ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Վեհափառին ու Մայր Աթոռը պաշտպանելով՝ մեր հավատարմությունն ենք հայտնում Հայրենիքին ու Եկեղեցուն,Նիկոլի հետևից գնալով՝ ծառայում ենք Հայաստանի թշնամիներին ու ազգային չարիքին։
Նիկոլն իրեն դրել է կամ Ներոնի, կամ Պապ թագավորի, կամ էլ՝ Մարտին Լյութերը տեղը։
Բայց դրանցից ոչ մեկի, նույնիսկ Ներոնի հետ չի կարող համեմատվել։
Ներոնը կյանքում գոնե մի դրական բան հայ ժողովրդի համար արել է.նա 65 թ. Հռոմում արքայավայել ընդունում է Տրդատ արքային ու թագադրում նրան ,ինչպես նաեւ արհեստավորներ է տրամադրում հռոմեացիների կողմից ավերված Արտաշատի վերականգնման համար։
Իսկ ի՞նչ է արել Նիկոլը։
Հազարավոր զոհերի պատճառ է դարձել։
Շենացած հայկական Արցախը հանձնել է Ալիևին։
120.000 արցախայերի բռնագաղթի ժամանակ անգործություն է դրսևորել։
Հայաստանի թրքացման խորհրդանիշի է վերածվել։
Մարտահրավեր է նետել ՀՀ Սահմանադրությանն ու Եկեղեցուն։
Սա վաղուց այլեւս քաղաքական ու կուսակցական թեմա չէ։
Սա արժեքային ու անվտանգային հարց է։
Կամ Եկեղեցուն ու Վեհափառին ենք սատարում,կամ՝ Նիկոլին ու Հայաստանի թշնամիներին։
Ընտրություն պետք է կատարենք յուրաքանչյուրս։
Ես իմ ընտրությունը վաղուց եմ կատարել,իսկ՝ դու՞ք»։