Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիրր Զելենսկին չպետք է թիրախավորի Մոսկվան։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ մարդկության կողքին է և ցանկանում է վերջ տալ արյունահեղությանը, հաղորդում է Reuters-ը։
Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները գրել էին, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները քննարկել են Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի հարվածները: Սպիտակ տունը հերքում է այդ հայտարարությունները: Խոսնակի փոխանցմամբ՝ խոսքերը դուրս են բերվել համատեքստից, Իսկ Թրամփը պարզապես հարց է տվել, այլ ոչ թե խրախուսել հետագա սպանությունները: