Հյուսիսային Կորեան Ռուսաստանին գաղտնի հրետանային արկեր է մատակարարում։ Խոսքը «զգալի քանակությամբ» զինամթերքի մասին է։ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին CNN-ին ասել է, որ Սպիտակ տունը տեղեկություն ունի, որը հաստատում է դա:
«Սեպտեմբերին ԿԺԴՀ-ն հրապարակավ հերքեց, որ մտադիր է զինամթերք մատակարարել Ռուսաստանին: Այնուամենայնիվ, մեր տեղեկությունները ցույց են տալիս, որ ԿԺԴՀ-ն գաղտնի կերպով զգալի քանակությամբ հրետանային արկեր է մատակարարում Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմի համար»,- ասել է նա:
0Comments