Մոլդովայի արտաքին գործերի նախարար Նիկու Պապեսկուն հայտարարել է, որ Մոլոդվան այս շաբաթ ԱՊՀ շրջանակներում ստորագրված մի շարք համաձայնագրերի չեղարկման գործընթաց է սկսում։
Նրա խոսքով՝ չեղյալ կհայտարարվեն միայն այն համաձայնագրերը, որոնք անհամատեղելի են ԵՄ-ին միանալու Քիշինևի ստանձնած պարտավորությունների հետ։
«Տարբեր ուղղություններով Մոլդովայի գործունեության շրջանակը շատ լայն է, և պարտադիր չէ, որ դրանք թափանցիկ լինեն, որպեսզի չեզոքացվեն երկրում իրավիճակը ապակայունացնելուն ուղղված Ռուսաստանի գործողությունները»,- հավելել է նախարարը:
0Comments