Այս դիսկուսի մեջ մտնել՝ նշանակում է ջուր լցնել Նիկոլ Փաշինյանի ջրաղացին․ Աշոտյանը՝ Աղազարյանին
Հոկտեմբերի 07, 2025

Այս դիսկուսի մեջ մտնել՝ նշանակում է ջուր լցնել Նիկոլ Փաշինյանի ջրաղացին․ Աշոտյանը՝ Աղազարյանին

«Հովիկ Աղազարյանն ասում է՝ Հայաստանի բոլոր ընտրությունները կեղծվել են։

Շեֆս կասեր՝ իյա, իրո՞ք։

Իսկ ես կհավելեմ՝ չեմ ուզում մտնել այդ դիսկուսի մեջ»,- արձագանքելով Հովիկ Աղազարյանի ելույթին՝ ԱԺ ամբիոնից ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Մենք 35 տարվա մեջ երբեք իդեալական ընտրություններ չենք ունեցել, բայց այս դիսկուսի մեջ մտնել՝ նշանակում է ջուր լցնել Նիկոլ Փաշինյանի ջրաղացին։

Եթե 35 տարի ընտրությունները միայն վատն էին, ուրեմն մեր պետությունը վատն էր, «պետք է ջնջել, հռչակել 4-րդ Հանրապետություն»։

Հետևաբար, երբ ասում եք՝ երբեք չեն եղել ընտրություններ, չի գործել օրենք և այլն, ակամայից ջուր եք լցնում Նիկոլ Փաշինյանի ջրաղացին»,- ասաց Աշոտյանը։

 
Արմեն Աշոտյանի ելույթը՝ ԱԺ լսումներին
Rate this item
(0 votes)

Լրահոս