Live24
Մայիսի 06, 2025
Live24

Live24

Լուրեր

Բելառուսի նախագահն ասաց, որ Սերժ Սարգսյանը նեղացել է իրենից, երբ ինքն Ալիևի բերանով իրեն առաջարկել է միլիարդներ Արցախի դիմաց, նա այլ մանրամասներ բացահայտեց 44-օրյա պատերազմի վերաբերյալ: 

Մեզ համար Արցախը մեր հայրենիքի մի հատվածն է, և այն, ինչ քոնն է, քո հայրենիքն է, քեզ համար սրբություն է և այն, բնականաբար, որևէ գնով վաճառքի ենթակա չէ:

Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իրենից նեղացել է, երբ ինքն Ալիևի բերանով նրան առաջարկել է միլիարդներ Արցախի դիմաց, ինչպես նաև Լուկաշենկոյի՝ 44-օրյային վերաբերող հայտարարություններին:

Ըստ Աբրահամյանի՝ պատահական չէ,  որ մի քանի անգամ իր խոսքում վերոնշյալ անձը նշել է, որ Սերժ Սարգսյանն առաջարկել է իրեն 6 մլրդ Ադրբեջանի նախագահին փոխանցելու համար:

«Կրկնում եմ՝ մեզ համար չի կարող հայրենիքը սակարկման թեմա լինել: Բացի այդ, հասարակության մեջ կան մարդիկ, որոնք սկսում են որևէ իրադրություն գնահատել կամ վերագնահատել այն ժամանակ, երբ այդ մասին դրսից են խոսում, մի բան, ինչը Սերժ Սարգսյանի ժամանակ՝ թե՛ նախագահի կարգավիճակում, թե՛ պաշտպանության նախարարի կարգավիճակում, բավականին հստակ հնչել է:

Ինչ մոտեցումներ, դիրքորոշումներ ունեցել է Սերժ Սարսգյանը մեր երկրի պաշտպանության առումով կամ բանակցային գործընթացի մասին 6 տարի առաջ, նույնը հնչեցրել է 10 տարի,  15 տարի, 20 տարի առաջ, ի տարբերություն այս իշխանության, որը հրապարակային խոստովանում է, որ շատ դեպքերում ստել է նույն թեմայի հետ կապված 2-3 տարբվա ընթացքում շրջադարձ է կատարում, Սերժ Սարգսյանն իր դիրքորոշումներում լինում է  անփոփոխ»,- ասաց նա:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «ոչ լեգիտիմ» է և իրավունք չունի խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ, ասել է Վլադիմիր Պուտինը Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ Միաժամանակ Պուտինը չի բացառել ուկրաինական կարգավորման շրջանակներում Զելենսկու հետ բանակցությունների հնարավորությունը։ «Եթե նա ցանկանում է մասնակցել բանակցություններին, ես կնշանակեմ մարդկանց, որոնք կվարեն այդ բանակցությունները, խնդրեմ»,- ասել է  նա։

Պուտինն ընդգծել է, որ վերջնական փաստաթղթի ստորագրումը պահանջում է բացարձակ իրավական ճշգրտություն։ Սա այն հարցն է, որը պետք է երաշխավորի թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի անվտանգությունը երկար պատմական հեռանկարում, հավելել է նա. «Այստեղ չի կարող լինել գեթ մեկ սխալ, ոչ մի կոպիտ կետ. ամեն ինչ պետք է հղկվի»։

Պուտինի խոսքով՝ Ուկրաինայի Սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահը, իբր, իրավունք չունի երկարաձգել իր լիազորությունները ռազմական դրության պայմաններում։ «Այնուհետև լիազորությունները փոխանցվում են Ռադայի նախագահին։ Դե, եթե ցանկություն կա բանակցել և փոխզիջումային լուծում գտնել, ով ուզում է՝ թող վարի այդ բանակցությունները»,- ասել է նա։

