«Դուք եկեք, ասեք՝ Ադրբեջանի հետ ի՞նչ եք բանակցում, այդ չհամաձայնեցված կետերը ինչի՞ մասին են»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ դիմելով ՔՊ-ականներին։
Նա նշեց, որ քանի անգամ հարցրել են, թե այդ պայմանագրում ո՞ր կետերը համաձայնեցված չեն` զրո պատասխան։
«Եկեք ասեք՝ էդ չհամաձայնեցված կետերն ինչի՞ մասին են կամ համաձայնեցվածնե՞րն ինչի մասին են. խորհրդավոր անտեղյակության մեջ չապրենք»,- կոչ արեց պատգամավորը։
«Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է առանձին փաստաթղթով։ Երկար հարցումներից հետո ի վերջո Գլխավոր շտաբը հաստատել է՝ այո, գոյություն ունի առանձին փաստաթուղթ, սիրելի հայրենակիցներ, ձեզնից գաղտնի մինչև օրս պահվող, քանի որ մեզ էլ գաղտնի ուղարկել են ու ասել են՝ նայեք, բայց մի բարձրաձայնեք սրա մասին։ Այդ փաստաթուղթը դեռևս հանրային սեփականություն չի դարձել․․․ Եկեք, հանրությանը ցույց տվեք այդ փասաթուղթը»,- փաստեց Աննա Գրիգորյանը:
0Comments