Ապրիլի 23-ին Լոնդոնում բանակցություններ կմեկնարկեն հրադադարի շուրջ. Զելենսկի
Դեկտեմբերի 17, 2025

Ապրիլի 23-ին Լոնդոնում բանակցություններ կմեկնարկեն հրադադարի շուրջ. Զելենսկի

By Ապրիլի 22, 2025 254

Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչներն ապրիլի 23-ին կհանդիպեն Լոնդոնում՝ քննարկելու ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը։ Այս մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հեռախոսազրույցից հետո X սոցիալական հարթակում գրառում է կատարել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Արդեն այս չորեքշաբթի մեր ներկայացուցիչները կաշխատեն Լոնդոնում։ Ուկրաինա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ. մենք պատրաստ ենք շարունակել շարժվել հնարավորինս կառուցողական կերպով, ինչպես արել ենք նախկինում՝ անվերապահ հրադադարի հասնելու համար՝ հետագայում իրական և տևական խաղաղության հաստատմամբ», – գրել է նա։

Ուկրաինայի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել իր երկրին օգնող բոլոր գործընկերներին:

«Անվերապահ հրադադարը պետք է լինի առաջին քայլը դեպի խաղաղություն, և այս Զատիկը ցույց տվեց, որ հենց Ռուսաստանի գործողություններն են պատճառ հանդիսանում, որ պատերազմը ձգձգվի», – նշել է Զելենսկին։

Նա հավելել է, որ Քիր Սթարմերի հետ քննարկել է նաև «համատեղ աշխատանքը եվրոպական անվտանգության ձևաչափերում»։

Ուկրաինական «Պրավդա» պարբերականի տեղեկացմամբ՝ Լոնդոնում կայանալիք հանդիպումը կլինի երկրորդը Փարիզից հետո, որտեղ ԱՄՆ-ն, Ուկրաինան և նրանց եվրոպացի դաշնակիցները կքննարկեն ռուս-ուկրաինական պատերազմում հրադադարի հասնելու շուրջ ամերիկյան ծրագիրը:

Ըստ «ՌԲԿ-Ուկրաինա»-ի՝ լոնդոնյան բանակցություններին Ուկրաինայի պատվիրակությունը կներկայացնեն չորս բարձրաստիճան պաշտոնյաներ՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Պավել Պալիսան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։

Աղբյուրի համաձայն՝ Միացյալ Նահանգների կողմից Մեծ Բրիտանիա կմեկնեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվեն Ուիթքոֆը և Քիթ Քելոգը։ Իսկ եվրոպական երկրներից ներկա կլինեն արտգործնախարարները և ազգային անվտանգության հարցերով խորհրդականները։

Ապրիլի 20-ին Վոլոդիմիր Զելենսկին առաջարկել էր հրադադարի նոր ձևաչափ։ Այն նախատեսում է առնվազն 30 օրով հրաժարվել քաղաքացիական ենթակառուցվածքների վրա անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հեռահար հարվածներից:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայաստանը կողմ է քվեարկել Պաղեստինի ինքնորոշման և անկախ պետություն ստեղծելու իրավունքի բանաձևին

Ուկրաինան 700 միլիոն եվրո կստանա անօդաչու թռչող սարքերի գնման համար․ Նիդեռլանդների պաշտպանության նախարար

ԱՄՆ-ն կասեցրել է Մեծ Բրիտանիայի հետ կնքված 41,6 միլիարդ դոլարի գործարքը

Իսրայելը սիրիական բնակավայր է հրետակոծել

The Best-2025. ՖԻՖԱ-ն այսօր կհայտարարի տարվա լավագույններին

Եվրոպան կստեղծի հանձնաժողով՝ Ուկրաինայում մարտակшն գործողությունների հետևանքով պատճառված վնասը գնահատելու համար

Գավառի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև նոր հանդիպում կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Զելենսկի

Ինքնակամ կառույցները հնարավորություն կտրվի օրինականացնել մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը․ նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Ռազմական փորձագետը բացատրել է, թե ինչու է ԱՄՆ-ն խաղաղության ձգտում Ուկրաինայում

Թրամփի օրոք ԱՄՆ Պետդեպարտամենտը հիերարխիայում ավելի ցածր դիրքում է, քան նրա մերձավոր շրջապատը. FT

Թուրքիան և Հունգարիան մտադիր են երկկողմ առևտուրը հասցնել 10 մլրդ դոլարի

Թրամփը ստորագրել է ֆենտանիլը որպես զանգվածային ոչնչացման զենք դասակարգելու հրամանագիր

Վստահ ենք՝ գտնվում ենք այս սարսափելի ճգնաժամի լուծման շեմին. ՌԴ ԱԳՆ

Լեհաստանը չի մասնակցի Ուկրաինայի բազմազգ ուժերին. Տուսկ