Live24
Մայիսի 06, 2025
Live24

Live24

Լուրեր

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի պարտադրանքով մանդատից հրաժարված Նարեկ Զեյնալյանի հեռանալուց հետո ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր է մնացել։

Չնայած թիմում խոսում էին, որ, ըստ ամենայնի, այն Մարդու իրավունքների հանձնաժողովի ճակատագրին կարժանանա, երբ Թագուհի Թովմասյանին նախագահի պաշտոնից հեռացնելուց հետո նոր նախագահ չընտրեցին եւ կանոնակարգ օրենքով այդ պարտականությունները դրվեցին փոխնախագահ Ռուստամ Բաքոյանի վրա:

Ուստի, Նարեկ Զեյնալյանից հետո էլ նրա պարտականությունները կիրականացնի Լուսինե Բադալյանը, որն այս հանձնաժողովի փոխնախագահն է, սակայն, մեր տեղեկություններով, Զեյնալյանի հետ կատարվածից հետո նրա հետ բավականին մտերիմ Բադալյանը չի ցանկանում զբաղեցնել այդ պաշտոնը: ՔՊ-ում ստիպված են լինելու հանձնաժողովի նոր նախագահ ընտրել:

 
 

Որոշ տեղեկություններով, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի թեկնածությունն է այժմ դիտարկվում։ Ի դեպ, Լուլուն «նեղ կռուգում» հայտարարել է, որ, ի համերաշխություն Նարեկ Զեյնալյանի, ինքն էլ է վայր դնելու մանդատը, սակայն Զեյնալյանը հորդորել է` նման քայլի չգնալ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ջոնի Դեփի նախկին կինը՝ Էմբեր Հերդը, սպասում է իր երկրորդ երեխային։ Դերասանուհին ուրախ է ընդլայնել իր ընտանիքը, People ամսագրին ասել է նրա ներկայացուցիչը։ 

«Նա դեռ հղիության վաղ փուլում է, ուստի մենք չենք ցանկանում մանրամասների մեջ մտնել այս փուլում: Բավական է ասել, որ Էմբերը ուրախ է և՛ իր, և՛ Յունա Փեյջի համար»,- կայքին ասել է նրա ներկայացուցիչը: 3-ամյա Օնա Փեյջը Էմբերի դուստրն է: 

38-ամյա դերասանուհին ամուսնացած է եղել Կարիբյան ծովի ծովահենների աստղ Դեփի հետ 2015-ից 2017 թվականներին։ 2022 թվականին նրանք ներքաշվել են աղմկահարույց դատական գործընթացի մեջ։ 

1

Էմբերը ներկայումս ապրում է Մադրիդում։

Կարծես դերասանուհին չի ամուսնացել Դեփից բաժանվելուց հետո։ Հայտնի չէ, թե ով է երեխայի հայրը։

Վերջին անգամ նրան կապել են կինոօպերատոր Բիանկա Բուտիի հետ։ Նախկինում նա հանդիպում էր Իլոն Մասկի և Վիտո Շնաբելի հետ։

Դերասանուհին առավել հայտնի է «Ռոմի օրագիրը», «Ride on Crazy», «Welcome to Zombieland» և «Aquaman» ֆիլմերով։

2022 թվականին դատական գործընթացը Դեփի հետ 2022-ին թերթերի վերնագրերում էր հայտնվել: Էմբերին պարտավորեցրել են դերասանին վճարել 10 միլիոն դոլար՝ որպես փոխհատուցում և 350 հազար դոլար՝ որպես տուգանք:

1

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Պուստինկա, Պետրովկա և Սուխիե Յալի բնակավայրերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ Պուստինկան և Պետրովկան վերահսկողության տակ են վերցրել ռուսական զորքերի «Կենտրոն» խմբավորման ստորաբաժանումները, իսկ Սուխիե Յալի բնակավայրը` «Արևելք» զորախմբի ստորաբաժանումները։