Երկրի ղեկավարը նշել է, որ ռուսական կողմը բանակցությունների ընթացքում իր համար բարենպաստ պայմաններ է փնտրելու, և իրավաբանները պետք է Մոսկվային հաստատեն այն մարդկանց օրինականությունը, որոնք Կիևի կողմից լիազորված կլինեն կնքել խաղաղության համաձայնագրեր։

Վլադիմիր Զելենսկու պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2024 թվականի մայիսի 20-ին, սակայն Ուկրաինայի Սահմանադրությունն արգելում է ընտրություններ անցկացնել ռազմական դրության պայմաններում։

2025 թվականի հունվարի 29-ը առանձնահատուկ օր է, երբ մենք նշում ենք ոչ միայն չինական Նոր տարին, այլև Ջրհոսում Նոր լուսինը, որը նորացման և ապագայի պլանների նշան է:

Չինական Նոր տարին այն ժամանակն է, երբ մենք հրաժեշտ ենք տալիս անցյալին և բացում ենք նոր հնարավորությունների դռները: 2025 թվականը կլինի Օձի տարի՝ խորհրդանշելով իմաստությունը, ինտուիցիան և կերպարանափոխությունը։ Սա հիանալի ժամանակ է նոր նախագծեր սկսելու, ձեր ամբիցիաները զարգացնելու և հաջողություն ձեր կյանք ներգրավելու համար:

Ինչ անել այս օրը.

1. Ցանկություններ պահեք.

Նորալուսնի օրը կարևոր է գրել ձեր ցանկությունները։ Փորձեք լինել կոնկրետ և հստակ: Գրի՛ր դրանք ներկա ժամանակով, կարծես արդեն իրականացել են։ Օրինակ՝ «Ես երջանիկ եմ՝ աշխատելով իմ սիրած աշխատանքում» կամ «Ես շրջապատված եմ սիրով և աջակցությամբ»:

2. Սովորեք երախտագիտություն հայտնել

Սկսեք շնորհակալ լինելով ձեր ունեցած բոլոր լավ բաների համար: Սա կօգնի ձեզ ավելի շատ բարեկեցություն ներգրավել ձեր կյանք:

3. Մեդիտացիա.

Ժամանակ անցկացրեք մեդիտացիայի մեջ՝ կենտրոնանալով ձեր ցանկությունների և մտադրությունների վրա: Պատկերացրեք ձեր երազանքների իրականացումը և զգացեք դրանց իրականացման բերկրանքը:

4. Տարածքի մաքրում.

Հեռացրեք ավելորդ բաները և տարածք ստեղծեք նոր հնարավորությունների համար: Սա կարող է լինել և՛ ֆիզիկական, և՛ էմոցիոնալ մաքրում` բաց թողեք դժգոհությունները և բացասական մտքերը:

5. Մոմ վառիր։

Մոմ վառեք, որը ներկայացնում է ձեր մտադրությունները և կենտրոնացեք ձեր ցանկությունների վրա: Թող մոմի կրակը դառնա ձեր վճռականության և ուժի խորհրդանիշը:

2025 թվականի հունվարի 29-ը այն օրն է, երբ դուք կարող եք ներդաշնակվել նոր հնարավորություններին և բաց թողնել հինը: Օգտագործեք չինական Նոր տարվա և Նոր լուսնի էներգիան հաջողություն գրավելու և ձեր երազանքներն իրականացնելու համար:

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի` Հանրայինին տված հարցազրույցից մեկ օր հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աղմկահարույց հայտարարություն արեց, թե` Արցախի կորստի միակ մեղավորը Փաշինյանն է: Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես են ինքն ու Պուտինն արձագանքել Փաշինյանի հայտարարությանը, որ Արցախն Ադրբեջանի մաս է կազմում, նաեւ ասել է, թե Փաշինյանը կկործանի Հայաստանը. «Մենք՝ ես ու Պուտինը, ապշել էինք, զանգեցի նրան, հարցրի՝ լսեցի՞ր, ասաց՝ լսեցի: Հարցրի՝ դո՞ւ ես դրդել, որ նման բան ասի: Պատասխանեց՝ ո՛չ, առհասարակ չեմ միջամտել: Փաշինյանն ինքն է հրաժարվել Ղարաբաղից, թեեւ այդ պահին Ալիեւը պատրաստ էր համաձայնել, որ դա մի տարածք է, որտեղ հայերը պետք է ունենան լուրջ ազդեցություն, բայց ահա եւ նվեր, ո՞վ չէր օգտվի»:

