Հայ շախմատիստները 4 մեդալ են նվաճել Եվրոպայի կայծակնային շախմատի առաջնությունում
Հոկտեմբերի 07, 2025

Հայ շախմատիստները 4 մեդալ են նվաճել Եվրոպայի կայծակնային շախմատի առաջնությունում

By Օգոստոսի 08, 2025 78

Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

«Արմենը 18 հնարավորից վաստակել է 14 միավոր և մեկուկես միավորով առաջ անցել ուկրաինացի Արտյոմ Կուչերից»,– ասված է հաղորդագրությունում։ 

Մանվել Առաքելյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն: Նա 18 հնարավորից վաստակել է 14 միավոր և կիսել է 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։

Մանվել Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր։ Նա 18 հնարավորից վաստակել է 12.5 միավոր և կիսել է 3-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։

Վալտեր Գյուրջինյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր։ Վալտերը 18 հնարավորից վաստակել է 12 միավոր և կիսել է 3-4-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։

Вальтер Гюрджинян стал бронзовым призером чемпионата Европы по блиц-шахматам среди юношей до 16 лет - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2025
Վալտեր Գյուրջինյան

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վաչե Հովակիմյանը դարձել էր Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն, իսկ Մանվել Առաքելյանը մինչև 14 տարեկանների մրցաշարում բրոնզե մեդալ էր նվաճել:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Փաշինյանը 5 հազար զոհերով ծնել է խաղաղության օրակարգ և փորձում է դրա հեղինակը լինել. Քոչարյան

Հերթական միջադեպը դպրոցում.15-ամյա աշակերտը «ճակատոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ

Լեկորնյուի հրաժարականից հետո ֆրանսիացիների մեծամասնությունը պահանջում է նաև Մակրոնի հրաժարականը․ հարցում

Մայր Թերեզա է աշխատում, բարեբախտաբար աղջիկ չի ծնվել, ազգային խայտառակություն կլիներ. Քոչարյանը՝ Փաշինյանի մասին

Փի Դիդդին Թրամփից ներում է խնդրել

Երևանում տրոլեյբուսում հայտնաբերվել է կնոջ մարմին

Նույնիսկ մեր կազակների ձիերը ավելի լավ կկատարեին նրա աշխատանքը. Մեդվեդևը՝ Մակրոնի մասին

2026թ․ «Ոսկե գնդակի» ֆավորիտների տասնյակը

Եգիպտոսում կշարունակվեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի բանակցությունները

Լուկաշենկոն շնորհավորել է Պուտինին 73-ամյակի կապակցությամբ

TRIPP երթուղին, որը կապահովի Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապը, կարևոր քայլ է․ Բայրամով

#ՀԻՄԱ. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ

Սալոմե Զուրաբիշվիլին ծրագրել էր մտնել Թբիլիսիի նախագահական պալատ, եթե պետական հեղաշրջումը հաջողեր․ Կոբախիձե

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 7-ին

Փարաքար համայնքի ղեկավար ընտրվեց Օնիկ Ախվերդյանը