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման երեք բարձրաստիճան անդամի է չեզոքացրել, որոնք մասնակցել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավային բնակավայրերի վրա հարձակմանը։ 

«Գործողությունների ընթացքում ոչնչացվել են Մաջդի Ակիլանը, որը Շատիի գումարտակի հրամանատարի տեղակալն էր և Նիր Օզի կիբուցի վրա հարձակումը ղեկավարողներից մեկը, Մամդուհ Մահանան, որը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ստորաբաժանման թունելային կազմավորման ավագ հրամանատարն էր, և Ահմեդ Սուիդանը, որը Շատիի գումարտակի վաշտի հրամանատարն էր, ներգրավված է եղել հոկտեմբերի 7-ին իսրայելցի խաղաղ բնակիչների առևանգմանն ու Գազայի հատված տեղափոխելուն»,– ասված է հաղորդագրությունում։

Ես, ինչպես ցանկացած հայ, տարակուսած է ՌԴ նախագահի մեկնաբանություններից, որովհետև հարցը վերաբերում էր ոչ թե Արցախի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիային, այլ ՀՀ նկատմամբ, ՀՀ ինքնիշխան ու միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիաներին: 

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության նախագահ Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով հարցին՝ օրերս ՌԴ նախագահը, խոսելով ՀԱՊԿ-ի և Հայաստանի մասին, նշել էր, որ տարօրինակ կլիներ, եթե ՀԱՊԿ-ը գնար և Արցախում կռվեր Հայաստանի կողմից և անուղղակի ակնարկել էր, թե ինչու Արցախի անկախությունը չի ճանաչվել, ինչո՞ւ ՀՀԿ-ն չի ճանաչել Արցախը: 

 

Մամիջանյանը նշեց, որ հարցի 2-րդ մասի հետ կապված 2 փաստարկ կա: Նրա խոսքով՝ 1-ին պատճառը, որ ՀՀ-ն չի ճանաչել Արցախի անկախությունը հնչեցվել է  բազմիցս, որովհետև անկախության ճանաչումը ենթադրում է բանակցային գործընթացի ավարտ, հետևաբար, ակտիվ պատերազմական գործողությունների վերսկսում:

«Մենք բազմիցս նշել էինք, որ ցանկացած վատ բանակցություն լավ է, քան պատերազմը: Կա նաև երկրորդ դրվագ. 2008 թվականի ՄԱԿ-ի ասամբլեայում ընդունվել է բացարձակ կեղծ հակահայկական պրոադրբեջանական մի բանաձև, և երբ հերթական անգամ համանախագահ երկրների ղեկավարները Հայաստանին հորդորում էին որևէ դեպքում չճանաչել Արցախի անկախությունը, որ չտորպեդահարվի բանակցային գործընթացը, ՀՀ-ն 2-րդ պայմանն առաջ քաշեց, որ եթե նորից ՄԱԿ-ում ընդունվի կեղծ պրոադրբեջանական բանաձև, ապա դա հանդիսանալու է պատճառ, որ ՀՀ-ն ճանաչի Արցախի անկախությունը»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ այդ պայմանի առաջ քաշելուց ի վեր ՄԱԿ-ում երբևէ հակահայկական բանաձև չի ընդունվել: «Իսկ 2016-ին ՀՀ-ում ԵԱՀԿ անդամ երկների դեսպանների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սարգսյանը զգուշացրել էր՝ եթե ռազմական գործողությունները շարունակվեն 7 օր, ապա ՀՀ-ն ճանաչելու է Արցախի անկախությունը:

Պատերազմական գործողությունները դադարեցվեցին 4-րդ օրն՝ Ադրբեջանի խնդրանքով: Ես հարց հնչեցնեմ՝ երբ 2020 թվականին 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ լայնամասշտաբ պատերազմը արդեն գնում էր,  ինչից խուսափում էիր, էլ խուսափելու բան չունեիր, ինչո՞ւ չճանաչեց: Լավ կլինի ինքը պատասխանի, թե ինչու չի գնացել այդ քայլին»,- ասաց նա:

