Ուսուցիչների վարձատրության ֆոնդն ավելացել է ավելի քան 37 միլիարդ դրամով՝ 67%-ով․ Նախարար
Հոկտեմբերի 08, 2025

Ուսուցիչների վարձատրության ֆոնդն ավելացել է ավելի քան 37 միլիարդ դրամով՝ 67%-ով․ Նախարար

By Հոկտեմբերի 04, 2025 30

Ուսուցչի միջազգային օրվա նախօրեին Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» ուսուցչական համաժողովը:

Բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Դավիթ Ավագյանը։ 

Համաժողովի նպատակն է տարածել հանրակրթության պետական չափորոշչի ներդրման առաջավոր փորձը, միավորել ուսուցչական աշխատանքի մտավոր ներուժը հանրակրթության պետական չափորոշչի ներդրման աշխատանքներում, խթանել ուսուցիչների մասնագիտական զարգացումը:

Համաժողովն իրականացվում է ՀՀ կրթական համակարգի մրցունակության բարձրացմանն ուղղված ԵՄ բյուջետային աջակցության «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագրի շրջանակում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ուսուցիչների համաժողովին ներկա լինելու և ըստ այդմ՝ այսօրինակ միջոցառումները կարևորելու, իրենց փորձը ներկայացնելու, միասնաբար կրթական համակարգի առաջ ծառացած բարդ խնդիրների լուծումները գտնելու պատրաստակամության համար: 

«Անվտանգ և ապահով կրթական միջավայրի ապահովումը մեր ամենօրյա աշխատանքի ամենակարևոր բաղադրիչը պետք է լինի։ Եթե կրթական միջավայրում աշակերտն ու ուսուցիչն իրենց ապահով և անվտանգ չեն զգում, չի կարող կրթական արդյունքը հաջողված լինել»,- ասել է նախարարը: 

Ուսուցչի միջազգային օրը նշվում է 1994 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ: Հիմքում 1966 թվականի հոկտեմբերի 5֊ն է. այդ օրը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից ընդունվել է ուսուցչի կարգավիճակն ու աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթը: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը հայտնել է. «Մենք նախատեսում ենք աշխատանքներ «Ուսուցչի կարգավիճակի մասին» օրենքի շուրջ: Փաստաթուղթը պետք է սահմանի այն բոլոր սոցիալական երաշխիքները, որոնք պետք է պաշտպանեն ուսուցչին և խթան հանդիսանան համակարգ մուտք գործող նոր ուսուցիչների համար: Հուսով եմ՝ մենք նաև միասին առիթ կունենանք «Ուսուցչի կարգավիճակի մասին» օրենքի շուրջ մտքեր և գաղափարներ փոխանակելու և այն միասին շատ մանրամասն քննարկելու»։ 

Ընդգծելով ՀՀ կառավարության առաջնահերթությունը՝ ուղղված ուսուցիչների համալիր քաղաքականությանը, նախարարը նշել է, որ 2018 թվականին ուսուցչի վարձատրության ֆոնդին ուղղվում էր շուրջ 55 միլիարդ դրամ։ Այս տարիների ընթացքում վարձատրության ֆոնդն ավելացել է ավելի քան 37 միլիարդ դրամով՝ 67%-ով՝ տարբեր գործիքակազմերի ներդրմամբ: Ըստ նախարարի՝ կամավոր ատեստավորման այս տարվա դիմումները գերազանցում են 8400-ը։ «Եթե հաշվի առնենք, որ այս տարիների ընթացքում համակարգի շահառու են դարձել և հավելավճարի ու դրույքաչափի բարձրացում ունեն ավելի քան 6300 ուսուցիչներ, առանց չափազանցության կարող ենք ասել, որ մեր ուսուցիչների շուրջ կեսը արդեն կամ համակարգի շահառու է կամ դիմել է, որպեսզի դառնա շահառու»,- ընդգծել է նա։ Որպես Կառավարության նախաձեռնության և ուսուցիչների ակտիվության համատեղ արդյունք՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև տարակարգի դիմող ուսուցիչների ցուցանիշները: Նա ընդգծել է, որ աշխատանքները շարունակական են լինելու, և յուրաքանչյուր դիտարկում քննարկելի է՝ ի նպաստ համակարգի լավարկման և մանկավարժի մասնագիտական զարգացման: 

Առանձնակի կարևորելով երեխաների՝ անվտանգ և ապահով կրթական միջավայրում ուսումնառության հանգամանքը՝ Ժաննա Անդրեասյանը հատկապես ընդգծել է խնդիրների մասին դպրոցներից դուրս մշտապես բարձրաձայնելու և միասին լուծումներ գտնելու առաջնահերթությունը: 

