Անգլիայում չեղարկել են դիմակների ռեժիմը եւ սանիտարական անցագրերը

Մանրամասներ

ա

Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները հունվարի 27-ից զգալիորեն մեղմացվել են Անգլիայի տարածքում: Այդ մասին, հաղորդում Է BBC News-ը: Մասնավորապես, չեղարկվում Է պաշտպանիչ սանիտարական դիմակների պարտադիր օգտագործումը, այլեւս չի պահանջվի նաեւ COVID-անցագրեր:

«Մեր պատվաստանյութերը, թեստավորումը եւ հակավիրուսային պատրաստուկները պաշտպանության հզոր երաշխիքներ են եւ մեզ թույլ են տալիս զգուշությամբ վերականգնել ազատությունները»,- BBC News-ը մեջբերում Է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդի խոսքը: Ջավիդը հայտարարել Է, որ հիշատակված միջոցները կարող են չեղարկվել, քանի որ զգալի հաջողություն Է ձեռք բերվել պատվաստման գործում եւ ի հայտ Է եկել ավելի շատ ըմբռնում, թե ինչպես բուժել կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունները:

Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի պաշտոնական ներկայացուցիչն իր հերթին հայտարարել Է, որ դիմակների կրումն այժմ լինելու Է յուրաքանչյուրի անձնական գործը: Սակայն առանձին խանութներում հայտնել են, որ կշարունակեն մարդկանց խնդրել, որպեսզի նրանք դիմակներ օգտագործեն: Գնացքների ուղեւորները նույնպես պետք Է դիմակներ կրեն, բայց ոչ պարտադրաբար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: