Փաշինյանը կմասնակցի Թբիլիսիի Մետաքսի ճանապարհի ֆորումին
Նոյեմբերի 14, 2025

Փաշինյանը կմասնակցի Թբիլիսիի Մետաքսի ճանապարհի ֆորումին

By Հոկտեմբերի 09, 2025 130

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Թբիլիսիի Մետաքսի ճանապարհի ֆորումի պաշտոնական բացման արարողությանը և բարձր մակարդակի երկխոսությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը։

Ըստ Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ Թբիլիսիի Մետաքսի ճանապարհի ֆորումը կանցկացվի հինգերորդ անգամ՝ հոկտեմբերի 22-23-ին, որին կմասնակցի մոտ 2000 պատվիրակ:

Ինչպես նշել են Էկոնոմիկայի նախարարությունում, ֆորումը երկխոսության և համագործակցության հիմնական հարթակ է՝ տարածաշրջանային և գլոբալ կապը ամրապնդելու համար։

Թբիլիսիի Մետաքսի ճանապարհի ֆորումին կմասնակցեն բարձրաստիճան քաղաքական գործիչներ, բիզնես ոլորտի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարածաշրջանի երկրների վարչապետներ և փոխվարչապետեր, ինչպես նաև ոլորտային նախարարներ, առաջատար համաշխարհային ընկերությունների և միջազգային ֆինանսական հաստատությունների ղեկավարներ, ինչպես նաև միջազգային փորձագետներ։

Առաջին անգամ, Թբիլիսիի Մետաքսի ճանապարհի ֆորումի շրջանակներում, հոկտեմբերի 23-ին կանցկացվի Թբիլիսիի ֆինանսական գագաթնաժողովը, որն աննախադեպ է իր մասշտաբով։ Ֆինանսական գագաթնաժողովը կանցկացնեն Տնտեսության և կայուն զարգացման նախարարությունը և Վրաստանի Ազգային բանկը Սինգապուրում գործող «Գլոբալ ֆինանսների և տեխնոլոգիաների ցանց» (GFTN) կազմակերպության հետ համատեղ։

Ֆորումի շրջանակներում վահանակային նիստերում կքննարկվեն այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպիսիք են միջազգային առևտուրը և առկա մարտահրավերները, տրանսպորտը և լոգիստիկան, Միջին միջանցքի զարգացումը, էներգետիկան, թվային փոխակերպումը և այլն։ Առանձին վահանակային նիստ կնվիրվի Վրաստանի ներդրումային միջավայրի և հնարավորությունների քննարկմանը։

«Թբիլիսիի մետաքսի ճանապարհի ֆորումը» առաջին անգամ անցկացվել է 2015 թվականին և իր կարևորության և մասշտաբի շնորհիվ անցկացվում է երկու տարին մեկ։Նշվում է, որ ֆորումին կմասնակցի նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ձերբակալվել է Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիան

Սnւ-30 կnրծանիչը վթшրի է ենթարկվել Կարելիայում․ անձնակազմը զnհվել է․ ՌԴ ՊՆ

Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Նարեկ Սամսոնյանի կալանքի քննությունը տեղի կունենա Մասիվի դատարանում՝ Մասիս Մելքոնյանի նախագահությամբ

Ադրբեջանի դատախազը պահանջել է ցմшհ ազատազրկում Արայիկ Հարությունյանի և Դավիթ Բաբայանի համար

Ղարաբաղի համար ոչ ոք մեր չափ ոչինչ չի արել․ Փաշինյան

Եվրահանձնաժողովը Ուկրաինային մոտ 6 միլիարդ եվրո կտրամադրի ռուսական ակտիվներից. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպության փակմանն ու ազատ խոսքի, կարծիքի արտահայտման արգելմանն ուղղված գործողությունները. հայտարարություն

«Արդարադատությանը խոչընդոտելու» կասկածով ձերբակալվել է նաև «Անտիֆեյք»-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը

Ուկրաինայի դիրքերն օրեցօր վատանում են. Պեսկովը՝ բանակցությունների չեղարկման մասին

ՌԴ-ն ճանաչում է միայն այն երկրների վարորդական իրավունքները, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է. Վոլոդին

Էմմա Սթոունը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կինը՝ ըստ «Ոսկե հարաբերակցության»

Մարդիկ սիրահարվում են ԱԲ-ին և «երեխաներ են ունենում» նրա հետ. ինչպե՞ս և ինչո՞ւ են ծնվում զգացմունքներ ալգորիթմի հանդեպ

Այդ երկրների քաղաքացիները պետք է հանձնեն քննություններ Ռուսաստանում

Գողացել ես ուրիշի ամուսնո՞ւն, վճարիր 1.75 միլիոն դոլար