ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը 24TV-ի եթերում խոսել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունների ենթատեքստերի մասին․ «Ալիևը պաշտոնական հայտարարություններում նշում է Սևանի ափ դուրս գալու հարցը ուժային ճանապարհով լուծելու մասին, ինչը ենթադրում է մի քանի հատվածներով տեղային գործողություններ, որն էլ, հավանական է՝ կվերածվի լայնամասշտաբ գործողությունների»։ |
Աբրահամյանը, անդրադառնալով սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով մեր զինծառայողների մարմինները դուրս բերելու՝ Ադրբեջանի արգելքին, ասել է․ «Զինվորական ղեկավարությունը չպետք է թույլ տար, որ դիերը մնային թշնամու տարածքում, կարող էր ռազմական օպերացիա իրականացնել և դիերը դուրս բերել: Զոհերի մարմինները առաջնագծից ոչ շատ մեծ հեռավորության վրա են գտնվում, բառացիորեն մեր աչքի առաջ են և չենք կարողացել դուրս բերել:
Դա ոչ միայն մարդկային ողբերգություն է, այլև հարված է Զինված ուժերի հոգեբանական վիճակին: Դիերի դուրսբերումը երկրի և բանակի ղեկավարության համար պետք է արժանապատվության հարց լիներ»։
0Comments