Չինաստանի Հունան նահանգում բժիշկները շոկային հայտնագործություն են արել։ Ինչպես հաղորդում է 120.su-ն, մի տղամարդ դիմել է բժշկական համալսարանի հիվանդանոց՝ որովայնի ուժեղ ցավերի բողոքով։ Զննման ընթացքում նրա որովայնի խոռոչում հայտնաբերվել է մոտ 30 սանտիմետր երկարությամբ կենդանի օձաձուկ։
Բժիշկների տվյալներով՝ օձաձուկը ներթափանցել է աղիքային պատ, մտել որովայնի խոռոչ և ազատորեն շարժվել ներքին օրգանների միջև՝ առաջացնելով ցավ և բարդություններ։ Տղամարդուն շտապ վիրահատել են, որն անցել է հաջողությամբ։ Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։
Պաշտոնապես չի հաղորդվում, թե ինչպես է օձաձուկը հայտնվել մարմնի ներսում, սակայն սոցիալական ցանցերում տարածվում են տարբեր ենթադրություններ, որոնք բավականին տհաճ են հիվանդի համար։
Դուրս բերված օձաձկան ճակատագիրը մնում է անհայտ։