
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը պատրաստ է միջնորդել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում. այս մասին նոյեմբերի 8-ին հայտնել է իտալական «La Stampa» թերթը։
Ըստ թերթի՝ առաջարկվում է Վատիկանը նրանց բանակցությունների չեզոք վայր դարձնել։ Այս պատրաստակամությունը հայտնվել է հոկտեմբերի 24-ին՝ Վատիկանում, Ֆրանցիսկոս Պապի հետ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումից հետո։
0Comments