Ուկրաինայում սգո օր է հայտարարվել. Ռուսաստանի մի շարք մարզեր ԱԹՍ-ների հարձակման են ենթարկվել
Հոկտեմբերի 07, 2025

Ուկրաինայում սգո օր է հայտարարվել. Ռուսաստանի մի շարք մարզեր ԱԹՍ-ների հարձակման են ենթարկվել

By Հուլիսի 09, 2024 466

Այս գիշեր Ռուսաստանի Վոլգոգրադի, Բելգորոդի, Ռոստովի, Վորոնեժի և Աստրախանի մարզերը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման։ 

ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ հարձակումների պատճառով օդանավերի ժամանումներն ու թռիչքները Աստրախանի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են։

Վոլգոգրադի օդանավակայանը նույնպես ինքնաթիռների թռիչքների և ժամանումների սահմանափակումներ է մտցրել։ Վոլգոգրադի մարզի ղեկավարը հայտնել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակումը հետ մղելու մասին։

Ըստ Վոլգոգրադի նահանգապետ Անդրեյ Բոչարովի՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումը հետ է մղվել ՀՕՊ ուժերի և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով․ անօդաչուների բեկորների ընկնելու հետևանքով այրվել են նավթաբազա և ենթակայան։

Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը նույնպես հայտնել է մարզի մի քանի բնակավայրերի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման մասին։ Մեկ մարդ զոհվել է, 4 մարդ՝ վիրավորվել։ Վնասվել են նաև բնակելի տներ, սոցիալական օբյեկտներ, գազամատակարարման գիծ և մեքենաներ։

Հարձակումներ են տեղի ունեցել նաև Ռոստովի մարզում։ Նահանգապետ Վասիլի Գոլուբևը Telegram-ում հայտնել է, որ էլեկտրաենթակայաններից մեկում հրդեհ է բռնկվել, ՀՕՊ համակարգերը և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները մի քանի տասնյակ թիրախներ են խոցել մարզի տարբեր հատվածներում։

Վորոնեժի իշխանությունները նույնպես հայտնել են ուկրաինական մի քանի ԱԹՍ խոցելու մասին։ Տուժածներ և ավերածություններ չկան։

Իսկ Reuters գործակալությունը հաղորդում է, որ հուլիսի 8-ին ռուսական ուժերի կողմից ուկրաինական տարբեր քաղաքների հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 41-ի, ավելի քան 170 մարդ վիրավորվել է։ Ըստ Ուկրաինայի նախագահի՝ վնասվել է ավելի քան 100 շենք, այդ թվում՝ Կիևի մանկական հիվանդանոցը, մանկապարտեզներ, բիզնես կենտրոն և տներ։

Հուլիսի 9-ին Ուկրաինայում սգո օր է հայտարարված։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դատապարտել է Ուկրաինայի վրա իրականացված հարձակումը՝ դա անվանելով «Ռուսաստանի դաժանության մասին սարսափելի հիշեցում»։

Ռուսաստանն իր հերթին հայտարարել է, որ Կիևի հիվանդանոցի վրա ընկել է ուկրաինական ՀՕՊ համակարգի հրթիռ։ Ըստ Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովի՝ ԱՄՆ-ն լռում է այդ մասին, որպեսզի այդ իրավիճակն օգտագործի Կիևին զենքի նոր մատակարարումներ ապահովելու համար։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Փաշինյանը 5 հազար զոհերով ծնել է խաղաղության օրակարգ և փորձում է դրա հեղինակը լինել. Քոչարյան

Հերթական միջադեպը դպրոցում.15-ամյա աշակերտը «ճակատոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ

Լեկորնյուի հրաժարականից հետո ֆրանսիացիների մեծամասնությունը պահանջում է նաև Մակրոնի հրաժարականը․ հարցում

Մայր Թերեզա է աշխատում, բարեբախտաբար աղջիկ չի ծնվել, ազգային խայտառակություն կլիներ. Քոչարյանը՝ Փաշինյանի մասին

Փի Դիդդին Թրամփից ներում է խնդրել

Երևանում տրոլեյբուսում հայտնաբերվել է կնոջ մարմին

Նույնիսկ մեր կազակների ձիերը ավելի լավ կկատարեին նրա աշխատանքը. Մեդվեդևը՝ Մակրոնի մասին

2026թ․ «Ոսկե գնդակի» ֆավորիտների տասնյակը

Եգիպտոսում կշարունակվեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի բանակցությունները

Լուկաշենկոն շնորհավորել է Պուտինին 73-ամյակի կապակցությամբ

TRIPP երթուղին, որը կապահովի Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապը, կարևոր քայլ է․ Բայրամով

#ՀԻՄԱ. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ

Սալոմե Զուրաբիշվիլին ծրագրել էր մտնել Թբիլիսիի նախագահական պալատ, եթե պետական հեղաշրջումը հաջողեր․ Կոբախիձե

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 7-ին

Փարաքար համայնքի ղեկավար ընտրվեց Օնիկ Ախվերդյանը