Բանակցություններում քննարկվո՞ւմ է ադրբեջանցիների «վերադարձը» ՀՀ. պատգամավորների կարծիքները
Ապրիլի 29, 2025

Բանակցություններում քննարկվո՞ւմ է ադրբեջանցիների «վերադարձը» ՀՀ. պատգամավորների կարծիքները

By Դեկտեմբերի 06, 2024 100

Հայաստանի խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները տարբեր կերպ են արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Հայաստանը պետք է բանակցություններ սկսի և գործնական քայլեր ձեռնարկի «արևմտյան ադրբեջանական» համայնքի հիմնարար իրավունքների վերականգնման ուղղությամբ, որը ենթադրում է ադրբեջանցիների «վերադարձը» Հայաստան։ 

Ավելի վաղ Ալիևը ֆորումներից մեկում ասել էր, որ Հայաստանը պետք է բանակցություններ սկսի «արևմտյան ադրբեջանական համայնքի» հետ և գործնական քայլեր ձեռնարկի «արևմտյան ադրբեջանցիների» հիմնարար իրավունքները վերականգնելու համար՝ ենթադրելով նրանց «վերադարձը» Հայաստան։ Պաշտոնական Երևանը սրան դեռ չի արձագանքել։ 

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ տեղին չի համարում գնահատական տալ Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններին։ Նա ոչ հերքեց, ոչ հաստատեց բանակցությունների ընթացքում հնարավոր «վերադարձի» քննարկման հարցը։ 

«Ես չեմ կարող մանրամասնել բանակցությունների դետալները, դրանց խորհրդապահական լինելու բերումով։ Հանրային մեկնաբանությունները կարող են վնասել բանակցային գործընթացին, և, ըստ այդմ, ձեռնպահ կմնամ գնահատական տալուց»,–ասաց Հովհաննիսյանը։

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն իր հերթին նշեց, որ գիտի, թե ինչու է իշխող ուժը ձեռնպահ մնում վերջնական գնահատականներից ու պատասխաններից։ Նրա խոսքով` Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանի իշխանությունների համար կարմիր գծեր չկան։

«Նրանք վախենում են կարմիր գծեր նշել, հետո ասել` վա՛յ, ու մի հատ էլ հավելյալ ստեր հորինել դրա համար։ Ինպե՞ս են աստղերի հետևից ընկնում, որ «աֆտոգրաֆ» ստանան. բառիս բուն իմաստով` այդպես է անում Փաշինյանը` վազելով Ալիևի հետևից»,– ասաց Մամիջանյանը։

Նրա խոսքով` այդ «աֆտոգրաֆ ստանալը» բացարձակապես կապ չունի ՀՀ անվտանգային համակարգերի հետ, ԼՂ-ի հայերի վերադարձի կամ ինքնորոշման իրավունքի հետ։ Այն կախված է բացառապես 2026 թվականի հետ, որովհետև իրեն պետք է թուղթ, որի վրա գրված է լինելու «խաղաղություն»։ Այն բացարձակապես կապ չի ունենալու խաղաղության հետ և տակը լինելու է Ալիևի ստորագրությունը, որպեսզի ինքը կարողանա քարոզարշավ իրականացնել։

Ինչ վերաբերում է հարցի բուն էությանը, Մամիջանյանը շեշտեց, որ ոչ մի դեպքում չի կարելի նույնացնել, թե ինչպես են խորհրդային տարիներին Հայաստանում ապրած ադրբեջանցիները լքել երկիրը, և ինչպես են հայերը փախել Ադրբեջանից։ Կան փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ Հայաստանից հեռացած ադրբեջանցիներին տրվել է փոխհատուցում, ձեռնարկվել են անվտանգության բոլոր միջոցառումները։ Մինդեռ հայերն Ադրբեջանից փախել են մահվան սպառնալիքով, ջարդերի, ունեցվածքի բռնագրավման և այլնի պայմաններում։ Մամիջանյանն ընդգծեց, որ եթե իշխանությունները վախենում են Ալիևին պատասխանել, ապա գոնե ընդդիմությունը պետք է դա անի։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն իր հերթին նշեց, որ ընդամենը մի քանի տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել, որ ադրբեջանցիների «վերադարձի» հարցը այս կամ այն ձևով կքննարկվի։

Նրա խոսքով` Բաքվում հնչող հայտարարությունները ցույց են տալիս, որ հայ հասարակությունը պետք է վերջապես պարզի, թե իրականում ինչ է քննարկվում բանակցություններում, ինչ է թաքնված փաստաթղթում, որը պատրաստվում են ստորագրել Հայաստանի իշխանությունները։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ինչպիսի տեսք է ունենալու 2025 թվականի Mercedes Benz S-Class-ը

Հարավային Կովկասում Ռուսաստանի մնալու բանալին Հայաստանն է, Հայաստանում մնալու բանալին՝ Արցախը․ Միհրան Հակոբյան (տեսանյութ)

Տպավորիչ է, որ ԼՂ-ն կորցնելուց հետո շարունակում եք մնալ վարչապետ․ էստոնացի լրագրողը՝ Փաշինյանին

Ուկրաինայի ԱԳՆ-ն Պուտինին առաջարկել է չսպասել մայիսի 8-ին և կրակը դադարեցնել հենց հիմա

Թրամփը ցանկանում է մշտական հրադադար. Սպիտակ տուն

Էրդողանի որդին չի ցանկանում նախագահ դառնալ

Կանանց՝ սեքսից հրաժարվելու անսպասելի պատճառը

Կեցցե՛ ազատությունն ու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը. Շարմազանովը Մոսկվայում կանխեց ադրբեջանական պատվիրակության սադրանքները. Տեսանյութ

Գյումրիում ծեծել են պարեկների

Իլոն Մասկը 5000 երեխա ունենալու գաղտնի ծրագիր ունի

Ավստրալուհին մոտ 8 000 դոլար է ծախսել, որպեսզի նմանվի կատվի, բայց ինչ-որ բան այնպես չի ստացվել

Թրամփը գնալով ավելի է հիասթափվում Ռուսաստանից և Ուկրաինայից․ Սպիտակ տուն

Կենդանակերպի 4 նշաններ, որոնք անհավանական հաջողություն կունենան մայիսի սկզբին

Վրաստանի նախագահը ժամանել է Հայաստան

Մոսկվան կոչ է անում Հնդկաստանին և Պակիստանին լուծել տարաձայնությունները խաղաղ ճանապարհով․ ՌԴ ԱԳՆ