Հուսով ենք՝ հայկական կողմը մեզ հետ կկիսվի Բուչայում սպանվածների ցուցակով, որը նրան է փոխանցել Կիևը. Զախարովա
Նոյեմբերի 01, 2025

Հուսով ենք՝ հայկական կողմը մեզ հետ կկիսվի Բուչայում սպանվածների ցուցակով, որը նրան է փոխանցել Կիևը. Զախարովա

By Հունիսի 07, 2024 466

Ռուսաստանը հայ խորհրդարանականներին կոչ է անում կիսվել ուկրաինական Բուչա քաղաքում «իբր ռուսների կողմից սպանվածների ցուցակով», որը նրանց է փոխանցել Կիևը։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում, News.ru-ի հարցին պատասխանելիս, լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով՝ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի այցը Կիևի մարզի Բուչա քաղաք:

«Իհարկե, Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն ունի զոհերի ցուցակ, որը Կիևի ռեժիմը վերագրել է, իբր, ռուսական բանակին, որ այդ մարդկանց սպանել է ռուսական կողմը։ Մենք իսկապես հուսով ենք, որ հայկական կողմը՝ հայկական պաշտոնական պատվիրակությունը, այդ մարդկանց ցուցակով կկիսվի ռուսական կողմի հետ: Երկու տարի է՝ չենք կարողանում հասնել նրան, որ որևէ մեկը, այդ թվում՝ ՄԱԿ-ը, մեզ տվյալներ տրամադրի այնտեղ իբր զոհված մարդկանց ցուցակի վերաբերյալ»,- ասել է Զախարովան։

Նա հայտարարել է, որ «չի կարելի սպասել ոչ մի լավ կամ կառուցողական բան» արևմտյան պետություններից՝ ի տարբերություն Երևանի ներկայացուցիչների։

«Մենք կապ ենք պահպանում հայկական կողմի հետ, հուսով ենք, որ այնտեղ (Բուչայում) իբր զոհվածների ցուցակը մեր հայ ընկերները կփոխանցեն»,- եզրափակել է ԱԳ նախարարության խոսնակը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Վենեսուելայի նախագահ Մադուրոն Ռուսաստանից հրթիռներ և ինքնաթիռներ է խնդրել ԱՄՆ-ին հակազդելու համար

Հայկ Բաբայանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի հրամանատար

Թալինում պահածոյացված վարունգից թունավորվել են ընտանիքի 5 անդամներ

Եվրոպայի երիտասարդների մրցաշարում պայքարի մեջ կմտնի ծանրորդ Մերի Միսակյանը

Ռուսական Սու-35Ս-ը դարձել է ամենաարդյունավետ ժամանակակից կործանիչը. «Ռոստեխ» կորպորացիա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով. եղանակի տեսություն

Շիրակի մարզպետի խորհրդականն ու նրա սանիկը պարեկի են ծեծել. «Առավոտ»

Տիգրան Ավինյանը մեն–մենակ է մնացել․ «Հրապարակ»

Թրամփի որդին նոյեմբերի 12–ին կայցելի Հայաստան

Չինական նոր T1400 ծանր անօդաչու ուղղաթիռը կատարել է իր առաջին թռիչքը

Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի անդամ է նաև Արարատ Միրզոյանի կինը

ԱՄՆ ՊՆ-ն կոչ է արել երկիրը նախապատրաստել պատերազմի․ CNN

Էրդողանի՝ Երևան այցելելու վերաբերյալ որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Թուրքիայի նախագահի աշխատակազմ

«Զանգեզուրի միջանցքը» կարող է փոխել Եվրասիայի տրանսպորտային քարտեզը. Հաջիև

Հայաստանը դարձել է Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիայի դիտորդ պետություն. ԱԳՆ