Ստամբուլում մեկնարկել են Իրան-ԵՄ եռյակ բանակցությունները. Tasnim
Նոյեմբերի 02, 2025

Ստամբուլում մեկնարկել են Իրան-ԵՄ եռյակ բանակցությունները. Tasnim

By Հուլիսի 25, 2025 118

Ստամբուլում սկսվել է Իրանի և ԵՄ եռյակի երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) միջև 12-օրյա Իրան-Իսրայել պատերազմի ավարտից հետո բանակցությունների առաջին փուլը: Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը:

Լրատվամիջոցի տեղեկությունների համաձայն՝ եվրոպական պատվիրակությունն արդեն ժամանել է Իրանի հյուպատոսության շենք: Իսլամական Հանրապետությունը ներկայացնում են փոխարտգործնախարարներ Մաջիդ Թախտ-Ռավանչին և Քազեմ Ղարիբաբադին:

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հուլիսի 21-ին հայտնել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու համար ԵՄ եռյակի հետ բանակցությունների նոր փուլը կկայանա հուլիսի 25-ին Ստամբուլում՝ փոխարտգործնախարարների մակարդակով:

Ավելի վաղ, Ղարիբաբադին ԵՄ եռյակին զգուշացրել էր Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի լուծման հարցում իրենց դիրքորոշումը Միացյալ Նահանգների հետ համաձայնեցնելուց: Հակառակ դեպքում, ըստ նրա, Եվրոպայի հետ բանակցություններ վարելու իմաստը կկորչի:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Վենեսուելայի նախագահ Մադուրոն Ռուսաստանից հրթիռներ և ինքնաթիռներ է խնդրել ԱՄՆ-ին հակազդելու համար

Հայկ Բաբայանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի հրամանատար

Թալինում պահածոյացված վարունգից թունավորվել են ընտանիքի 5 անդամներ

Եվրոպայի երիտասարդների մրցաշարում պայքարի մեջ կմտնի ծանրորդ Մերի Միսակյանը

Ռուսական Սու-35Ս-ը դարձել է ամենաարդյունավետ ժամանակակից կործանիչը. «Ռոստեխ» կորպորացիա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով. եղանակի տեսություն

Շիրակի մարզպետի խորհրդականն ու նրա սանիկը պարեկի են ծեծել. «Առավոտ»

Տիգրան Ավինյանը մեն–մենակ է մնացել․ «Հրապարակ»

Թրամփի որդին նոյեմբերի 12–ին կայցելի Հայաստան

Չինական նոր T1400 ծանր անօդաչու ուղղաթիռը կատարել է իր առաջին թռիչքը

Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի անդամ է նաև Արարատ Միրզոյանի կինը

ԱՄՆ ՊՆ-ն կոչ է արել երկիրը նախապատրաստել պատերազմի․ CNN

Էրդողանի՝ Երևան այցելելու վերաբերյալ որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Թուրքիայի նախագահի աշխատակազմ

«Զանգեզուրի միջանցքը» կարող է փոխել Եվրասիայի տրանսպորտային քարտեզը. Հաջիև

Հայաստանը դարձել է Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիայի դիտորդ պետություն. ԱԳՆ