Եվրատեսիլ-2026-ը վտանգված է. Ավստրիան Իսրայելի շուրջ վեճերի պատճառով կարող է հրաժարվել մրցույթի անցկացումից
Հոկտեմբերի 09, 2025

Եվրատեսիլ-2026-ը վտանգված է. Ավստրիան Իսրայելի շուրջ վեճերի պատճառով կարող է հրաժարվել մրցույթի անցկացումից

By Հոկտեմբերի 09, 2025 23

Վիեննան, որը պետք է դառնա Եվրատեսիլ 2026-ի մայրաքաղաքը, հայտնվել է դիվանագիտական սկանդալի կենտրոնում։ Մի քանի երկրներ, այդ թվում՝ Իսպանիայի ձախ կառավարությունը, պնդում են, որ իսրայելցի կատարողին հեռացնեն մրցույթից: Հաղորդում է oe24.at-ը:

Եվրոպական հեռարձակողների միությունը  նոյեմբերին գաղտնի քվեարկություն կանցկացնի այս հարցի շուրջ, և ըստ ավստրիական oe24.at հրատարակության՝ Իսրայելի որակազրկման հավանականությունը բարձր է թվում։

Ավստրիայի Ժողովրդական կուսակցությունը կտրականապես դեմ է։ Կանցլեր Քրիստիան Շտոկերը և պետքարտուղար Ալեքսանդր Պրոլը ճնշում են գործադրում ORF Հանրային հեռուստառադիոընկերության և Վիեննայի քաղաքային իշխանությունների վրա՝ պահանջելով չեղարկել մրցույթը, եթե Իսրայելին թույլ չտան մասնակցել:

«Անհնար է պատկերացնել, որ մենք հրեա արտիստին արգելենք Վիեննա գալ»,-oe24 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ավստրիայի Ժողովրդական կուսակցության բարձրաստիճան աղբյուրը: 

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, արդեն վերջնագիր է ներկայացրել. եթե Իսրայելին թույլ չտան մասնակցել, Բեռլինը կհրաժարվի «Եվրատեսիլ»-ից: Ֆինանսական հարվածը կարող է ավերիչ լինել։ ORF-ը պայմանագրային պարտավորություն ունի կազմակերպել շոուն. 2025 թվականին Բազելում հաղթեց Ավստրիայի JJ-ն։

Մերժումը կարժենա մինչև 40 միլիոն եվրո տուգանք, որից 26 միլիոնը կկրի ինքը՝ կորպորացիան։

ORF-ի ղեկավար Ռոլանդս Վայսմանսը կառավարությանը ակնարկել է, որ այդ դեպքում հաշիվը կկրի պետությունը։

Rate this item
(0 votes)

Լրահոս