Բենդեր Աբասում պայթյունը տեղի է ունեցել անփութության պատճառով․ Իրանի ՆԳՆ
Հուլիսի 04, 2025

Բենդեր Աբասում պայթյունը տեղի է ունեցել անփութության պատճառով․ Իրանի ՆԳՆ

Իրանի Հորմոզգան նահանգի Բենդեր Աբաս քաղաքի Շահիդ Ռաջաի նավահանգստում պայթյունի պատճառը անփութությունն է եղել, մեղավորները հայտնաբերվել են: Այս մասին, ինչպես հաղորդում է Mehr-ը, հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Իսկանդար Մոմենին։

Ավելի վաղ Իրանի իշխանություններն ու ԶԼՄ-ները հայտնել էին պայթյունի հետևանքով 46 զոհերի և առնվազն 1200 տուժածների մասին: 

«Հետաքննություն անցկացնելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով, մեղավորները ձերբակալվել են, նրանք պարզաբանել են պայթյունի հետ կապված որոշ հարցեր, հետաքննությունը շարունակվում է։ Ես երեկ բացատրել եմ, թե ինչպես է կատարվել այդ ողբերգությունը։ Տեղի է ունեցել անփութություն, մասնավորապես՝ անվտանգության կանոնների խախտում և անզգուշություն», – ասել է նախարարը։ 
Մոմենին նաև նշել է, որ ռուսական ինքնաթիռները, որոնք նավահանգիստ են ժամանել հրդեհաշիջման հարցում իրանական կողմին օգնություն ցուցաբերելու համար, դեռ չեն օգտագործվել, սակայն անհրաժեշտության դեպքում կարող են գործի դրվել:

Ավելի վաղ Mehr գործակալությունը հայտնել էր, որ Շահիդ-Ռաջաի նավահանգիստը գործում է նորմալ ռեժիմով։ Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության տվյալներով՝ նավահանգիստն ընդունում է առաջին անհրաժեշտության ապրանքների միայն 8 %-ը։ Հիմնականում ծանրաբեռնված է (մոտ 58 %) Իմամ Խոմեյնիի նավահանգիստը։

Բենդեր Աբաս քաղաքի Շահիդ-Ռաջաի նավահանգստում ապրիլի 26-ի ցերեկը հզոր պայթյուն է որոտացել։ Նույն օրը երեկոյան տեղի են ունեցել կրկնակի պայթյուններ։ Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին Fars գործակալությանը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել քիմիական նյութերի պահեստում, սակայն դրա պատճառների մասին դժվար է հստակ դատել: Միևնույն ժամանակ, ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել, որ պայթյունը տեղի է ունեցել վառելիքի բաքերից մեկի բռնկման հետևանքով: Կատարվում է հետաքննություն:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Անհամբեր սպասում ենք ընդհանուր արժեքների և շահերի վրա հիմնված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացմանը. ՀՀ ԱԳՆ

Այսօրվանից Ուջանի մոտից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ

Հրդեհ է բռնկվել «Yans» երաժշտական ակումբում

Պուտինի հետ զրույցը ոչ մի առաջընթացի չի հանգեցրել Ուկրաինայի հետ հրադադարի հարցում. Թրամփ

Անհրաժեշտության դեպքում Թրամփը պատրաստ է հանդիպել Իրանի ներկայացուցիչների հետ

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի դադարեցրել զենքի մատակարարումներն Ուկրաինային

Իրանը մոտ ժամանակներս կարտաքսի ՄԱԳԱՏԷ-ի «լրտեսներին»

Իրանը երկրից կարտաքսի ԱԷՄԳ-ի տեսուչներին

ԱԹՍ-ները հարձակվել են Ռոստովի մարզի մի քանի շրջանների վրա, կա զոհ

ՀԱՄԱՍ-ը դրական է արձագանքել հրադադարի առաջարկին

Իրանի նախագահը ժամանել է Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղ

«ՌՈ աշխատակիցները 2011-2016թթ․ մշտական ծառայություն են իրականացրել Սեյրան Օհանյանի առանձնատան մոտ»․ Աննա Վարդապետյան

Մոսկվայում ձերբակալված Վագիֆ Սուլեյմանովը 3 ամիս անազատության մեջ կլինի, հետո կարտաքսվի Ադրբեջան

Արծվիկ Մինասյանին ու Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել նույն գործի շրջանակներում

Արտակարգ դեպք՝ Երևանում․ տղամարդը ատրճանակի բռնակով մի քանի անգամ հարվածել է հարևանուհու գլխին