Ո՛չ վարչապետի աշխատակազմից, ո՛չ ՀՀ ԱԳՆ-ից դեռ չեն արձագանքել Լուկաշենկոյի հայտարարություններին: Մոտ կես տարի է՝ Հայաստանից որեւէ պաշտոնյա Բելառուս չի այցելում, Երեւանը Մինսկից իր դեսպանին է հետ կանչել, պատճառն Ադրբեջանում Լուկաշենկոյի հայտարարությունն էր, թե Բելառուսում հավատացել են Ադրբեջանի հաղթանակին եւ աջակցել։ Իշխանական աղբյուրի փոխանցմամբ՝ այս օրերին քննարկվում է հայ-բելառուսական դիվանագիտական հարաբերությունները խզելու հարցը: Մյուս կողմից՝ հասկանում են, որ առանց Պուտինի թույլտվության Լուկաշենկոն նման բան չէր ասի։

Ի դեպ, կան լուրեր, որ Փաշինյան-Պուտին վերջին հեռախոսազրույցը շատ կոշտ է եղել, չնայած Փաշինյանը փորձել է արդարանալ, որ ԵՄ-ին անդամակցությունը չի նշանակում հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերություններից, սակայն Պուտինը շատ չոր է խոսել նրա հետ` որ այդ քայլը լավ տեղ չի տանելու Հայաստանը։ Ուստի հնարավոր է` Փաշինյանը Լուկաշենկոյի դեմ կոնկրետ քայլեր չնախաձեռնի, մի քանի լաչառ հայտարարությամբ կսահմանափակվի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

«Իրավունք» թերթը գրում է. «Հանրային տրանսպորտի «չարեփոխումներում» տոմսի գնի մեջ հերթական հետքայլը, եթե չասենք ճկուն զեղչերը, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կրկին «գցել է ոտքին»: Երեկ նա աչքալուսանք տվեց, թե՝ փետրվարի 1-ից որոշել են ներդնել նոր ուղեւորատոմս՝ մեկ ուղեւորության արժեքը սահմանելով 150 դրամ։ 

Սա նույնն է, որ խանութում 50 հազար դրամ արժողության զգեստը վաճառեն 150 հազար դրամով, հետո ջնջեն ու գրեն՝ 55 հազար դրամ՝ ներկայացնելով իբրեւ աննախադեպ զեղչ: 

Բայց ամբողջ զավեշտն այն է, որ առանց այն էլ նորմալ չաշխատող «Թելսել» ապարատները 50 դրամանոցներ չեն ընդունում ու մանր հետ չեն տալիս: Այսինքն՝ այն անհարմարությունը, որն այսօր արդեն իսկ կրում է քաղաքացին, ոչ միայն մնում է նույնը, այլ մի բան էլ ավելի է բարդանում:

Իսկ փետրվարի 1-ից Երեւանի ավագանու ընդդիմադիր թեւից անոնսավորվող բոյկոտը շարունակում է մնալ ուժի մեջ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ հաշվառված է շուրջ 100 000 «Opel» մակնիշի ավտոմեքենա։ Ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման` այս մասին հայտնել են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

Նշենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը` Արմեն Ավինյանը, կարմիր գծերի սակագների մասին Oragir.News–ի լրագրողի հարցին ի պատասխան նշել էր, որ համաձայն չէ ներկայիս գների հետ` հավելելով, որ 160 000 դրամն էլ է քիչ. կենտրոնում կայանման վճարը պետք է 500 000 դրամ լինի։ «Պիտի 500․000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կանգնի ստեղ իրա գեղի «Opel»-ով․․․ Գնացեք Իտալիա` տեսեք. ավտոյի գին պետք է մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն»։

