Live24
Մայիսի 06, 2025
Live24

Live24

Լուրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այս մասին հայտնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Այցի շրջանակում ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Միշել Բարնիեի հետ:

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին:

Բագրատ Սրբազանը  Հանրային հեռուստաընկերության եթերում հանդես է գալիս ուղերձով.

ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Հանրապետության հրապարակում ավելի շատ մարդ էր հավաքվել, քան կարելի էր ակնկալել, եւ դա նշանակում է, որ մարդիկ` ինչքան էլ հիասթափված եւ կոտրված, շարունակում են պայքարը եւ հույս ունեն, որ Սրբազան շարժումը հաջողության կհասնի:

Բայց շարժման ակտիվիստներն ակնկալում են, որ ավելի շատ մարդ կմիանա իրենց, եւ այդ միտքը, իրեն բնորոշ անկեղծությամբ, հրապարակեց Գառնիկ Դանիելյանը. «Սիրելի հայրենակիցներ ջան, սա մեկ մարդու, մեկ կուսակցության, մեկ ուժի լուծելու հարց չէ: Տանը նստած ստատուս կամ մեկնաբանություն գրելով ոչինչ չի ստացվի: Այսօր իշխանության հեռացման հարցով պետք է զբաղվեն բոլորը, նաեւ` գործարարները, որոնք ամբողջ ժամանակ այս ժողովրդի հաշվին հարստացել են: Պետք է բռունցքվենք, որ հաղթենք եւ նոր արշալույսներ բերենք այս ժողովրդին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Թեհրանում Ռուսաստանի դեսպանատունը Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ Իրան մեկնելուց, քանի դեռ իրավիճակը տարածաշրջանում չի կարգավորվել Իսրայելի և Իրանի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին։ Այս մասին ասվում է դեսպանատան Telegram-յան ալիքում։

«Իրանի շուրջ իրավիճակի սրման պատճառով ՌԴ դեսպանատունը խորհուրդ է տալիս Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին՝ մինչև իրավիճակի կարգավորումը, ժամանակավորապես ձեռնպահ մնան Իրանի Իսլամական Հանրապետություն մեկնելուց»,- ասվում է դիվանագիտական ​​ներկայացուցչության հաղորդագրությունում։

Սեպտեմբերի 23-ին Իսրայելը հայտարարեց Լիբանանում «կանխարգելիչ հարձակողական գործողություն» սկսելու մասին։ Սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Իսրայելն ավիահարվածով սպանել է Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլային։

Իրանում Նիկոլ նստած չէ, որ զիջի, այնտեղ պետականամետ գործիչներ են, եթե պատերազմի կարիք լինի, պայքարելու են իրենց երկրի համար։ Իրանի կողմից Իսրայելին հարվածելը զգուշացում էր նաև հարևան պետություններին՝ եթե հարվածում եմ ԱՄՆ դաշնակցին, կհարվածեմ նաև Ադրբեջանին, եթե իմ շահերին դեմ գործեն։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։

«Բաքվի արտաքին քաղաքականությունը մշակվում է Փաշինյանի հետ համատեղ աշխատանքով, պլաններ են գծվում առաջիկա զիջումների մասին, այս ամենում ներգրավված է նաև Էրդողանը։ Էրդողանը Փաշինյանի կնքահայրն է, դա է պատճառը, որ Ադրբեջանի բոլոր պահանջները աստիճանաբար կատարվում են։ Փաշինյանը կարծում է՝ Էրդողանին կնքահայր կարգելով՝ իր աթոռը կարող է պահել հետագա տարիներին»,- ընդգծեց ադրբեջանագետը ՝ անդրադառնալով Բաքվի հետ առանց միջնորդ բանակցություններին։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389.66 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 422.61 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 434 դրամ:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3.98 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.29 դրամ:

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին X-ի միկրոբլոգում, Իսրայելի վրա իրանական հարվածների ֆոնին, գրառում է արել։ 

Նա մեջբերել է Ղուրանից հատված․ «Աստծո օգնությունն ու հաղթանակը մոտ են»։ 

դ 

Հիշեցնենք՝ Իսրայելի հրթիռակոծությունն իրականացվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հրամանով։ 

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «6 տարի առաջ Նիկոլը բացեց ոչ թե ԱԺ, այլ Հայաստանի դարպասները թշնամիների առաջ։

2018-ի հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որպես ժողովրդավարության եւ ՀՀ ինքնիշխանության վրա հարձակման օր: 

Այդ օրը տեղի ունեցավ աննախադեպ հակաօրինական ճնշում եւ շանտաժ ՀՀ խորհրդարանը նկատմամբ: 

«Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա» շանտաժը երկրին պարտադրած, իշխանությունը զավթած անձը պաշարեց Ազգային ժողովը: 