Հայաստանի խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները տարբեր կերպ են արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Հայաստանը պետք է բանակցություններ սկսի և գործնական քայլեր ձեռնարկի «արևմտյան ադրբեջանական» համայնքի հիմնարար իրավունքների վերականգնման ուղղությամբ, որը ենթադրում է ադրբեջանցիների «վերադարձը» Հայաստան։ 

Ավելի վաղ Ալիևը ֆորումներից մեկում ասել էր, որ Հայաստանը պետք է բանակցություններ սկսի «արևմտյան ադրբեջանական համայնքի» հետ և գործնական քայլեր ձեռնարկի «արևմտյան ադրբեջանցիների» հիմնարար իրավունքները վերականգնելու համար՝ ենթադրելով նրանց «վերադարձը» Հայաստան։ Պաշտոնական Երևանը սրան դեռ չի արձագանքել։ 

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ տեղին չի համարում գնահատական տալ Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններին։ Նա ոչ հերքեց, ոչ հաստատեց բանակցությունների ընթացքում հնարավոր «վերադարձի» քննարկման հարցը։ 

«Ես չեմ կարող մանրամասնել բանակցությունների դետալները, դրանց խորհրդապահական լինելու բերումով։ Հանրային մեկնաբանությունները կարող են վնասել բանակցային գործընթացին, և, ըստ այդմ, ձեռնպահ կմնամ գնահատական տալուց»,–ասաց Հովհաննիսյանը։

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն իր հերթին նշեց, որ գիտի, թե ինչու է իշխող ուժը ձեռնպահ մնում վերջնական գնահատականներից ու պատասխաններից։ Նրա խոսքով` Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանի իշխանությունների համար կարմիր գծեր չկան։

«Նրանք վախենում են կարմիր գծեր նշել, հետո ասել` վա՛յ, ու մի հատ էլ հավելյալ ստեր հորինել դրա համար։ Ինպե՞ս են աստղերի հետևից ընկնում, որ «աֆտոգրաֆ» ստանան. բառիս բուն իմաստով` այդպես է անում Փաշինյանը` վազելով Ալիևի հետևից»,– ասաց Մամիջանյանը։

Նրա խոսքով` այդ «աֆտոգրաֆ ստանալը» բացարձակապես կապ չունի ՀՀ անվտանգային համակարգերի հետ, ԼՂ-ի հայերի վերադարձի կամ ինքնորոշման իրավունքի հետ։ Այն կախված է բացառապես 2026 թվականի հետ, որովհետև իրեն պետք է թուղթ, որի վրա գրված է լինելու «խաղաղություն»։ Այն բացարձակապես կապ չի ունենալու խաղաղության հետ և տակը լինելու է Ալիևի ստորագրությունը, որպեսզի ինքը կարողանա քարոզարշավ իրականացնել։

Ինչ վերաբերում է հարցի բուն էությանը, Մամիջանյանը շեշտեց, որ ոչ մի դեպքում չի կարելի նույնացնել, թե ինչպես են խորհրդային տարիներին Հայաստանում ապրած ադրբեջանցիները լքել երկիրը, և ինչպես են հայերը փախել Ադրբեջանից։ Կան փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ Հայաստանից հեռացած ադրբեջանցիներին տրվել է փոխհատուցում, ձեռնարկվել են անվտանգության բոլոր միջոցառումները։ Մինդեռ հայերն Ադրբեջանից փախել են մահվան սպառնալիքով, ջարդերի, ունեցվածքի բռնագրավման և այլնի պայմաններում։ Մամիջանյանն ընդգծեց, որ եթե իշխանությունները վախենում են Ալիևին պատասխանել, ապա գոնե ընդդիմությունը պետք է դա անի։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն իր հերթին նշեց, որ ընդամենը մի քանի տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել, որ ադրբեջանցիների «վերադարձի» հարցը այս կամ այն ձևով կքննարկվի։

