Իսրայելն սպանել է նաև Հանիեյի ընտանիքի 12 անդամներին․ Ռուսաստանում Իրանի դեսպան

Մանրամասներ
Իսմայիլ Հանիե Համաս

Իսրայելը Գազայում սպանել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի 12 հարազատներին, այդ թվում՝ նրա երեխաներին ու թոռներին, հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:

«Վերջին հարձակման ժամանակ սիոնիստները Գազայում դիտավորյալ սպանել են պարոն Հանիեի ընտանիքի ավելի քան 12 անդամներին, այդ թվում՝ նրա երեխաներին և երիտասարդ թոռներին»,- ասել է դիվանագետը: