ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը անդրադարձել է այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներին, որտեղ վերջինս կրկին նախկին երեք նախագահներին բանավեճի է կանչում։
«Օրվա խորհուրդը հիմարների կամ իրենց հարմար պահին այդպիսին ձևացողների հոգեբանության մասին.
«Երբեք մի′ վիճեք հիմարների հետ, նրանք կիջեցնեն ձեզ իրենց մակարդակին, որտեղ դուք հաղթելու շանս ընդհանրապես չունեք». Մարկ Տվեն:
«Միայն երկու բան է անսահման՝ տիեզերքը և մարդկային հիմարությունը: Բայց առաջինի հետ կապված այդքան էլ վստահ չեմ». Ալբերտ Էյնշտեյն»։
Նշենք, որ այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը երկու գրառում է արել Facebook–ի իր էջում, որտեղ անդրադարձել է նախկին երեք նախագահներին։