![ա](/sites/default/files/inline-images/%D5%AC%D5%AB%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B6%20%D5%AD%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80.jpg)
Լիբանանի երկու խոշորագույն Էլեկտրակայանների աշխատանքի խափանման պատճառով ամբողջությամբ անջատվել է էլեկտրաէներգիան:Այս մասին հայտնում են Թերթը և ՏԱՍՍ գործակալությունը: Նշվում է, որ անջատումները տեղի ունեցել վառելիքի պակասի պատճառով:
«Դա տեղի է ունեցել Իրաքից մազութի մատակարարումների ուշացման պատճառով: Դեկտեմբերին լիբանանյան Տրիպոլի նավահանգիստ նավթամթերքով ոչ մի լցանավ չի ժամանել», - նշել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ Լիբանանի իշխանությունները չեն ընդունել Իրանի առաջարկած օգնությունը՝ վախենալով ԱՄՆ-ի և Արևմուտքի պատժամիջոցներից:
Առաջիկա ժամերին կառավարությունը պետք է հավանություն տա Էզ-Զուկում եւ Ջիեում նախկինում փակված երկու փոքր ՋԷԿ-երի շահագործման մասին որոշմանը, որոնց պահեստներում առկա է մազութի պաշար:
0Comments