«Համաձայն ՆԳՆ էլեկտրոնային ռեգիստրի տվյալների` ՀՀ–ում գրանցված, հաշվառված է «Opel» մակնիշի թվով 98 914 տրանսպորտային միջոց»,– հայտնեցին ՆԳՆ–ից։

Դրանցից 25 473–ը մայրաքաղաք Երևանի հաշվեկշռում են։

Հիշեցնենք, որ Արմեն Ավինյանի սկանդալային հայտարարությունից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ հրապարակեց, որտեղ ներողություն էր խնդրում հոր պահվածքի համար։

Փաստորեն, Հարավային ճակատը հրամանատար ունեցել է։ Չորս տարի շարունակ լղոզված մտքեր և նիկոլական նարատիվներ տարածելու ընթացքում Տիրան Խաչատրյանը "համեստորեն" լռել է, որ հենց ինքն է եղել Հարավային ճակատի հրամանատարը։

1992 թվականի ամռանից սկսած, երբ գեներալ Կոմանդոսը ձախողեց Մարտակերտի պաշտպանությունը, մեր բանակում հաստատվեց մի հիմնական կանոն. շտաբային հրամանատարները պետք է գտնվեին շտաբում, իսկ դաշտը պետք է վստահվեր դաշտի ֆիզիկային տիրապետողներին։ Այս կանոնը դարձավ առաջին պատերազմի հաղթանակի կարևորագույն գրավականներից մեկը։

Կանոնը գործեց մինչև Նիկոլի գալը։ Նիկոլի բանակին հասցրած առաջին մեծ հարվածը հենց դաշտին տիրապետող հրամանատարների հեռացումն էր։ Շտաբային Ջալալը նշանակվեց ՊԲ հրամանատար, իսկ շտաբային Տիրանը՝ հարավային ճակատի հրամանատար։ Երկուսն էլ մարտի դաշտում նման էին խոտի, որը սպասում է իր ոչխարին։ Տիրանի առաջին քայլը պետք է լիներ կարգ ու կանոնի հաստատումը, բայց նրա հանցավոր գործունեության և անգործության հետևանքով ռազմաճակատի քաոսը ժամ առ ժամ էր խորանում։

Արդարացնելով "գեներալներին", դուք արդարացնում եք Նիկոլին։ Իսկ կարողա՞ ընդիմադիրների մարգինալության պատճառը հենց իրենք են։ Կարողա ժողովուրդը տեսնում է, որ ոչ թե արդարություն են տենչում, այլ թայֆի անդամների պաշտպանություն։

#մերուժըմերմեջէ

Վահրամ Մարտիրոսյան

1. «Թուրանական միջանցք»-ի հարցում 2025 թվականին լինելու է հնարավոր ամենամեծ ճնշումը։ Այն կապված է մի շարք հանգամանքներով (մասնավորապես՝ շինարարության ժամկետներով)։ Երեկվա գրոհը դրա վաղ նշաններից է։

2. Միջանցքի հարցում Իրանը մնում է գլխավոր դեմ կողմը։ Իրանը՛, ոչ թե Հայաստանը, ցավոք։ Իրանի վրա արևմտյան ճնշման մեծացման պարագայում այս՝ մեզ համար խիստ շահեկան դիրքորոշումը կարող է փոփոխվել։

3. Ադրբեջանի և Թուրքիայի պատերազմը Հայաստանի դեմ ոչ միայն դասական մարտի դաշտում է, այլ նաև տեղեկատվական մարտադաշտում։ Երեկվա գրոհը դրա վառ վկայությունն է։ Ուստի կարևոր է չտարածել թուրքական կազմակերպված քարոզչությունը։

Առաջիկա շաբաթներին մենք կներկայացնենք այսպես կոչված միջանցքի մասին համապարփակ հետազոտություն, որը կօգնի հնարավորինս մանրամասն հասկանալ ու պատկերացնել այդ սպառնալիքի էությունը և որոշ հակաքայլեր մշակել»,- գրել է  նա։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սուրբ Ծնունդը նշել է Պոկլոննայա բլրի վրա գտնվող Մեծ նահատակ Գեորգի Հաղթականի եկեղեցում։

