Եվրոպական խորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին ստեղծել եվրոպական ռազմական հրամանատարության և վերահսկողության կառուցվածք, ասվում է Եվրոպական խորհրդարանի բանաձևում։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
«(Եվրոպական խորհրդարանը - խմբ.) կոչ է անում ստեղծել եվրոպական հրամանատարության և վերահսկողության կառուցվածք, որը ոչ միայն կկառավարի ճգնաժամերը՝ համաձայն Համատեղ անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP), այլև կծառայի որպես ՆԱՏՕ-ի Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն շտաբի (SHAPE) համարժեքը», - նշվում է փաստաթղթում։
Պուտինը, ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի նիստում, նշել է, որ Ռուսաստանի արձագանքը Եվրոպայի ռազմականացմանը շատ համոզիչ կլինի։ Նա հավելել է, որ դա կլինի «հենց պատասխան», ընդգծելով, որ Ռուսաստանը երբեք ռազմական բախում չի սկսել։ Պուտինը կատակել է, որ այլևս անօդաչու թռչող սարքեր չի արձակի՝ ո՛չ Դանիա, ո՛չ Ֆրանսիա, ո՛չ էլ որևէ այլ վայր, որտեղ դրանք կարող են հասնել։