Մեզ վստահեցրել են, որ Զանգեզուրի ճանապարհում Իրանի համար որևէ սպառնալիք չկա. Արաղչի
Նոյեմբերի 07, 2025

Մեզ վստահեցրել են, որ Զանգեզուրի ճանապարհում Իրանի համար որևէ սպառնալիք չկա. Արաղչի

By Նոյեմբերի 06, 2025 25

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ տարածաշրջանի սահմանների և աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն անընդունելի է, և որ անվտանգությունն ամենալավ կերպով ապահովվում է տարածաշրջանային համագործակցության միջոցով, այդ թվում՝ «3+3» ձևաչափով, հաղորդում է «Тасним новости»-ն։ 

«Մենք չենք ընդունում տարածաշրջանի սահմանների կամ աշխարհաքաղաքականության որևէ փոփոխություն և կարծում ենք, որ տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու լավագույն միջոցը տարածաշրջանային համագործակցությունն է, իսկ մեր գաղափարը «3+3» ձևաչափն է։ Մենք անմիջական կապի մեջ ենք Զանգեզուրի հարցի վերաբերյալ, և մեզ վստահեցրել են, որ Իրանի համար որևէ սպառնալիք չի լինի։ Իհարկե, մենք հետևում ենք իրավիճակին», - ասել է Իրանի արտգործնախարարը։

Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքից» Իրանի համար ուղղակի սպառնալիք չկա, և Թեհրանը այս հարցում անմիջական կապի մեջ է։ 

Արաղչին ընդգծել է, որ բանակցությունները մնում են ազգային շահերին հասնելու և անվտանգությունն ապահովելու հիմնական գործիքը, և որ Իրանը պետք է պատրաստ լինի ցանկացած մարտահրավերի, այդ թվում՝ ռազմական։ Նա նշել է, որ երկիրը կախված չէ ո՛չ Արևելքից, ո՛չ Արևմուտքից, հույսը դնում է իր սեփական ժողովրդի վրա և շարունակում է իր ռազմավարական գործընկերությունը Չինաստանի և Ռուսաստանի հետ։

Իրանի արտգործնախարարը նաև խոսել է Իրանի դիրքորոշման մասին Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի վերաբերյալ:

 «ԱՄՆ-ն դուրս է եկել ծրագրից և վերականգնել պատժամիջոցները, մինչդեռ Իրանը շարունակում է պաշտպանել իր միջուկային իրավունքները, այդ թվում՝ ուրանի հարստացումը», - ասել է Արաղչին:

Նա հավելել է, որ Իրանի հանձնառությունը խրախուսում է տարածաշրջանային երկրներին համագործակցել, և նրա որոշումը՝ մնալու Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրում մնում է ուժի մեջ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Եթե Հայաստանը որոշում չկայացնի միջանցքի բացման վերաբերյալ, Ադրբեջանն ուժի կիրառմամբ կմաքրի այդ տարածքը»․ ադրբեջանցի պատգամավոր

Կառավարության կողմից ուժային կոմիտե ստեղծելու գործընթացն այս պահին սառեցված է․ «Ժողովուրդ»

Կադաստրի կոմիտեն առաջարկում է ներդնել «հետադարձ հիփոթեք» և «կողակցի սեփականության իրավունք» ինստիտուտները

3000-ամյա համալիրը, պարզվում է, տիեզերքի քարտեզ է

Թրամփը թույլ չի տվել «ԼՈՒԿՕՅԼ»-ին վաճառել իր արտասահմանյան ակտիվները. ԱՄՆ Գանձապետարան

Իրանն ԱՄՆ-ին խնդրում է հանել պատժամիջոցները․ Թրամփ

Ղազախստանը միացել է Աբրահամյան համաձայնագրերին. Թրամփ

Ուզբեկստանը և Միացյալ Նահանգները հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրել

Tesla-ի՝ 1 տրլն դոլար փոխհատուցման փաթեթը հավանության է արժանացել բաժնետերերի կողմից

Bentley-ն կառուցում է էլեկտրական սեդան PPE ճարտարապետության հիման վրա. բացահայտվել են առաջին մանրամասները

Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա

Ալիև. Ադրբեջանական բանակը անցնում է ՆԱՏՕ-ի չափանիշներին

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ին

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի խափանման միջոցը ընտրվեց 2 ամիս տնային կալանքը

ԱՄՆ վարչակազմը Եվրոպային կոչ է արել արագորեն հրաժարվել ռուսական գազից