«Միայն մտավոր հետամնացություն ունեցող մարդիկ կարող են նույնականացնել Ադրբեջանի պահանջը Հայաստանին՝ ճանաչել Խոջալուի «ցեղասպանությունը». Լևոն Զուրաբյանը՝ Արարատ Միրզոյանին
Նոյեմբերի 02, 2025

«Միայն մտավոր հետամնացություն ունեցող մարդիկ կարող են նույնականացնել Ադրբեջանի պահանջը Հայաստանին՝ ճանաչել Խոջալուի «ցեղասպանությունը». Լևոն Զուրաբյանը՝ Արարատ Միրզոյանին

By Հունիսի 04, 2024 367

Այսօր ԱԺ  արտաքին հարաբերությունների և ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց 2023 թվականի բյուջեով արտաքին քաղաքականության ոլորտում տարեկան կատարողականի հաշվետվությունը, որը ներկայացնում և պատգամավորների հարցերին պատասխանում էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

ԱԳ նախարարին ուղղված հարցերը մեծ մասամբ վերաբերում էին սահմանազատման գործընթացին, Ադրբեջանից հնչող հայտարարություններին ու ՀՀ իշխանությունների կողմից դրանք անարձագանք թողնելուն, իշխանությունների վարած արտաքին քաղաքականության ձախողումներին և այլն։

Ընդդիմադիր պատգամավորները հարց բարձրացրեցին, թե ինչու ՀՀ արտգործնախարարությունը չի հակադարձում Ալիևի հայտարարություններին և պահանջին, որ հայկական կողմը Խոջալուի դեպքերը պետք է ընդունի՝ որպես ցեղասպանություն:  Ընդդիմության բարձրացրած հարցին անդրադարձավ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը, ասելով, թե «այդ դիսկուրսի ընթացքում ակնհայտ է դառնում ՀՀ 30 տարվա դիվանագիտության ողջ թշվառությունը, ավելին՝ հիբրիդային պատերազմ վերանայելու համար Ալիևը կարիք չունի որևէ ճիգ գործադրելու, որովհետև Խոջալուի մասին խոսում են Ալիևը, Դաշնակցությունը, մեկ էլ ՀԱԿ-ը։ Ալիևի խոսափողն այստեղ հանդես է գալիս Դաշնակցությունը, ՀԱԿ-ը»։

Իշխանական պատգամավոր Ծովինար Վարդանյանի հնչեցրած գնահատականը շարունակեց Արարատ Միրզոյանը.

«Տիկին Վարդանյան, ես մի մասով ուզում եմ կիսել դիտարկումը, երբեմն անկախ քեզանից նկատում ես, թե ինչ մեծ սինխրոնությամբ են այս կամ այն հարցի շուրջ դիրքորոշում ձևավորում, արտահայտում կամ գործողություն անում Ադրբեջանի ղեկավարությունը և որոշ քաղաքական շրջանակներ ու նրանց հետ աֆիլացված մեդիա շրջանակներ Հայաստանում և որոշ շրջանակներ, օրինակ, Ռուսաստանում։ Իսկ կոճակը սեղմելիս, կարելի է լաբորատոր փարձարկում անել, տեսնել, թե քանի վայրկյան հետո որտեղից նույն դիրքորոշումը սկսեց հնչել»։

168.am հետ զրույցում Հայ Ազգային Կոնգրես՝ ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը կարճ հակադարձեց Արարատ Միրզոյանի հայտարարությանը։

«Միայն մտավոր հետամնացություն ունեցող մարդիկ կարող են նույնականացնել Ադրբեջանի պահանջը Հայաստանին՝ ճանաչել Խոջալուի «ցեղասպանությունը» և դրա համար ներողություն խնդրել։ Եվ մեր հայտարարությունն այն մասին է, որ Ադրբեջանի առաջին նախագահն ինքն է հերքել նման վարկածը»,- նշեց Լևոն Զուրաբյանը։

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը տարածել էր հայտարարություն՝ Ալիևի՝ Խոջալուի դեպքերի վերաբերյալ արած հայտարարության առնչությամբ, ընդգծելով, որ ՀՀ իշխանությունների լռությունը լրջագույն կասկածներ է հարուցում, երբ Խոջալուի դեպքերում հայկական կողմի պատասխանատվությունը հերքող արժանահավատ ապացույցներ կան։

Իսկ  Ալիևի հայտարարությանը պաշտոնական Երևանից որևէ արձագանք  կամ հակադարձում մինչև այս պահը չի եղել։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանի արտաքին գործերի նախարարությունը ստացել է միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու առաջարկ

Ավտոբուսի վթшրի հետևանքով մեկ տուժшծի առողջական վիճակը գնահատվում է ծանր, այս պահին վիրահատվում է, մյուսներինը` միջին ծանրության․ ԱՆ

Հաղարծին տանող ճանապարհին Բրյուսովի ուսանողներին տեղափոխող ավտոբուսը կիսակողարջված հայտնվել է անտառում․ կան վիրավորներ

Անգլիայում հանցագործները դանակներով հարձակվել են գնացքի ուղևորների վրա. կան վիրավորներ

3-ամյա տղայի մարմինը հայտնաբերվել է հարևան գյուղի դաշտամիջյան հատվածում

Իսրայելը հարվածել է Լիբանանին․ զոհվել է 4 մարդ

Եգիպտոսում բացվել է աշխարհի ամենամեծ հնագիտական թանգարանը

Այսօր Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանի հիշատակի օրն է

Իտալացի արվեստի պրովոկատորը վաճառում է ոսկե զուգարանակոնք. մեկնարկային գինը՝ 10 միլիոն դոլար

Բանտից ազատված մարդակերի բնակարանում տղամարդու դի է հայտնաբերվել

Տուապսեում անօդաչուն վնասել է նավթային լցանավը. Սոչիում հրթիռային վտանգ է հայտարարվել

Լա Լիգա․ «Ռեալը» 4:0 հաշվով հաղթեց «Վալենսիային», Մբապեն՝ դուբլի հեղինակ

Թրամփը հանձնարարել է Պաշտպանության նախարարությանը պատրաստվել Նիգերիայում «հնարավոր գործողությունների»

Վրաստանում հացը թանկացել է

Բագրատունյաց պողոտայում տղամարդու մարմին է հայտնաբերվել