Նրա խոսքով` Բաքվում հնչող հայտարարությունները ցույց են տալիս, որ հայ հասարակությունը պետք է վերջապես պարզի, թե իրականում ինչ է քննարկվում բանակցություններում, ինչ է թաքնված փաստաթղթում, որը պատրաստվում են ստորագրել Հայաստանի իշխանությունները։

Հայաստանի Եվրոպական Համալսարանում (ՀԵՀ) երեկ՝ դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել «Արհեստական բանականություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտաժողովը։ Այս մասին Live24.am-ին հայտնում են Հայաստանի եվրոպական համալսարանի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի դեպարտամենտից։ 

1 

Սույն թվականի դեկտեմբերի 5-ին Հայաստանի եվրոպական համալսարանում տեղի ունեցավ Միջազգային կրթական և հետազոտական Ալյանսի հովանու ներքո Հայաստանի եվրոպական համալսարանի և Սելարտ Միջազգային Հետազոտական և կրթական խմբի հետ համատեղ կազմակերպված «Արհեստական բանականություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտաժողով: 

1

Միջազգային գիտաժողովին մասնակցություն ունեցավ 300-ից ավելի մասնակից և ներկայացվեց շուրջ 30 զեկույց մեկ տասնյակից ավելի երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Բելգիայից, Իսպանիայից, Ռումինիայից, Հնդկաստանից և այլն:

1

Գիտաժողովի նպատակն է ժամանակակից աշխարհում մեծ պահանջարկ և հետաքրքրություն ունեցող երևույթներից մեկի՝ արհեստական բանականության
հիմնախնդիրներով զբաղվող գիտական, հետազոտական և կրթական շրջանակների համախմբումն է առանցքային հարցերի շուրջ, արհեստական բանականության զարգացման համատեքստում մարտահրավերների և հնարավորությունների ուսումնասիրությունն ու հետազոտությունն է:

1

Միջազգային գիտաժողովին հրավիրված էին բանախոսներ միջազգային կազմակերպություններից, առաջատար կրթական ու հետազոտական կառույցներից և ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, ոլորտային փորձագետներ, հետազոտողներ, գիտնականներ և այլ շահագրգիռ անձինք: Մասնավորապես՝ Բարձրագույն կրթության կիրառական գիտությունների եվրոպական ասոցիացիայի (ԲԿԿԳԵԱ) գլխավոր քարտուղար Ջոն Էդվարդսը (Բելգիա), Միջազգային կրթական և հետազոտական Ալյանսի գլխավոր քարտուղար (ՄԿՀԱ) Կոլոնիա Գյունտերը (Իտալիա), Բոլզանոյի քաղաքապետ Ռենցո Կարամաշկին (Իտալիա), Սելարտ Իսպանիայի եվրոպական համալսարանի ռեկտոր Խուան Ռաֆայել Գարսիա Պերալեսը (Իսպանիա), Ֆրանսիայի Հանրապետության Լիոնի Մետրոպոլ Առևտրաարդյունաբերական Պալատի «EKLYA» բիզնես դպրոցի և «HYBRIA» բիզնեսի և տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Սեբաստիեն Արկոսը (Ֆրանսիա), ՀՀ Վարչապետի աշխատակազմի Համագործակցության և բարեփոխումների վարչության գլխավոր մասնագետ Աննա Հանիսյանը (Հայաստան), ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Բնակչության տվյալների մշակման վարչության պետ Վարդան Մաթևոսյանը (Հայաստան) և այլ ներկայացուցիչներ: Միջազգային գիտաժողովին մասնակցություն ունեցավ ՀԵՀ ղեկավարությունը՝ ՀԵՀ ռեկտոր Հեղինե Բիշարյանի գլխավորությամբ։

Vice-Rectors of the European Universuty of Armenia Arman Grigoryan

Հանդիպմանը պաշտոնական բացման խոսքով հանդես եկան ՀԵՀ պրոռեկտորներ Արման Գրիգորյանը և Գոհար Ավետիսյանը:

