Զինվորականներին գործուն զղջալու հիմքով քրպատասխանատվությունից ազատելու մասին միջնորդությունները մերժվում են. դատախազ
Սեպտեմբերի 16, 2025

Զինվորականներին գործուն զղջալու հիմքով քրպատասխանատվությունից ազատելու մասին միջնորդությունները մերժվում են. դատախազ

By Հուլիսի 01, 2024 132

Դատախազությունը կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթներով որդեգրել է պատժողական խիստ քաղաքականություն:  ՀՀ դատախազության 106-ամյակի և դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստին այս մասին ասել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին։

Ըստ գլխավոր դատախազի՝ այս համատեքստում կոռուպցիոն հանցագործություններով գործուն զղջալու հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու մասին որոշում կայացվում է բացառապես այն դեպքերում, երբ առաջին անգամ հանցանք կատարած անձը զղջացել է իր կողմից կատարված հանցանքի համար, համագործակցել է վարույթն իրականացնող մարմնի հետ և հատուցել է հանցանքի արդյունքում պետությանը կամ համայնքին անմիջականորեն պատճառված վնասը:

«Այս մոտեցումն ունի դատարանների ծանրաբեռնվածությունը թոթափելու և  հանցանք կատարած անձանց հետագա իրավահպատակ վարքագիծը խթանելու տրամաբանություն:

Հանցանք կատարած անձի նկատմամբ գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու մասին միջնորդությունը, որպես կանոն, մերժվում է, եթե հանցանք կատարած անձը զբաղեցրել է զինվորական պաշտոն կամ երբևէ կատարել է կոռուպցիոն հանցանք կամ բարձր լատենտայնություն ունեցող այնպիսի հանցանք, ինչպիսիք են՝ կաշառք-ընտրակաշառք ստանալը, փողերի լվացումը և այլն:

Դատախազությունը հետևողական է, որ կոռուպցիոն հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվության, պատժի կամ քրեաիրավական ներգործության այլ միջոցների ենթարկելը լինի արդարացի»,-նշել է Վարդապետյանը։

Այս համատեքստում Գլխավոր դատախազը հարկ է համարել ընդգծել, որ Դատախազությունը հետևողականություն է ցուցաբերում, որպեսզի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով մեղավոր ճանաչված անձանց նկատմամբ կիրառվի որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու պատժատեսակը:

«Կոռուպցիոն հանցագործությունների քննության ընթացքում դատախազների ուշադրության կենտրոնում է նաև հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքների վերհանումը և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրավասու մարմիններին միջնորդագրերի հասցեագրումը։ Այդ նպատակով հսկող դատախազների կողմից տարբեր գերատեսչություններ են հասցեագրվում միջնորդագրեր, որոնց հիման վրա վերանայվում են գործող վերահսկողական լիազորությունների շրջանակը և ներդրվում են նոր իրավական կարգավորումներ, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության են ենթարկվում այն հանրային ծառայողները, որոնք թերացել են իրենց ծառայողական պարտականությունների կատարման մեջ»,-եզրափակել է Վարդապետյանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Լիոնել Մեսսիի քարտը վաճառվել է ռեկորդային գնով

ՌԴ-ում հայ գործարար է ձերբակալվել Գերագույն ռադայի նախկին պատգամավորի uպանnւթյան գործով. աղբյուր

«Զանգեզուրի միջանցքը» 95 տոկոսով պատրաստ է. ադրբեջանական ԶԼՄ

ՄԱԿ-ի հանձնաժողովն Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում ճանաչել է որպես ցեղասպանություն

Ադրբեջանը կավելացնի պաշտպանության և անվտանգության ծախսերը

Ուկրաինայում հակամարտությունը հնարավոր է դադարեցնել 90 օրում. ինչ պայման է առաջարկում ԱՄՆ-ն

Զելենսկին հայտարարել է Պուտինին և Թրամփին հանդիպելու իր պատրաստակամության մասին

«Պատիվ ունեմ»-ը ներկայացրել է «Ազգային ճգնաժամի, կառավարման ձախողման հիմքերով ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը

«Միսս Տիեզերք»-ի բեմում Հայաստանի ներկայացուցիչը կբարձրաձայնի կանանց իրավունքների ու հավատքի կարևորության մասին

Հայաստանը «Իմ հայկական ուրվականները» վավերագրական ֆիլմը ներկայացրել է «Օսկար 2026»-ին

Իրանը և 5 երկրներ ԱԷՄԳ-ին են ներկայացրել բանաձևի նախագիծ միջուկային օբյեկտների վրա հարձակումների արգելման մասին

Պետաջակցության ծրագիր լոլիկ մթերողների համար (վիդեո)

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը հրատապ նախազգուշացում է հղել Գազայի բնակիչներին

Սեպտեմբերի 21-ին ՊՆ-ն ԶՈՒ զինվորական նվագախմբերի տոնական քայլերթ կանցկացնի

Իսրայելն այլևս նոր հարվածներ չի հասցնի Կատարին. Թրամփ