Կատարը զգուշացնում է Իսրայելի հարվածների պատճառով էներգամատակարարմանը սպառնացող վտանգի մասին
Օգոստոսի 30, 2025

Կատարը զգուշացնում է Իսրայելի հարվածների պատճառով էներգամատակարարմանը սպառնացող վտանգի մասին

By Հունիսի 20, 2025 181

Իսրայելի կողմից Իրանի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարվածները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ, այդ թվում՝ խաթարել համաշխարհային շուկաների էներգամատակարարման կայունությունը։ Ինչպես տեղեկանում է Al Jazeera-ից, այս մասին հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարը Նորվեգիայի իր պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում։

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարաբերությունները և դրանք ամրապնդելու ուղիները։ Նաև անդրադարձ է կատարվել տարածաշրջանում վերջին զարգացումներին, մասնավորապես՝ Իսրայելի հարձակմանը Իրանի Իսլամական Հանրապետության վրա։

Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմեդ բին Աբդ առ-Ռահման ալ-Թանին նշել է, որ իր երկիրը դատապարտում է Իսրայելի կողմից տարածաշրջանում կրկնվող խախտումներն ու հարձակումները։ 

«Իսրայելի հարձակումները խաթարում են խաղաղության ջանքերը՝ սպառնալով, որ տարածաշրջանը կներքաշվի պատերազմի մեջ», – նշել է նա։

Վարչապետը շեշտել է Իսրայելի կողմից Իրանի տնտեսական օբյեկտները թիրախավորելու վտանգը՝ զգուշացնելով աղետալի հետևանքների մասին։ Նա նաև զգուշացրել է, որ այդ օբյեկտների թիրախավորումը կարող է խաթարել համաշխարհային շուկաների էներգամատակարարման կայունությունը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանի ԱԳՆ-ն իրանական լրատվամիջոցներին մեղադրել է «ոչ հավաստի հրապարակումների» մեջ

ՀՀ-ն և Ադրբեջանը ԱՊՀ-ում համագործակցության աշխատանքների մասնակցելու շահագրգռվածություն են դրսևորում

«Վիլլերոյ & Բոխ» խանութ-սրահում հայտնաբերվել են վտանգավոր մանկական բաժակներ

Կա՛մ դիմում եք գրում, կա՛մ դառնում ՔՊ-ական․ «Հրապարակ»

Ովքեր են կազմակերպել Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերի վաճառքն ու ինչ կապ ունեն Մելիքբեկյանի հետ

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 30-ին

Արագացված արտաքսումներ չեն լինի. ԱՄՆ դատարանի որոշումը

Ռուսաստանի ԱԳՆ-ն հյուպատոսություն կբացի Կապանում

Ինչու են Ռուսաստանում դիմել նման քայլի. «Փաստ»

ԱՄՆ դատարանը Թրամփի մաքսատուրքերի մեծ մասը անօրինական է ճանաչել

Մակրոնը և Մերցը պլանավորում են հանգստյան օրերին խոսել Թրամփի հետ. Bloomberg

Հունվարից մենք խնայել ենք տասնյակ միլիարդավոր դոլարներ. Ռուբիո

USAID–ն պաշտոնապես փակվում է. գործընթացը կգլխավորի Ռասել Վոուտը. Ռուբիո

Ռուսաստանի ՆԳՆ-ն այլ երկրներում գրանցված ավտոմեքենաների տուգանքների նոր կանոններ է առաջարկել

ՀՀ վարչական դատարանի որևէ դատավոր բերման չի ենթարկվել և ձերբակալված չէ․ ԲԴԽ մամուլի խոսնակ