3000-ամյա համալիրը, պարզվում է, տիեզերքի քարտեզ է
Նոյեմբերի 07, 2025

3000-ամյա համալիրը, պարզվում է, տիեզերքի քարտեզ է

By Նոյեմբերի 07, 2025 15

Հնագետները հայտնաբերել են, որ Մեքսիկայի հարավ-արևելքում՝ Ագուադա Ֆենիքս անունով հայտնի մոտ 3000-ամյա համալիրը պարզապես մեծ հուշարձանային կառույց չէր, այլ նախագծվել էր որպես տիեզերքի հսկայական քարտեզ-մոդել՝ մի տեսակ «կոսմոգրամ», որն րտացոլում էր տիեզերքի կառուցվածքի մասին հին մայաների պատկերցումները։ 

Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում։

Այս համալիրը մայաների ամենամեծ հայտնի ճարտարապետական կառույցն է՝ մոտավորապես 9 x 7.5 կմ (5.6 x 4.7 մղոն) չափսերով, այսինքն մակերեսով համեմատելի է կամ նույնիսկ ավելի մեծ է ուշ մեզոամերիկյան քաղաքակրթությունների շատ քաղաքներից։ 

LiDAR տեխնոլոգիայի միջոցով արված վերլուծությունը և 2020-2024 թվականների պեղումները ցույց են տվել, որ համալիրը ներառում էր ամբարտակ, ջրանցքներ, սարահարթ և «E-խումբ»՝ (E-group)  մայաների ծիսական ճարտարապետություն, որը կապված էր արևի դիտարկման և օրացույցային ցիկլերի հետ։

Գիտնականներին հատկապես գրավել էր հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք առանցքներով կողմնորոշված ​​խաչաձև կառույցների համակարգը: Օրինակ՝ արևելք-արևմուտք առանցքը կապված էր արևի շարժման և, հավանաբար, ժամանակային ժամանակաշրջանների ընկալման հետ: Հյուսիս-հարավ առանցքը, իր հերթին, արտահայտում էր կարգավորված տարածության հայեցակարգը։ 

Պարզվեց, որ համալիրը կառուցվել է մայաների շրջանում հարկադիր աշխատանքի հետ զարգացած հիերարխիկ իշխանության ի հայտ գալուց շատ առաջ: Պեղումները չեն բացահայտել իշխող վերնախավի ակնհայտ հետքեր. հետազոտողները ենթադրում են, որ զանգվածային շինարարությունը կոլեկտիվ, կամավոր և ծիսական գործունեություն է եղել։

Հետազոտողները կարծում են, որ մարդիկ հավաքվել են ոչ թե հարկադրանքով, այլ նշանակալի կոլեկտիվ ծեսին մասնակցելու համար. նման «քարտեզ-տիեզերքի» կառուցումը ամրապնդել է սոցիալական կապերը և փոխանակումների, հանդիպումների և արարողությունների առիթ է եղել։

Հոդվածում ընդգծվում է, որ հայտնագործությունը փոխում է վաղ մայաների մասին պատկերացումները. բարդ ճարտարապետությունը և մեծածավալ կառույցները կարող էին ի հայտ գալ նույնիսկ կենտրոնացված իշխանության ձևավորումից առաջ, ինչը ստիպում է վերանայել մեզոամերիկյան քաղաքակրթությունների զարգացման մոդելները։

Rate this item
(0 votes)

Լրահոս