1

Միջազգային գիտաժողովի արդյունքում մշակվել են կոնկրետ առաջարկություններ և մոտեցումներ դիտարկվող խնդիրների շուրջ՝ հիմնված ստացված արդյունքներն իրավասու միջազգային և հայաստանյան կազմակերպություններին և շահագրգիռ կողմերին փոխանցելու համալիր մոտեցումների վրա: Միջազգային գիտաժողովի վերջնական արդյունքները կամփոփվեն միջազգային գիտաժողովի նյութերի հրապարակային տպագրությամբ:

1

-------

International Conference entitled "Artificial Intelligence: Opportunities and Challenges"

was held at EUA

On December 5, 2024, International Conference entitled "Artificial Intelligence: Opportunities and
Challenges" was held at the European University of Armenia organized jointly by the European
University of Armenia and Selart International Research and Educational Group under the auspices of
the International Education and Research Alliance. The International Conference was attended by more
than 300 participants and about 30 reports were presented from more than a dozen countries, including

Armenia, Italy, France, Germany, Ukraine, the USA, Belgium, Spain, Romania, India, etc. The purpose
of the International Conference is to bring together the scientific, research and educational circles
dealing with the problems of artificial intelligence, one of the phenomena of great demand and interest in
the modern world, on key issues, to study and research the challenges and opportunities in the context
of the development of artificial intelligence.
The speakers invited to the International Conference are: representatives of international organizations,
leading European educational and research institutions and the RA Government, field experts,
researchers, scientists and other interested persons. In particular: John Edwards, Secretary General of
European Association for the Applied Sciences in Higher Education (EURASHE) (Belgium), Colonia
Günter, Secretary General at International Education and Research Alliance (IERA) (Italy), Renzo
Caramaschi, Mayor of Bolzano (Italy), Joan Rafael Garcia Perales, Rector of the Selart European
University Spain (Spain), Sebastien Arcos, Director of the "EKLYA" Business School and the "HYBRIA"
Institute of Business and Technologies of Lyon Metropole Chamber of Commerce and Industry (France),
Anna Hanisyan, Chief Specialist at the Cooperation and Reforms Department of RA Prime Minister’s
Office (Armenia), Vardan Matevosyan, Head of Population Data Processing Department of the Migration
and Citizenship Service of the RA Ministry of Internal Affairs (Armenia), and other representatives. The
leadership of the European University of Armenia, led by the Rector of the European University of
Armenia Heghine Bisharyan, participated in the International Conference. The meeting was officially
opened by the Vice-Rectors of the European Universuty of Armenia Arman Grigoryan and Gohar
Avetisyan.
As a result of the International Conference, specific recommendations and approaches to the issues
under consideration were developed, based on comprehensive approaches to transferring the results to
competent international and Armenian organizations and stakeholders. The final results of the
International Conference will be summarized by the public publication of the materials of the
International Conference.
-------------------------------
Հայաստանի եվրոպական համալսարանի մարքեթինգի
և հասարակայնության հետ կապերի դեպարտամենտ
Marketing & PR Department
of the European University of Armenia

1

1

1

1

1

1

1

1

Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, մեծ աղմուկ է բարձրացրել՝ լուսանկարվելով GUESS' Holiday 2024 գովազդային արշավի համար։

ezgif.com-avif-to-jpg-converter - 2024-10-03T082154.817.jpg (120 KB) 

30-ամյա մոդելը մերկ կեցվածք է ընդունել՝ ծածկվելով նորաձեւության ապրանքանիշի պայուսակներով։

1-ezgif.com-avif-to-jpg-converter - 2024-10-03T082229.291.jpg (47 KB) 

Մյուս նկարներում Ջորջինան շլացել է գլամուրային զգեստների շարանով։

Հայտնի լուսանկարիչ Նիմա Բենատիի կողմից նկարահանված արշավը հիանալի կերպով արտացոլում է Ջորջինայի վառ անհատականությունը և պատկերացում տալիս ապրանքանիշի տոնական հմայքի մասին:

