Ջենիֆեր Լոպեսը, կարծես, չի վախենում խոսել անձնական թեմաների մասին՝ նույնիսկ բեմում: Իտալիայում՝ Լուկկայի ամառային փառատոնում իր ելույթի ժամանակ, 55-ամյա աստղը զարմացրել է հանդիսատեսին իր սեռական կյանքի մասին անկեղծ խոստովանություններով:
Ըստ The US Sun-ի, շոուի մի պահի Լոպեսն ասել է.
«Ես պետք է անկեղծ լինեմ ձեզ հետ: Երբեմն երեկոյան ես տարբեր տրամադրություններ եմ ունենում: Չգիտեմ ձեր մասին, բայց ես ունեմ… Երբեմն ուզում եմ, որ ամեն ինչ կոշտ լինի»:
Հանդիսատեսը պայթել է բացականչություններից և ծափահարություններից, իսկ Լոպեսը ժպիտով շարունակել է.
«Իսկ մյուս օրերին ես ինձ ավելի ռոմանտիկ եմ զգում. մոմեր, մեղմ երաժշտություն… Սրանք այն պահերն են, երբ ես նախընտրում եմ դանդաղ վարվել»:
Այնուհետև արտիստը հավելել է, որ վերջերս իր տրամադրությունը փոխվել է.
«Եվ երբեմն այն տարբեր է… Գուցե այն պատճառով, որ ես կյանքիս նոր փուլում եմ, կամ որովհետև ամառ է, շոգ է… Ես զգում եմ, որ ուզում եմ մի փոքր չարաճճի լինել: Դուք երբևէ նման բան ունեցե՞լ եք: Այդպիսի օրերին ես սիրում եմ, երբ ամեն ինչ շատ արագ է ընթանում»:
Իր տաք խոստովանություններից բացի, Լոպեսը կատարել է նոր երգ՝ «Up All Night», որում, ենթադրաբար, նա անդրադարձել է Բեն Աֆլեքի հետ բաժանման թեմային:
Երգչուհուն մոտ կանգնած աղբյուրը պարբերականին հայտնել է, որ Ջենիֆերն արդեն բավականաչափ երգեր է ձայնագրել նոր ալբոմի համար: «Նյութը ոգեշնչված է Բենի հետ հարաբերությունների ընթացքում նրա փորձառություններից: Wreckage Of You երգը նրա մասին էր, և Up All Night-ը արտացոլում է, թե որտեղ է Ջենիֆերն այժմ՝ և՛ անձնական, և՛ ստեղծագործական առումով»:
Ըստ ներքին աղբյուրի՝ սկսվում է «Ջենիֆեր Լոպեսի նոր դարաշրջան», և հիմա նա «չի պատրաստվում զսպել իրեն»: