Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անքորիջում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ գագաթնաժողովի բանակցությունների մեկնարկից առաջ կատակով իմպերիալիստ է անվանել ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին, որն ավելի վաղ մամուլի առջև ներկայացել էր «СССР» գրությամբ սվիտերով, հայտնում է «Коммерсантъ»-ը։
Ինչպես հետևում է ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինի Telegram-ալիքի հրապարակումից, բանակցությունների մեկնարկից առաջ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն դիմել է Սերգեյ Լավրովին՝ նշելով, որ իրեն «դուր է գալիս» ռուսաստանցի նախարարի վերնաշապիկը։
Վլադիմիր Պուտինը հումորով է արձագանքել Ռուբիոյի խոսքերին. «Սա ակնա՞րկ է։ Նա (Լավրովը) այն ձեզ կնվիրի»։
Այնուհետև Սերգեյ Լավրովը նախագահին բացատրել է, որ Մարկո Ռուբիոյի նման մեկնաբանությունը, հավանաբար, կապված է նրա հետ, որ ԱՄՆ ժամանելուն պես ինքը հանրության առջև ներկայացել է «СССР» գրությամբ սվիտերով։
Այդ ժամանակ Վլադիմիր Պուտինը կատակով մեկնաբանել է նաև այս իրավիճակը։ «Իմպերիալիստ է»,— ասել է Պուտինը ԱՄՆ պետքարտուղարին՝ մատնացույց անելով Սերգեյ Լավրովին։