Հնդկաստանի և Պակիստանի միջև իրավիճակը լարվածության ֆոնին ՌԴ-ն զսպվածության և կառուցողական երկխոսության կոչ է արել
Հունիսի 30, 2025

Հնդկաստանի և Պակիստանի միջև իրավիճակը լարվածության ֆոնին ՌԴ-ն զսպվածության և կառուցողական երկխոսության կոչ է արել

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն և ՌԴ-ում Պակիստանի դեսպան Մուհամմադ Խալիդ Ջամալին քննարկել են Նյու Դելիի և Իսլամաբադի միջև սրված իրավիճակը: Մոսկվան կողմերին կոչ է արել տարաձայնությունները հարթել խաղաղ ճանապարհով։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռուս-պակիստանյան փոխգործակցության տարբեր ասպեկտներ, ինչպես նաև Իսլամաբադի և Նյու Դելիի միջև լարվածության աճը։ Ռուսաստանը երկու կողմերին զսպվածության և կառուցողական երկխոսության կոչ է արել», - ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը, հանդիպումը կայացել է դեսպանի խնդրանքով:

Հիշեցնենք՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ վատացել են Պահալգամ քաղաքում ապրիլի 22-ին իրականացված ահաբեկչությունից հետո, ինչի հետևանքով զոհվել են Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի, կան բազմաթիվ վիրավորներ։ Ահաբեկիչներին հաջողվել է թաքնվել։ Հնդկաստանի հետախուզական ծառայությունները հայտնաբերել են ապացույցներ, որ «Լաշքար-է-Թայբա» խմբավորման իրականացրած ահաբեկչական գործողությանը մասնակցել է Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը (ISI)։

Իրավիճակը լարվել է նաև սահմանին։ Վերջին օրերին երկու երկրների սահմանին փոխհրաձգություններ են տեղի ունենում։

Rate this item
(0 votes)
Last modified on Երկուշաբթի, 28 Ապրիլի 2025 19:50

Լրահոս

Ֆոտո

Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 1-29-ը վրաց-ռուսական սահմանը հատել և ՌԴ է մտել հայկական կոնյակով բեռնված 106 բեռնատար

Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձն է

Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդին

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանի վարչական շրջաններում և մարզերում

Ռուսաստանը չգնահատեց Ադրբեջանի բարիդրացիական քաղաքականությունը. ադրբեջանցի պատգամավոր

«Արցախի զոհաբերումը Մոսկվային չօգնեց. հակառակը, այն արագացրեց Ադրբեջանի ընտրած ուղեգիծը՝ ԴԵՊԻ ԹՈՒՐԱՆ»․ Արմեն Այվազյան

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Վորոնեժում ադրբեջանցիների նկատմամբ սկսվել են լայնածավալ խուզարկություններ և ձերբակալություններ

Կարող ենք չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, եթե Թեհրանը գնա խաղաղ ճանապարհով. Թրամփ

Մակրոնի զանգը հիշեցնում է 1921թ․ Կիլիկիայի դեպքերը, երբ Ֆրանսիան մեզ զոհաբերեց` հանուն Թուրքիայի հետ իր հարաբերությունները կարգավորելու

Ռուսաստանը ռիսկի է դիմում վերջնականապես զիջել տարածաշրջանը Թուրքիային և այլ արտաքին խաղացողների. Արտակ Զաքարյան

Կարող ենք չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, եթե Թեհրանը գնա խաղաղ ճանապարհով. Թրամփ

Խնդրում եմ չբողոքել

Իրանի պատասխանը հարվածը Բաքվի նավթի՞ն կլինի