2-ezgif.com-avif-to-jpg-converter - 2024-10-03T082259.637.jpg (100 KB)

Կրեատիվ տնօրեն Փոլ Մարչիանոն ասել է, որ «Ջորջինան հիանալի կերպով մարմնավորում է GUESS կնոջ ոգին. նրա գեղեցկությունը, վստահությունն ու էլեգանտությունը նրան դարձնում են մեր ապրանքանիշի կատարյալ դեմքը»:

3-ezgif.com-avif-to-jpg-converter - 2024-10-03T082325.953.jpg (82 KB)

Իր հերթին Ջորջինան հայտարարել է, որ շատ է ուրախացել, երբ GUESS-ը խնդրել է իրեն լինել իրենց տոնական արշավի դեմքը:

4-ezgif.com-avif-to-jpg-converter (99).jpg (51 KB)

«Նիմայի հետ աշխատելը զարմանալի էր, իսկ տոնական հավաքածուն՝ հիասքանչ. վարպետությունն ու դիզայնը ստիպեցին ինձ զգալ այնքան դյութիչ և հարմարավետ իմ մաշկի մեջ»:

Բագրատ Սրբազանի մուտքը Հ1 և ծավալուն ելույթը ուղիղ եթերում, ուղերձը ժողովրդին համարում եմ կարևոր հաջողություն այս պայքարում։ Անհրաժեշտ է, որ Սրբազանը հիմա ավելի զգույշ ու հաշվարկած քայլեր անի, քանի որ Նիկոլը փորձելու է հանրային հեռուստաընկերությունում եթեր տակը ծախել աշխարհի վրա' որպես իր կառավարության ժողովրդավարության ապացույց։

Սրբազանը հիմա կես քայլ առաջ է Նիկոլից։ Ես գիտեմ, թե ինչպես մեկ քայլ առաջ անցնել, ու վստահ եմ' շարժման առաջնորդներ Բագրատ Սրբազանն ու Գառնիկ Դանիելյանն էլ գիտեն։

Սիրելի հայրենակիցներ, Սրբազան շարժման մասին կարծիք կազմելիս նայեք միայն ու միայն նշածս այս երկու գործիչներին, ուրիշ ոչ ոքի։

Նաիրի Հոխիկյան

Ֆոտո

Եթե «Հայաստան» դաշինքն առաջարկի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, մենք կմիանանք. Հայկ Մամիջանյան

#ՀԻՄԱ. Վարչապետի թեկնածու չունենք, պատրաստ ենք քննարկել. Հայկ Մամիջանյանի ճեպազրույցը. #ՈւՂԻՂ

«Պատիվ ունեմ»-ը պատրաստ է նախաձեռնել Փաշինյանին իմպիչմենտի գործընթաց․ հայտարարություն

Ի վերջո, Արևն այրելու է Երկիրը, ուստի Մարսի գաղութացումը «կյանքի ապահովագրություն» է մարդկության համար. Մասկ

Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել migration.e-gov.am հարթակում

Անձը մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր է տարածել. խափանման միջոց է ընտրվել կալանքը

Սիրիայի ղեկավարն առաջին եվրոպական ուղևորությունը կկատարի Ֆրանսիա

Մարտուն Գրիգորյանի թիմակիցը հետ է վերցնում հրաժարականը և դիմում է գրել, որ դուրս է գալիս «Մեր քաղաքը» խմբակցությունից

Արտաշատում ռեկորդային տեղումներ են թափվել

Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում 105 ԱԹՍ է խոցվել

ԱԺ-ն քննարկում է ԲԴԽ անդամի ընտրության հարցը. առաջադրվել է Արմենուհի Հարությունյանի թեկնածությունը

«Ժողովուրդ». Բանակից ազատվելը «Ֆուտբոլի ճանապարհով» նորաձև է. թվեր

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համար

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել թուրքական խոշոր հոլդինգի նկատմամբ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակը Հայաստանում