«Նա իմ գերագույն գլխավոր հրամանատարն է եղել». Վլադիմիր Գասպարյան
Սեպտեմբերի 16, 2025

«Նա իմ գերագույն գլխավոր հրամանատարն է եղել». Վլադիմիր Գասպարյան

By Հուլիսի 08, 2024 425

«Ես կարծում եմ, որ հոգևորականը նույնպես մարդ է, այս երկրի քաղաքացին է, իր խոսքն ունի ասելու։ Կարծում եմ` քաղաքական գործիչները պետք է միանան ու այդ նավակն առաջ տանեն։ Եթե քաղաքական գործիչները չկան, ապա հոգևորականները պետք է պրոցեսն առաջ տանեն»,- իր դեմ հարուցված գործով դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ ասելով, որ ոչ ողջունում, ոչ էլ քննադատում է Բագրատ սրբազանի սկսած շարժումը։

Միաժամանակ նա նշեց, որ ինքն այլևս չի հետաքրքրվում ներքաղաքական կյանքով. հենց հետաքրքրվում է, խնդիրներ է ունենում։

Ինչ վերաբերում է ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ապա Վլադիմիր Գասպարյանը վստահեցրեց, որ նա` որպես իր ենթակա, լավ աշխատող է եղել ու հիմա ինքը կոռեկտ չի համարում նրա մասին կարծիք հայտնելը։

«Ղազարյանն անպարկեշտ չի պահել իմ հանդեպ, իսկ, այ, Օսիպյանը… ծիծաղելի է»,- ասաց Գասպարյանը։

Անդրադառնալով իր դեմ հարուցված գործով դատական գործընթացին՝ նա հայտարարեց, որ չի համակերպվի այն փաստի հետ, եթե իրեն մեղավոր համարեն։

«Ես մեղավոր չեմ։ Մնացած ամեն ինչ տիրոջ ու դատավորի ձեռքին է։ Ես ապավինում եմ տիրոջը»,- ընդգծեց նա։

Գասպարյանը չհերքեց, որ իրեն փորձել են համոզել ցուցմունք տալ այլ մարդկանց դեմ։

«Եղել են որոշ երազկոտներ, սակայն դա ինձ մոտ չի աշխատում»,- վստահեցրեց նա։

Արդյոք նա ցուցմունք տվե՞լ է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ կամ նա իր դեմ տվե՞լ է ցուցմունք հարցին` Գասպարյանը պատասխանեց. «Նա իմ գերագույն գլխավոր հրամանատարն է եղել։ Սերժ Սարգսյանը երբեք որևէ անօրինական ցուցում չի տվել, ու բացառվում է, որ նա նման ցուցումներ տար»։

Նա խնդրեց՝ իրեն այլ հարցեր չտալ, քանի որ ամեն հարցազրույցից հետո նոր խնդիրներ է ունենում։

«Երբ ես խոսում եմ, ձեռք եմ բերում լիքը թշնամիներ, երբ ես լռում եմ, ունենում եմ բազմաթիվ հաղթանակներ։ Այսօր ես հաղթանակ եմ կրում, թողեք ես պարտություն չկրեմ»,- ավելացրեց Գասպարյանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը դատական հայց է ներկայացրել New York Times-ի դեմ

Իրանի արդարադատության նախարարը կայցելի Հայաստան

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Թուրքիայում․ Ռուբինյան

Գազա քաղաքը կրակի մեջ է․ Իսրայելի պաշտպանության նախարար

Կառավարական շենքերի վրայով թռչող անօդաչու թռչող սարքը չեզոքացվել է. Լեհաստանի վարչապետ

Իսրայելը հարձակում է սկսել Գազայի լիակատար օկուպացիայի նպատակով․ Axios

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Վենեսուելային ենթակա ահաբեկիչներին, կան սպանվածներ. Թրամփ

Թրամփի հրամանով ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Վենեսուելային ենթակա ահաբեկիչներին

Երևանի մի շարք փողոցներում կգործարկվեն «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներ

Ինչ են քննարկել երրորդ նախագահի թիմակիցները

Toyota-ն թողարկել է Land Cruiser 300-ի հատուկ տարբերակը

Իսրայելը միջազգային մեկուսացման մեջ է. Նեթանյահու

Հնդկաստանը և ԱՄՆ-ն սեպտեմբերի 16-ին կվերսկսեն բանակցություններն առևտրային համաձայնագրի շուրջ

Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի է․ ԱԳՆ