Նախագահ Դոնալդ Թրամփի թոռնուհին՝ 18-ամյա Քայ Թրամփը, Սպիտակ տուն այցելությունների ժամանակ իր հետևորդներին յուրահատուկ պատկերացում է տվել իր կյանքի մասին՝ կիսվելով Փենսիլվանիայի պողոտա 1600 հասցեում իր փորձով։
Դոնալդ Թրամփ կրտսերի և նրա նախկին կնոջ՝ Վանեսայի ավագ դուստր Քայը լայն ճանաչում ձեռք բերեց 2024 թվականի հուլիսին Հանրապետականների ազգային համագումարում պապիկին աջակցելու իր ելույթից հետո։ Անցած տարվա ընթացքում նա հավատարիմ հետևորդներ է ձեռք բերել YouTube-ում, որտեղ պարբերաբար կիսվում է իր կյանքի դրվագներով՝ ցույց տալով, թե ինչ է իրենից ներկայացնում լինել ԱՄՆ նախագահի թոռնուհին։
Այս անգամ Քայը Ֆլորիդայից մեկնել է Վաշինգտոն, իր կրտսեր եղբոր՝ Սփենսերի հետ, որպեսզի լուսանկարահանում անցկացնի և տեսահոլովակ նկարահանի իր նոր՝ իր անվան սկզբնատառերով և ստորագրությամբ վերնաշապիկների համար, որոնցից յուրաքանչյուրը 140 դոլար արժե։
«Այս նախագիծը երկար ժամանակ իմ երազանքն էր, և ես անչափ շնորհակալ եմ, որ այն վերջապես իրականացավ»,-նշում է Քայն իր կայքում։
Այցի ընթացքում Քայը ժամանակ է անցկացրել պապիկի հետ. նրանք այցելել են Վաշինգտոնում գտնվող Թրամփի ազգային գոլֆի դաշտ, որտեղ նա ցուցադրել է իր գոլֆի հմտությունները: Դոնալդ Թրամփն ինքն է վարել մեքենան՝ իր թոռնուհուն ցույց տալով դաշտի տարբեր հատվածներ, որոնք հայտնի են՝ որպես հարսանեկան վայրեր: Նրանք նաև այցելել են փակ թենիսի կորտեր, որտեղ պապիկը բացատրել է, որ լուսավորությունը նախատեսված է այնպես, որ չխանգարի խաղին:
Սպորտից բացի, Քայը կիսվել է Սպիտակ տան տարածքում իր լուսանկարահանման մի հատվածով. նախ նա պատրաստվել է տան լոգարանում՝ խոստովանելով, որ «հյուծված էր անքուն գիշերից հետո»: Այնուհետև նա և իր եղբայրը ճաշել են մասնավոր ճաշասենյակում, որտեղ նրանց համար պատրաստել են իրենց սիրելի խորոված հավը:
Նա նաև զբոսանք է կատարել Սպիտակ տան վերին պատշգամբով՝ Վաշինգտոնի հուշարձանին նայելով, և հիշել իր մանկությունը. «Երբ Բարոնի հետ մենք ֆուտբոլ էինք խաղում մարգագետնի վրա, մենք փորձում էինք ներգրավել գաղտնի ծառայության գործակալներին: Նրանք չէին կարողանում գնդակը հետ խփել, բայց մենք փորձում էինք ներգրավել նրանց»:
Նրա ապրանքների լուսանկարահանումը տեղի է ունեցել Սպիտակ տան տարածքում գտնվող տարբեր վայրերում: Քայը նշել է, որ դա եզակի փորձառություն էր. «Այնքան քչերն են հնարավորություն ունենում նման բան անելու»։
Սենյակ վերադառնալուց հետո նա համտեսել է գլյուտեն չպարունակող թխվածքաբլիթներ, որոնք հատուկ նրա համար պատրաստել էին Սպիտակ տան խոհարարները՝ հայտնի շենքի տեսքով։
Հաջորդ օրը Քայը պապիկի հետ գոլֆ է խաղացել, ապա այցելել փակ թենիսի կորտ և մարզվել գոլֆի սիմուլյատորի վրա։ Նա նաև ստորագրել է իր ապրանքանիշի մի քանի վերնաշապիկներ և ժամանակ անցկացրել Սպիտակ տան տանիքում՝ երախտագիտություն հայտնելով նման պատմական վայրում գտնվելու հնարավորության համար։
Չնայած իր երիտասարդությանը, Քայը հավասարակշռում է դպրոցական կյանքը ակտիվ առցանց ներկայության և իր սեփական ապրանքանիշի վրա աշխատանքի հետ։ Նա մեծանում է Ֆլորիդայի և Վաշինգտոնի միջև, ընտանեկան պարտականությունների և միլիոնավոր հետևորդների ուշադրության կեմտրոնում, բայց արդեն հասցրել է ընդունել քաղաքական գործչի, մեդիա անձի և սկսնակ դիզայների դերերը։
«Ես շատ շնորհակալ եմ Սպիտակ տուն այցելելու և այստեղ լինելու և այս փորձառությունը կիսելու հնարավորության համար»,-ընդգծում է Քայը։