Քիչ առաջ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի երիտասարդները փակել էին գյուղի մուտքը, փորձելով իմանալ սպանություն կատարած անձի բնակության հասցեն։Մի պահ սկսվեց հրմշտոց ոստիկանների և քաղաքացիների միջև։
Այս պահին ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում 32-ամյա բնակչի տան մոտ, ով կասկածվում է 31- ամյա կնոջ և 2 երեխաների սպանության մեջ։
Հիշեցնենք, որ ոստիկանությունը և քննչական կոմիտեն հաղորդագրություն են տարածել, որ ձերբակալվել է հանցագործություն կատարած անձը։


0Comments