Ավստրալուհին մոտ 8 000 դոլար է ծախսել, որպեսզի նմանվի կատվի, բայց ինչ-որ բան այնպես չի ստացվել
Ապրիլի 29, 2025

Ավստրալուհին մոտ 8 000 դոլար է ծախսել, որպեսզի նմանվի կատվի, բայց ինչ-որ բան այնպես չի ստացվել

Ավստրալուհի Ջոլին Դոուսոնը ծախսել է մոտ 8 000 դոլար, որպեսզի առավելագույնս նմանվի կատվի։ Նա «փորձնական» միջամտությունների է դիմել, որպեսզի ուռեցնի ռունգերը եւ ընդգծի այտոսկրերը, ինչպես կատուների մոտ է։ 

Սակայն այժմ 29-ամյա աղջիկը զղջում է դրա համար՝ ելնելով այն բանից, որ դա ցավոտ կողմնակի ազդեցությունների է հանգեցրել, տեղեկացրել է Jam Press-ը։

Նրա խոսքով՝  տրանսֆորմացիայի ընթացքում նրա մարմինը սկսել է «վանել» ֆիլերը, քանի որ այն տեղափոխվել է նրա դեմքով մեկ։ Մինչդեռ, նոր միջամտությունը, որը ներառում էր թելերի ներմուծում, այնքան ցավոտ էր, որ նա փորձել է հեռացնել թելերն ինքնուրույն՝ վերքեր եւ սպիներ թողնելով այտերին։ 

«Ես չէի կարող կանխատեսել իմ մարմնի արձագանքը այդ միջամտություններին եւ այն բանին, թե ինչպես դրանք կփոխեն իմ դեմքի ստորին հատվածի բաղադրությունը»։

Դոուսոնը, որը նաեւ աշխատում է որպես վենչուրային կապիտալիստ, հավաստիացրել է, որ «երբեք իրեն չի նույնականացրել կատվի հետ»։ «Ես ձեզ հետ անկեղծ կլինեմ,- ասել է նա,- եւ ես չեմ ցանկանում խոստովանել դա, բայց ես դա արել եմ միայն հանուն ուշադրության»։ 

Բայց եւ այնպես, չափից ավելի հեռուն է գնացել հայտնի լինելու իր «արշավում», ինչը հանգեցրել է չնախատեսված կողմնակի ազդեցությունների, ինչպիսին է ուժեղ թթվային ռեֆլյուքսը նրա քթի խոռոչով ֆիլերի միգրացիայի պատճառով։ 

Արդյունքում՝ Դոուսոնը հեռացրել է բոլոր ֆիլերները եւ լրացուցիչ իմպլանտները՝ հայտնելով, որ «հուսով է», որ ապաքինման ճանապարհին է։

Նա նաեւ թերապեւտ է վարձել, որպեսզի վերջինն օգնի իրեն լուծել ճանաչման «պահանջմունքի» հարցը։

Rate this item
(0 votes)

Լրահոս