Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը երեք օր տևած պետական այցի ավարտին, հրաժեշտ տալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ուշագրավ հայտարարություն է արել։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Պուտինը դուրս է եկել Կրեմլի մեծ պալատի շքամուտքի մոտ՝ Սի Ծինփինին ճանապարհելու։ Դռան մոտ առաջնորդները կանգ են առել հրաժեշտի խոսքեր փոխանակելու համար։
«Հենց հիմա տեղի են ունենում փոփոխություններ, որոնք չէին եղել հարյուր տարի, և մենք միասին առաջնորդում ենք այդ փոփոխությունները», - ասել է Չինաստանի ղեկավարը երկար ձեռքսեղմման ժամանակ։
«Համաձայն եմ»,- պատասխանել է ՌԴ ղեկավարը։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելուց հետո Ռուսաստանը դարձել է Սի Ծինփինի այցելած առաջին երկիրը։ Նրա այցը տևել է երեք օր՝ մարտի 20-ից մինչև 22-ը։ Առաջին օրը Չինաստանի ղեկավարն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ պաշտոնական հանդիպում են անցկացրել։ Երեկ՝ մարտի 21-ին, Կրեմլի Մեծ պալատում երկու երկրների ղեկավարների միջև բանակցություններ են տեղի ունեցել ընդլայնված կազմով։ Հանդիպումից հետո Սին և Պուտինը ստորագրել են հայտարարություն տնտեսական համագործակցության պլանների և գործընկերության խորացման ծրագրերի մասին:
Հենց հիմա տեղի են ունենում փոփոխություններ, որոնք չէին եղել 100 տարի. մենք միասին առաջնորդում ենք դրանք. Սի Ծինփինը՝ Պուտինին
Մանրամասներ
0Comments