Իլոն Մասկը 5000 երեխա ունենալու գաղտնի ծրագիր ունի
Ապրիլի 29, 2025

Իլոն Մասկը 5000 երեխա ունենալու գաղտնի ծրագիր ունի

Իլոն Մասկը 5000 երեխա ունենալու գաղտնի ծրագիր ունի, հաղորդում է Mirror-ը։

Մասկն ունի առնվազն 14 երեխա չորս կանանցից։ Ինֆլուենսեր Էշլի Սենթ Քլերը, ով վերջերս հայտարարել էր, որ ինքը Մասկի որդու հայրն է, այժմ հրապարակել է հաղորդագրություններ, որոնցում ենթադրվում է, որ Մասկը ցանկանում է 5000 երեխայի հայր լինել։

Այս տարվա փետրվարին 26-ամյա Սենթ Քլերը հայտարարել էր, որ հինգ ամիս առաջ է ծննդաբերել, և որ «հայրը Իլոն Մասկն է»։ Նա դատական հայց է ներկայացրել հայրությունը և խնամակալությունը հաստատելու համար։

Մասկը հրապարակավ չի հաստատել՝ երեխան իրենն է, թե ոչ, և զույգը շարունակում է պայքարել դատարանում։ Մասկի կողմից Էշլիին ուղարկված հաղորդագրություններից մեկում նա գրել է. «Ապոկալիպսիսից առաջ լեգեոնի մակարդակին հասնելու համար մեզ անհրաժեշտ կլինի օգտագործել փոխնակ մայրեր»։ Լեգեոնը հին հռոմեական բանակում օգտագործվող ռազմական ստորաբաժանում էր և սովորաբար բաղկացած էր մոտավորապես 5000 զինվորից։

Rate this item
(0 votes)

Լրահոս