Նույն հայը չե՞նք, 070 կոդն ի՞նչ կապ ունի․ ինչպես են արցախցիները հարմարվել Բերդում
Ապրիլի 28, 2025

Նույն հայը չե՞նք, 070 կոդն ի՞նչ կապ ունի․ ինչպես են արցախցիները հարմարվել Բերդում

Բերդի տարածաշրջանն Ադրբեջանի հետ ավելի քան 180 կմ սահման ունի։ Հենց այս հանգամանքն էր սկզբնական շրջանում շատ արցախցիների հետ պահում այստեղ հաստատվելուց։ Ասում էին՝ սահմանից սահման եք տանում, սակայն այստեղ եկածների մեծ մասը կարճ ժամանակ անց ոչ թե պարզապես հարմարվեց իրավիճակին, այլ ջերմ ու հարազատ միջավայր գտավ։
Город Берд, Тавуш - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2025
 

Երկրորդ տուն դարձած Բերդը

Բերդ համայնքը միավորում է 16 գյուղական և 1 քաղաքային բնակավայր։ Ընդհանուր մոտ 30 հազար մարդ է ապրում, հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է։ Համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի խոսքով՝ տեղում աճեցված արտադրանքն իրացման խնդիր չունի, սպառվում է թե՛ տեղական շուկայում, թե՛ արտահանվում։ Օրինակ, թուզը մեծ քանակով արտահանվում է Ռուսաստան ու նույնիսկ Վրաստան։ Քանի որ թուզ աճեցնելն աշխատատար չէ, իսկ որակյալ պտղի արժեքը բարձր է, թզի այգիներն ավելացվել են։ Տարածաշրջանի խաղողի բերքն էլ բարձր պահանջարկ ունի. մթերում են կոնյակի հումքի համար։ Մեծ չեն անասնապահության ծավալները․ գյուղմթերքի իրացումը խնդիր է։ Համայնքի ղեկավարն ասում է՝ «սարի ճամփան» (Բերդ-Նավուր-Թթուջուր-Ճամբարակ) սարքվելուց հետո (աշխատանքներն արդեն ավարտվում են) առևտրի կետեր կհիմնեն գյուղացիների արտադրանքը տեղում իրացնելու համար։
Руководитель общины Берд Астхик Акобян - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2025
  
«Տարբեր ծրագրեր ենք իրականացնում՝ բնակիչներին մոտիվացնելու, որ գյուղատնտեսությամբ զբաղվեն»,- ասում է համայնքի ղեկավարը։
Ինչ վերաբերում է աշխատատեղերին, ամենախոշորն Այգեձորի պահածոների գործարանն է (ձեռնոցների գործարան էլ կար, որը փակվեց), որը ոչ միայն շրջակա գյուղերի բնակիչներն են աշխատում, այլև տեղական միրգը, բանջարեղենն ու կանաչիներն են մթերվում։
Село Айгедзор, Тавуш - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2025
  
Բերդի տարածաշրջանի տարբեր գյուղերում մոտ 250 բռնի տեղահանված արցախցի է ապրում։ Տեղահանության հենց առաջին օրերից սահմանամերձ գյուղերից մի քանիսը կազմակերպված ձևով սկսեցին տեղահանված մեր հայրենակիցներին իրենց գյուղերում ընտանիքներով հաստատվելու համար առաջարկել անվճար տուն, կենցաղային տեխնիկա և այլն։
Дом в селе Мовсес, Тавуш - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2025
  
«Մեր ժողովուրդը գրկաբաց է ընդունել արցախցի հայրենակիցներին։ Մեզ մոտ մարդիկ սիրով իրենց հացը կիսել են արցախցիների հետ»,–ասում է Աստղիկ Հակոբյանը։
Այս հարցում օգնության ձեռք են մեկնում բարեգործական տարբեր կազմակերպություններն ու արտերկրում ապրող և աշխատող բերդեցիները, որոնք հայրենիքից հեռու շարունակում են ուշադրության կենտրոնում պահել հարազատ վայրերն ու դրանց խնդիրները։
 
Չինարիի արցախցիները
Սահմանամերձ Չինարիում բռնի տեղահանված 12 ընտանիք է ապրում։ Գրեթե մեկ ու կես տարի է անցել՝ Արցախին չի փոխարինում, բայց իրենց այստեղ լավ են զգում։ 

Մի օր Արցախի ճամփեն բացվի` վազելու եմ իմ տուն. Նաիրա Սարգսյան

51-ամյա Նաիրա Սարգսյանն այստեղ է 5 երեխաների և ամուսնու հետ։ Ասկերանի շրջանի Դարհավ գյուղից են բռնի տեղահանվել։ Ասում է՝ և՛ լավ, և՛ վատ լուր ունի։ Վերջապես իրենց տունն են գնել, սեփական տանիք են ունենալու, բայց վատն այն է, որ Չինարիից պիտի գնան։
«Դովեղում (Նոյեմբերյանի տարածաշրջան–խմբ.) ենք տուն առել, հունիսին կտեղափոխվենք։ Էնտեղ բարեկամ ունենք։ Որ իրա կողքին լինենք։ Մեծ տուն է՝ 2-հարկանի, 400 քառակուսի, երկրորդ հարկում 6 ննջասենյակ ունի, գոմ կա, հավանոց, հող, ամառային խոհանոց, կահույքն էլ հետն է տվել»,- ոգևորված պատմում է Նաիրան։
Проживающая в селе Чинари вынужденная переселенка из Нагорного Карабаха Наира Саркисян - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2025
  
