24 տարի առաջ այս օրը Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
«24 տարի առաջ այս օրը՝ 2001 թ. հունվարի 29-ին, Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»,- գրել է նա:
24 տարի առաջ այս օրը՝ 2001 թ. հունվարի 29-ին, Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ pic.twitter.com/vOOFWt3SMK
— Olivier Decottignies (@O_Decottignies) January 29, 2025
Շիրակի մարզում պարեկների մասնակցությամբ ենթադրյալ հանցագործության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այդ մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։ «Այս պահին կատարվում են վարույթային գործողություններ, կան ձերբակալվածներ»,– ավելացրեց նա։
Թե քանի ձերբակալված կա, քննչական կոմիտեից նշեցին, որ ավելի մանրամասն տեղեկությունները կհրապարակվեն օրվա ընթացքում։ Կոմիտեից նաև չմանրամասնեցին, թե անձինք կոնկրետ ինչի համար են ձերբակալվել։
Նշենք, որ հունվարի 27–ին լրատվամիջոցները գրեցին, որ Շիրակի մարզում գողություն կատարելու մեջ կասկածվում են 2 պարեկներ, որոնք մարզում հայտնի են որպես «մարդկանց վրա ապօրինի ակտեր գրողներ»։
Հիշեցնենք՝ 2024-ի նոյեմբերին էլ հայտնել էինք, որ տուգանային հրապարակից մոտ 2 տասնյակ մոպեդներ և ավտոմեքենաներ են անհետացել, ու լուրեր կան, որ անհետացումների հետ անմիջական կապ ունեն մի քանի պարեկներ։
Սակագնի վերջին վերանայումը վերաբերում է միայն 1 ուղևորատոմսին։ Եթե հունվարի 31-ի ավագանու արտահերթ նիստում որոշումն ընդունվի, փետրվարի 1-ից մեկ ուղևորատոմսի արժեքը կսահմանվի 150 դրամ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքային իշխանությունները որոշել են մեկ ուղևորության արժեքը հիմա էլ 150 դրամ սահմանել` 300 դրամի փոխարեն։
Նրա խոսքով՝ 1 ուղևորատոմսի դեպքում որևէ արտոնյալ պայման, զեղչ չի գործելու։ Փետրվարի 11-ի ավագանու նիստում նախատեսվում է վերանայել նաև 10-անգամյա ուղևորության փաթեթի արժեքը՝ 2000 դրամից այն դարձնելով 1500 դրամ։ Մյուս փաթեթների արժեքները՝ 1-ամսյա, 3-ամսյա և 1 տարվա համար կպահպանվեն։ Այս փաթեթների համար կգործեն նաև արտոնյալ պայմանները հատուկ խմբերի համար։
Նրանք, ովքեր արդեն ձեռք են բերել փաթեթներ կամ դա կանեն մինչև փետրվարի 28-ը, ապա որպես բոնուս ևս մեկ ամիս կստանան։ Սա նշանակում է՝ եթե անձը ձեռք է բերել 1 ամսվա փաթեթ, ապա որպես բոնուս նրա փաթեթը կերկարացվի ևս մեկ ամսով։
Կոստանյանի խոսքով՝ սա արվում է քաղաքացիներին փաթեթներից օգտվելու դրական կողմերը ցույց տալու համար։ Ինչ վերաբերում է փաթեթների արժեքների վերանայմանը, ըստ Կոստանյանի, առայժմ նման բան չի նախատեսվում։
Նշենք, որ Ավինյանը դեռ երեկ` գործակարգավարական վերջին նիստի ժամանակ շարունակում էր պնդել, որ կայուն ու որակյալ տրանսպորտային համակարգ ունենալու համար հնարավոր չէ գործող սակագնով շարունակել։ Նա ասել էր՝ հետքայլ չի լինի` հանրային տրանսպորտը նոր սակագներով կսկսի գործել փետրվարի 1-ից։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից բոլոր ավտոբուսներում կապարակնքված են մետաղադրամ ընդունող սարքերը, ամբողջական անցում է կատարվել էլեկտրոնային վճարման համակարգի։
Տրանսպորտի ուղեվարձը հնարավոր է վճարել «Telcell» ընկերության տեղադրած վալիդատորների, վճարային սարքերի միջոցով. քաղաքացին գնում է կտրոնը և դրա դիմաց ստանում QR կոդ։ Հնարավոր է վճարել նաև բանկային քարտերի միջոցով։
