Անթալիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Մանրամասներ
ա

Թուրքիայի Անթալիա հանգստավայրային քաղաքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հետեւանքների վերացման վարչությունը (AFAD):

«Ժամը 20:41-ին Միջերկրական ծովում՝ Անթալիայի Քումլըջա շրջանի մոտ, 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ։ Երկրաշարժի խորությունը հայտարարվել է 22,35 կմ»,- հայտնել են վարչությունից։