Ասում է՝ պետությունից 30 միլիոն դրամ են ստացել բնակապահովման ծրագրի շրջանակում ու այդ ամբողջ գումարով այդ տունը գնել (ամուսնու հետ ՔԿԱԳ-ով գրանցում չունեն, ուստի իր և 5 երեխաների համար 30 մլն է ստացել)։ Միայն թե չգիտի՝ այնտեղ կհարմարվի, թե ոչ։ Չինարին և նրա մարդիկ արդեն հարազատ են դարձել։ Անգամ վերջին շաբաթներին սահմանից լսվող կրակոցները թեպետ անհանգստացնում են (հատկապես միջնեկ տղան ընկճվում է, անցյալն է հիշում, քանի որ 2023թ․ սեպտեմբերի 19-ին Արցախում կրակահերթերի տակ են ընկել), բայց ափսոսանքով է գյուղից գնալու։
«Բայց էդ կապ չունի՝ տուն ունենամ էստեղ, թե չէ, որ մի օր Արցախի ճամփեն բացվի, վազելու եմ իմ տուն»,- ասում է Նաիրան։ 

իմ վերջին տոչկեն ստեղ ա. Ռոմա Գրիգորյան

Ռոմա Գրիգորյանի երրորդ երեխան մի քանի ամիս առաջ է ծնվել։ Ասում է՝ գիշերները երեխաները կրակոցներից վախեցած վեր են թռչում։
Проживающий в селе Чинари вынужденный переселенец из Нагорного Карабаха Рома Григорян - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2025
 
Դեռ ապրում է գյուղում անվճար հիմունքով իրեն տրամադրված տանը, պետական ծրագրով բնակարան ձեռք բերելու հույս չունի։ Ասում է՝ փաստաթղթերն այնտեղ՝ Արցախում են մնացել (Ասկերանի Խրամորթ գյուղից է), վերականգնելու բոլոր փորձերն ապարդյուն են։
«Գնալու տեղ չունեմ, իմ վերջին տոչկեն ստեղ ա։ Էս շատ լավ գյուղ ա, կուզեմ, որ մնամ ստեղ։ Ճիշտ ա՝ Ղարաբաղը չի, բայց լավ ա»,- ասում է Ռոման։
Жена и дети Ромы Григоряна - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2025
  

Ո՞նց կմոռանամ իմ անցյալը. Անդրանիկ Հարությունյան

Շուտով կծնվի 36-ամյա Անդրանիկ Հարությունյանի 3-րդ երեխան։ Մարտունու շրջանի Սոս գյուղից են։
«Սկզբից մտանք Սևան, հետո՝ Իջևան։ Չկարողացա հարմարվել։ Եկա Չինարի գյուղը, հելամ դուրսը, ման եկա գյուղամիջում։ Գիշերն էր. գյուղի մթնոլորտը, հանգստությունը, մաքրությունը դուրս եկավ։ Գնացի վեշերս, ընտանիքիս հավաքեցի, եկանք։ Իմ գյուղի հետ ուզում եմ համեմատել` չի համեմատվում, բայց ինձ լավ եմ զգում»,- ասում է Անդրանիկը։
Проживающий в селе Чинари вынужденный переселенец из Нагорного Карабаха Андраник Арутюнян с дочерью - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2025
  
Թեպետ գրեթե ամեն գիշեր կրակոցներ են լսվում, բայց կյանքը սիրուն գյուղում չի խաթարվում․ ինքն էլ ամեն առավոտ երեխաներին մանկապարտեզ է տանում։
Կուզեր Հայաստանում իր տունն ունենալ, բայց Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու առաջին կարևոր պայմանը ՀՀ քաղաքացիություն ստանալն է։ Այս պայմանին չի համաձայնում, ասում է՝ արդեն ՀՀ քաղաքացի է։ Ցույց է տալիս անձնագիրն ու ասում.
«Հեսա, ստեղ գրած է՝ ՀՀ-ն պատասխանատվություն ունի․․․ Ի՞նչ տարբերություն՝ 070 կոդով է, թե չէ, ես հայ եմ։ Ուզում են Արցախի պատմությունը ջնջել, դրա համար են ստիպում հրաժարվել։ Չե՛մ անելու։ Հույս ունեմ՝ իմ տուն կգնամ։ Երեխես ասում ա՝ պապ, ե՞րբ ենք տուն գնալու` Չալոյի հետ խաղամ։ Երեխես 4 տարեկան ա, հիշում ա իրա տունը, ես ո՞նց կմոռանամ իմ անցյալը...»։
Ситуация в Мартуни после обстрелов (28 сентября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2025
Արցախ, Մարտունու մուտքը. արխիվային լուսանկար
Rate this item
(0 votes)
Last modified on Երկուշաբթի, 28 Ապրիլի 2025 10:25

Լրահոս