Դեռ նախորդ տարվանից բազմաթիվ քաղաքացիներ խնդիրների առաջ են կանգնում. հաճախ վճարային սարքերն անվավեր կտրոններ են տրամադրում կամ գումարը «կուլ են տալիս», բայց կտրոն չեն տալիս, իսկ բանկային քարտերով երբեմն վճարել չի լինում։ Խնդիրներ լինում են նաև վալիդատորների հետ. դրանք հաճախ ուղղակի չեն աշխատում։
Հիշեցնենք նաև, որ Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի նոր սակագներ կգործեն փետրվարի 1-ից։ Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում էր 8 տեսակի ուղետոմս։
Եկամուտների հայտարարագրման համակարգի մասին խոսելիս որոշ մարդիկ ապատեղեկատվություն են տարածում, թե բանկային գաղտնիքը վերացվել է, և պետական կառույցներն ու դրանց աշխատակիցները կարող են ստանալ ցանկացած տեղեկատվություն ձեր բանկային հաշվի վերաբերյալ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
«Նման բան չկա
Պետությունը, պետական կառույցները ձեր բանկային հաշիվներին հասանելիություն չունեն:
Պետությունը չի տեսնում՝ ձեզ ով է գումար փոխանցել կամ դուք ում եք փոխանցել:
Պետությունը չի տեսնում՝ ձեզ քանի անգամ կամ երբ են գումար փոխանցել կամ դուք քանի անգամ եք փոխանցել:
Պետությունը չի տեսնում՝ ամեն անգամ ձեզ որքան գումար են փոխանցել կամ դուք որքան եք փոխանցել:
Պետությունը չի տեսնում ձեր հաշվի մուտքերի կամ ելքերի նպատակները:
Ի՞նչ է տեսնում պետությունը (տվյալ դեպքում ՊԵԿ-ը):
Բանկից ստանում է ընդամենը 2 թիվ. ձեր հաշիվներին տարվա ընթացքում կատարված դրամական մուտքերի հանրագումարը և ելքերի հանրագումարը:
Ձեր բանկային հաշվի վերաբերյալ ցանկացած այլ տվյալի պետությունը կարող է հասանելիություն ունենալ միայն ձեր համաձայնությամբ (եթե դուք անհրաժեշտության դեպքում տրամադրեք քաղվածքը) կամ դատարանի որոշմամբ:
Մի հավատացեք ապատեղեկատվությանը»,- գրել է նա:
Կա´մ ռուս-ադրբեջանական օրակարգում կա խնդիր կամ խնդիրներ, որտեղ ադրբեջանցիները կոմպրոմիսներ են ակնկալում կա´մ Բաքվում համարում են, որ ռուսական կողմից էական սպասելիքներ Հայաստանի հարցում այլևս չկան։
Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․
«Ռուս-ադրբեջանական լարվածության հերթական փոխհրաձգության պայմաններում, Ադրբեջանը նոր մեղադրանք է հնչեցրել պաշտոնական Մոսկվայի հասցեին` հայտարարելով, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո, ռուս խաղաղապահների Արցախում տեղակայելուց հետո, դիվանագիտական բեռի անվան տակ, ՌԴ-ն ռազմական նշանակության բեռներ է հասցրել Արցախին:
Սա մեզ համար բավականին ուշագրավ թեմա է ոչ այնքան ռուս-ադրբեջանական փոխադարձ մեղադրանքների, որքան 2020-23 թվականներին, ՌԴ-ի` Արցախին նկատմամբ դրսևորած հնարավոր աջակցության համատեքստում, ինչը դեռ պետք է ամբողջությամբ հասկանալ:
Ավելի վաղ էլ, Բաքվից մեղադրանք էր հնչել Ադրբեջանում գործող «Ռուսական տան» հասցեին, որին վերագրեցին ՌԴ հետախուզական աշխատանքների գործառույթ:
Հիշեցնեմ, որ երկու երկրների միջև վերջին քաղաքական, տեղեկատվական փոխհրաձգության առիթը ադրբեջանական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռի` ՌԴ օդային տարածքում վթարն էր, որի թեման դեռ երկար ժամանակ նստվածք կթողնի երկկողմ հարաբերություններում:
Ադրբեջանի քարոզչական ագրեսիան Ռուսաստանի նկատմամբ 2 հիմնական պատճառ ունի:
Կա´մ ռուս-ադրբեջանական օրակարգում կա խնդիր կամ խնդիրներ, որտեղ ադրբեջանցիները կոմպրոմիսներ են ակնկալում կա´մ Բաքվում համարում են, որ ռուսական կողմից էական սպասելիքներ Հայաստանի հարցում այլևս չկան և գործում են ըստ ավանդական քաղաքական գծի, որն այս փուլում ՌԴ-ի հետ հարաբերությունների բարձր մակարդակ, առավել ևս` դաշնակցային, չի ենթադրում»:
Ալյասկայի Էյլսոն ռազմաօդային բազայում հինգերորդ սերնդի F-35 կործանիչ է կործանվել, հայտնում է Fox News-ը՝ հղում անելով ԱՄՆ ռազմաօդային ուժերին։
Ինքնաթիռը կործանվել է ուսումնական թռիչքի ժամանակ: Օդաչուն ինքնանետվել է և ողջ է մնացել: Նա տեղափոխվել է հիվանդանոց՝ բուժզննման համար։ Վայրէջքից առաջ օդաչուն դիսպետչերներին հայտնել է, որ թռիչքի ժամանակ արտակարգ իրավիճակ է ստեղծվել:
Anchorage Daily News-ը գրում է, որ F-35-ի գնահատված արժեքը 81 մլն դոլար է: Էյլսոն ռազմաօդային բազայում տեղակայված է այս մոդելի 54 կործանիչ։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի հետ հեռախոսազրույցում կոչ է արել եվրոպական երկրներին ավելացնել պաշտպանական ծախսերը։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։
«Քարտուղար Ռուբիոն ընդգծել է անդրատլանտյան անվտանգության ամրապնդման անհրաժեշտությունը, կոչ է արել Եվրոպային մեծացնել պաշտպանական ծախսերը և ուշադրություն է հրավիրել Չինաստանի կողմից առաջադրված մարտահրավերների վրա»,- ասվում է հաղորդագրությունում։
Բացի այդ, Ռուբիոն ողջունել է ԵՄ-ի որոշումը՝ երկարաձգել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները։
2020 թ-ից մինչև օրս Զինված ուժերում կամավորականներից ձերբազատվել չի ստացվել, սակայն դա մեծ վնաս է բանակին, ինչի մասին զինվորականները լռում են։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանը։
«Կամավորականների մուտքը Զինված ուժեր 2020 թ-ից մինչև օրս հնարավոր չի եղել կանգնացնել։ Զինվորականները կարող է բացահայտ չասեն, թե ինչ մեծ վնաս է դա իրենց պատճառում, բայց ես գիտեմ, որ իրենք գիտեն։ Խոսքը բոլոր այն կառույցների մասին է, որոնք զենք կրելու իրավունք չունեն։ Դրանք ոչ միայն Երկրապահներն են»,- նկատել է նա՝ հավելելով, թե կհակադրվեն, որ համալրումը քիչ է։
«Համալրումը քիչ է, որովհետև խոսքը դրել են միայն նյութական ապահովության վրա։ Դա չի նշանակում, որ չպետք է լինի նյութական ապահովություն, բայց բանակում պետք է լինեն մարդիկ, որոնք գաղափարապես պատրաստ են ծառայել հայրենիքին», - հավելել է Մովսես Հակոբյանը։
Ուկրաինայի նախագահը մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի հայտարարություններն այն մասին, որ «դուք կարող եք բանակցել ցանկացածի հետ, սակայն ոչ լեգիտիմության պատճառով Զելենսկին իրավունք չունի որևէ բան ստորագրելու»։
«Այսօր Պուտինը ևս մեկ անգամ հաստատեց, որ վախենում է բանակցություններից, վախենում է ուժեղ առաջնորդներից և ամեն ինչ անում է պատերազմը երկարաձգելու համար։ Նրա յուրաքանչյուր քայլը և նրա բոլոր ցինիկ հնարքներն ուղղված են պատերազմն անվերջ դարձնելուն»,- գրել է Զելենսկին Telegram-ում։
«Մենք հիմա տեսնում ենք, որ իրական խաղաղության հասնելու հնարավորություն կա, բայց հենց Պուտինն է անում ամեն ինչ, որպեսզի կա՛մ շարունակի սպանությունները լայնածավալ խաղաղության փոխարեն, կա՛մ դադար ստանա, որպեսզի հետագայում հիբրիդային հարվածներ հասցնի և պատրաստի նոր լայնածավալ ներխուժում»,- հավելել է նա։
Մադոննայի դուստրը՝ Լուրդես Լեոնը Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում ներկայացել է Saint Laurent-ի ցուցադրությանը շատ բաց և համարձակ հագուստով։
Լուրդեսը միացել է Զոի Կրավիցին և Այրիս Լոին նորաձեւության տան ցուցադրությանը Pinault on the Bourse de Commerce-ում:
28-ամյա ամերիկացի երգչուհին ոչինչ չի թողել երևակայությանը թափանցիկ ցանցային կոմբինեզոնով։ Նա նախընտրել է գնալ առանց կրծկալի:
Նա ամբողջ տեսքը լրացրել է սև կաշվե թրենչով, ոսկե վզնոցով և համապատասխան օղակաձև ականջօղերով: