Ծնունդները քչացել են, ամուսնալուծությունները` ավելացել. որքա՞ն է ՀՀ բնակչության թիվը
Նոյեմբերի 07, 2025

Ծնունդները քչացել են, ամուսնալուծությունները` ավելացել. որքա՞ն է ՀՀ բնակչության թիվը

By Նոյեմբերի 06, 2025 30

2025 թ. հոկտեմբերի 1–ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը 3 090 500 է եղել, որից 1,977,400–ը բնակվում են քաղաքներում, 1,113,100–ը` գյուղերում: Այդ մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի այսօր հրապարակած «Հայաստանի Հանրապետության սոցիալ–տնտեսական վիճակը 2025 թ. հունվար–սեպտեմբերին» զեկույցում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։

Կոմիտեի տվյալներով` հունվար–սեպտեմբերին Հայաստանում ծնվել է 23,698 մարդ` 1,244–ով պակաս 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից (24,942)։

Դիտարկվող ժամանակահատվում ՀՀ–ում մահացել է 1, 064 մարդ։ Մահացության դեպքերը 2024 թվականի համեմատ այս տարի ավելացել են (2024 թ. մահացել է 18,959 մարդ)։ Մահացության դեպքերը հիմնականում գրանցվել են արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, նորագոյացություններից, շնչառական օրգանների հիվանդություններից։ 

Ի դեպ, 2025 թ. հունվար–սեպտեմբերին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում մայրական մահացության դեպքեր Հայաստանում չեն գրանցվել, մինչդեռ 2024 թ. հունվար–սեպտեմբերին արձանագրվել էր մայրական մահացության 6 դեպք:

Ըստ վիճակագրական կոմիտեի` 2025 թ. 9 ամսում ՀՀ–ում ամուսնացել է 10,238 մարդ, մինչդեռ 2024 թ. նույն ժամանակահատվածում ամուսնացել է 11,696 մարդ։ Այս տարի մի փոքր ավելացել է ամուսնալուծությունների թիվը` 3,617 (2024 թվականին ամուսնալուծվել է 3,422 մարդ)։

«Հանրապետությունում 2025 թ. հունվար–սեպտեմբերին գրանցված 1,000 ամուսնությունների համեմատ գրանցվել է ամուսնալուծությունների 353 դեպք` 2024 թ. հունվար–սեպտեմբերի 293 դեպքի համեմատ»,– ասված է կոմիտեի զեկույցի մեջ:

Ինչ վերաբերում է նորածինների սեռերի հարաբերակցությանը, ապա ինչպես 2024 թ. հունվար–սեպտեմբերին, այնպես էլ 2025 թ. հունվար–սեպտեմբերին կազմել է 110 տղա՝ 100 աղջկա հաշվով:

2025 թ. 9 ամսում ՀՀ պետական սահմանի անցման կետերով մուտք է գործել 3,919,800 մարդ, որից ՀՀ փաստաթղթերով` 1,646,600–ը։ Հայաստանից սահմանային կետերով դուրս է եկել 3,908 400 մարդ, որից 1,649,400–ը` ՀՀ փաստաթղթերով։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Եթե Հայաստանը որոշում չկայացնի միջանցքի բացման վերաբերյալ, Ադրբեջանն ուժի կիրառմամբ կմաքրի այդ տարածքը»․ ադրբեջանցի պատգամավոր

Կառավարության կողմից ուժային կոմիտե ստեղծելու գործընթացն այս պահին սառեցված է․ «Ժողովուրդ»

Կադաստրի կոմիտեն առաջարկում է ներդնել «հետադարձ հիփոթեք» և «կողակցի սեփականության իրավունք» ինստիտուտները

3000-ամյա համալիրը, պարզվում է, տիեզերքի քարտեզ է

Թրամփը թույլ չի տվել «ԼՈՒԿՕՅԼ»-ին վաճառել իր արտասահմանյան ակտիվները. ԱՄՆ Գանձապետարան

Իրանն ԱՄՆ-ին խնդրում է հանել պատժամիջոցները․ Թրամփ

Ղազախստանը միացել է Աբրահամյան համաձայնագրերին. Թրամփ

Ուզբեկստանը և Միացյալ Նահանգները հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրել

Tesla-ի՝ 1 տրլն դոլար փոխհատուցման փաթեթը հավանության է արժանացել բաժնետերերի կողմից

Bentley-ն կառուցում է էլեկտրական սեդան PPE ճարտարապետության հիման վրա. բացահայտվել են առաջին մանրամասները

Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա

Ալիև. Ադրբեջանական բանակը անցնում է ՆԱՏՕ-ի չափանիշներին

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ին

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի խափանման միջոցը ընտրվեց 2 ամիս տնային կալանքը

ԱՄՆ վարչակազմը Եվրոպային կոչ է արել արագորեն հրաժարվել ռուսական գազից