Ռուսաստանի նախագահը նաև շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին և Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին, որոնք նշում են Քրիստոսի Ծնունդը:

«Այս պայծառ, երկար սպասված տոնը թանկ է միլիոնավոր մարդկանց համար ամբողջ աշխարհում: Նա հավատացյալներին տալիս է ուրախություն և հույս, ներշնչում է բարի մտքեր, գործեր և արարքներ: Սուրբ Ծննդյան օրերին մենք հստակորեն, ամբողջ սրտով զգում ենք, թե որքան կարևոր են մեզ համար մեր ընտանեկան ավանդույթները՝ փոխանցված սերնդեսերունդ»,- ասվում է շնորհավորական ուղերձում։

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի պարտադրանքով մանդատից հրաժարված Նարեկ Զեյնալյանի հեռանալուց հետո ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր է մնացել։

Չնայած թիմում խոսում էին, որ, ըստ ամենայնի, այն Մարդու իրավունքների հանձնաժողովի ճակատագրին կարժանանա, երբ Թագուհի Թովմասյանին նախագահի պաշտոնից հեռացնելուց հետո նոր նախագահ չընտրեցին եւ կանոնակարգ օրենքով այդ պարտականությունները դրվեցին փոխնախագահ Ռուստամ Բաքոյանի վրա:

Ուստի, Նարեկ Զեյնալյանից հետո էլ նրա պարտականությունները կիրականացնի Լուսինե Բադալյանը, որն այս հանձնաժողովի փոխնախագահն է, սակայն, մեր տեղեկություններով, Զեյնալյանի հետ կատարվածից հետո նրա հետ բավականին մտերիմ Բադալյանը չի ցանկանում զբաղեցնել այդ պաշտոնը: ՔՊ-ում ստիպված են լինելու հանձնաժողովի նոր նախագահ ընտրել:

 
 

Որոշ տեղեկություններով, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի թեկնածությունն է այժմ դիտարկվում։ Ի դեպ, Լուլուն «նեղ կռուգում» հայտարարել է, որ, ի համերաշխություն Նարեկ Զեյնալյանի, ինքն էլ է վայր դնելու մանդատը, սակայն Զեյնալյանը հորդորել է` նման քայլի չգնալ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ֆոտո

#ՀԻՄԱ. Վարչապետի թեկնածու չունենք, պատրաստ ենք քննարկել. Հայկ Մամիջանյանի ճեպազրույցը. #ՈւՂԻՂ

«Պատիվ ունեմ»-ը պատրաստ է նախաձեռնել Փաշինյանին իմպիչմենտի գործընթաց․ հայտարարություն

Ի վերջո, Արևն այրելու է Երկիրը, ուստի Մարսի գաղութացումը «կյանքի ապահովագրություն» է մարդկության համար. Մասկ

Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել migration.e-gov.am հարթակում

Անձը մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր է տարածել. խափանման միջոց է ընտրվել կալանքը

Սիրիայի ղեկավարն առաջին եվրոպական ուղևորությունը կկատարի Ֆրանսիա

Մարտուն Գրիգորյանի թիմակիցը հետ է վերցնում հրաժարականը և դիմում է գրել, որ դուրս է գալիս «Մեր քաղաքը» խմբակցությունից

Արտաշատում ռեկորդային տեղումներ են թափվել

Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում 105 ԱԹՍ է խոցվել

ԱԺ-ն քննարկում է ԲԴԽ անդամի ընտրության հարցը. առաջադրվել է Արմենուհի Հարությունյանի թեկնածությունը

«Ժողովուրդ». Բանակից ազատվելը «Ֆուտբոլի ճանապարհով» նորաձև է. թվեր

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համար

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել թուրքական խոշոր հոլդինգի նկատմամբ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակը Հայաստանում

Տարադրամի փոխարժեքները մայիսի 6-ին