Իրանական քաղաքներում զանգվածային ակցիաները շարունակվում են։ Մասնավորապես, խոշոր ցույցեր են Ռեշտում, Թեհրանում և Թավրիզում։ Թավրիզում մասնակիցները վանկարկում են` «թող թուրքերն ու պարսիկները միասնական լինեն, թող երկիրն ազատ լինի»։ Իրանական Tasmin-ի հաղորդմամբ՝ Իրանում ձերբակալվել են անկարգությունների 200 առաջնորդներ, առգրավվել են նռնակներ և զենքեր: Ընդ որում, Իրանի իշխանությունները երկրի բնակիչներին կոչ են արել հունվարի 12-ին Ժողովրդական ժողովներ անցկացնել՝ ի նշան անկարգությունների դեմ բողոքի: Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը նշում է, որ ակցիայի մեկնարկը լինելու է Թեհրանի Էնգելաբ հրապարակում: Նշենք՝ Երևանում Իրանի դեսպանատան առջև Ռեզա Փահլավիի կողմնակիցները հանրահավաք են կազմակերպել Իրանի ներկայիս իշխանությունների դեմ։