Որեւէ միջազգային կառույց ու դեսպանատուն ծպտուն անգամ չհանեց։

Սա ՀՀ Սահմանադրության եւ օրենքի ոտնահարում էր, որի համար ուշ թե շուտ պատասխանատուները պետք է կանգնեն օրենքի առաջ: 

Հանրապետական մեծամասնություն ունեցող խորհրդարանը ճնշումների ներքո ցրվեց եւ ճանապարհ բացվեց Արցախի ադրբեջանացման ու Հայաստանի թրքացման համար։

Եվ Նիկոլը բերեց պատերազմ,պարտություն եւ աղետ։

Մինչդեռ 2018-ի հոկտեմբերին նա համոզում էր, թե Ազգային ժողովն է խանգարում, որպեսզի երկիրը զարգանա: 

Ժողովուրդը լսեց նրա ստերն ու բացեց Հայաստանի դարպասները ներսից՝ ներքին թշնամու ու թուրքի առաջ»։

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս Արցախի բլոկադայի վերջին ժամանակաշրջանում  Սամվել Բաբայանը հրապարակավ խոստովանեց, որ բանակցել է ադրբեջանական կողմի հետ, փոխանակվել են սկզբունքների փաթեթով, որպեսզի հնարավոր լիներ Արցախը պահել ադրբեջանական մանդատի ներքո։ Վերջերս նրան «պատին են դեմ տվել» արցախյան որոշ շրջանակներ՝ հետաքրքրվելով, թե ինչպես է ադրբեջանցիների հետ կապի դուրս եկել, ինչպես է բանակցել, որպես կանոն` ադրբեջանցիները պատահական մարդկանց չեն ընդունում։

Բաբայանը տվել է այն մարդու անունը, որն իր եւ ադրբեջանցի որոշ պաշտոնյաների միջեւ միջնորդի դեր է ստանձնել, փաստաթղթերն ինչ-որ պարբերականությամբ տարել է Կարմիր Շուկայի ադրբեջանական անցակետ, փոխանցել, ապա իրենցը վերցրել:

Խոսքն արցախցի Ռազմիկ Աղասյանի մասին է՝ միջին տարիքի մի տղամարդ, որի մասին շատ բան հայտնի չէ, սակայն կասկած չկա, որ նա երկարատեւ կապի մեջ է եղել ադրբեջանցիների հետ, հակառակ դեպքում նրան չէին վստահի։ Ստացվում է, որ Սարգիս Գալստյանի նկատմամբ ՀՀ իշխանությունները քրեական հետապնդումներ են իրականացնում լրտեսության մեղադրանքով, սակայն աչք են փակում մեկ այլ անձի` Բաբայանի միջնորդ Ռազմիկ Աղասյանի վրա։

Ի դեպ, պատմում են, որ ռուս խաղաղապահները հերթական փոխանակման ժամանակ բռնել են Ռազմիկ Աղասյանին եւ կոշտ զրույց ունեցել Արցախի այն ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, թե` մեր թիկունքում սեպարատ բանակցում եք ադրբեջանցիների հետ, իսկ մեզնից անվտանգության ապահովում պահանջում»:

 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

Հոկտեմբերի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 03:38-ին (Գրինվիչի ժամանակով հոկտեմբերի 1-ին, ժամը 23։38-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․13⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3,7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում՝ 4-5 բալ ուժգնությամբ։

Ֆոտո

#ՀԻՄԱ. Վարչապետի թեկնածու չունենք, պատրաստ ենք քննարկել. Հայկ Մամիջանյանի ճեպազրույցը. #ՈւՂԻՂ

«Պատիվ ունեմ»-ը պատրաստ է նախաձեռնել Փաշինյանին իմպիչմենտի գործընթաց․ հայտարարություն

Ի վերջո, Արևն այրելու է Երկիրը, ուստի Մարսի գաղութացումը «կյանքի ապահովագրություն» է մարդկության համար. Մասկ

Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել migration.e-gov.am հարթակում

Անձը մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր է տարածել. խափանման միջոց է ընտրվել կալանքը

Սիրիայի ղեկավարն առաջին եվրոպական ուղևորությունը կկատարի Ֆրանսիա

Մարտուն Գրիգորյանի թիմակիցը հետ է վերցնում հրաժարականը և դիմում է գրել, որ դուրս է գալիս «Մեր քաղաքը» խմբակցությունից

Արտաշատում ռեկորդային տեղումներ են թափվել

Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում 105 ԱԹՍ է խոցվել

ԱԺ-ն քննարկում է ԲԴԽ անդամի ընտրության հարցը. առաջադրվել է Արմենուհի Հարությունյանի թեկնածությունը

«Ժողովուրդ». Բանակից ազատվելը «Ֆուտբոլի ճանապարհով» նորաձև է. թվեր

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համար

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել թուրքական խոշոր հոլդինգի նկատմամբ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակը Հայաստանում

Տարադրամի փոխարժեքները մայիսի 6-ին