«Անվտանգ ու ապահով իրավիճակների մասին խոսելն ու դրանց կանխարգելման մասին համատեղ մտածելն է, որ մեզ պետք է զորեղացնի: Ճիշտ արձագանքելու և խնդիրները կարգավորելու համար պետք է իրազեկ լինել իրավիճակի մասին: Եվ հենց այդ պատճառով չկա թեմա, որի մասին չպետք է խոսենք»,- ասել է նախարարը՝ կոչ անելով համաժողովի ընթացքում իրականացնել անկաշկանդ քննարկում, կիսվել սեփական փորձով և փնտրել համատեղ լուծումներ: Եզրափակելով խոսքը՝ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է մանկավարժներին Ուսուցչի միջազգային օրվա առիթով՝ շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար և մաղթելով բազմաթիվ հաջողություններ ուսումնական տարում: 

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ևս հանդես է եկել ողջույնի խոսքով՝ ընդգծելով, որ ապահով և անվտանգ կրթությունն ունի կենսական նշանակություն, քանի որ այն վերաբերում է ոչ միայն դպրոցներին ու բուհերին, այլև մեր հասարակության ապագային: Նա նշել է, որ ԵՊՀ-ն՝ որպես կրթական առաջատար միջավայր, պատրաստ է իր կրթական ու հետազոտական ներուժը ներդնել այս կարևոր ուղղությամբ: 

Ներկաներին ողջունել են նաև ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Դավիթ Ավագյանը։

Ուսուցչի միջազգային օրվան ընդառաջ՝ ԿԳՄՍՆ մեդալով ու պատվոգրերով են պարգևատրվել ոլորտի մի շարք երախտավորներ, ինչպես նաև շնորհակալագրերով խրախուսվել են «Տարվա լավագույնները» մրցույթում հաղթող ճանաչված մանկավարժները: 

Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել պլենար նիստ՝ «Անվտանգ կրթական միջավայրի ապահովումը կրթական բարեփոխումների համատեքստում» թեմայով, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Տեղի է ունեցել նաև պանելային քննարկում «Ինչպես կառուցել վստահության, ներառականության և անվտանգության մշակույթ դպրոցում» թեմայով: Հաջորդիվ՝ մանկավարժները մասնակցել են 6 տարբեր թեմաներով աշխատարանների, որոնք վերաբերել են կրթական միջավայրում հոգեբանական անվտանգությանը, սովորողակենտրոն մեթոդներին, թվային անվտանգությանը, հավասար հնարավորություններին և այլն:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը չի շնորհավորել Պուտինի ծննդյան օրը

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային հարցեր

Փարիզի կենտրոնում պայթյուն որոտացել Ֆրանսիայի վարչապետի նստավայրի մոտ

Կարողանալո՞ւ են արխիվ ուղարկել իրենց մեղքը կապիտnւլյացիայի. Սարգսյանը՝ «44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի» զեկույցն արխիվ ուղարկելու մասին

Այն իշխանությունը, որը երեք անգամ մեծացրել է Եռաբլուրը, փորձում է ինձ մեղադրել Եռաբլուրի հողերը վաճառելու մեջ. Սերժ Սարգսյան

Տղամարդն իր կնոջը հանձնել է նրա սիրեկանին՝ փոխարենը ստանալով կով և 400 դոլար

Մենք ժամանակին կտեղեկացնենք ընտրություններում ՀՀԿ-ի մասնակցելու կամ չմասնակցելու մասին․ երրորդ նախագահ

Սամվել Բաբայանը քաղաքական համագործակցություն է սկսում Արթուր Վանեցյանի հետ

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն մի փոքր թանկացել է

Լաս Վեգասի ամենահին և «ամենասարսափելի» հյուրանոցը 5000 դոլարով համարձակ մարդ է փնտրում՝ ուրվականների որսի համար

Բա որ Արցախի հարցը լուծված էր, Ադրբեջանի կողմն ինչի՞ էր գալիս բանակցություններին. Սերժ Սարգսյան

Կոպենհագենում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը քննարկել են «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառման խնդիրը. Նազելի Բաղդասարյան

Ղրիմն Ուկրաինա է. ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ

Լենինգրադի մարզում մեթանոլով թունավորումից մահացածների թիվը հասել է 45-ի

Հալեպի հայաբնակ թաղամասերում վիրավորներ և զոհեր չկան