Live24
Մայիսի 06, 2025
Live24

Live24

Լուրեր

ԱՄՆ նախկին սենատոր Ռոբերտ Մենենդեսը կաշառակերության և կոռուպցիայի մեղադրանքով դատապարտվել է 11 տարվա ազատազրկման, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։

Նախկին սենատորն ասել է, որ իր դեմ հարուցված գործը «քաղաքական հետապնդում է»:

«Սա քաղաքական դատավարություն է»,- ասել է Մենենդեսը դատավարությունից հետո։

2024 թվականի հուլիսին երդվյալ ատենակալները Մենենդեսին մեղավոր են ճանաչել 16 հոդվածներով, այդ թվում՝ կաշառակերություն, շորթում, խարդախություն, արդարադատության խոչընդոտում և որպես օտարերկրյա գործակալ: Մեղադրող կողմի տվյալներով՝ Մենենդես ամուսինները Եգիպտոսի և Կատարի կառավարությունների համար լոբբինգ անելու դիմաց ստացել են կանխիկ գումար, ոսկու ձուլակտորներ և այլ նվերներ։ Մասնավորապես, ինչպես ենթադրում են քննիչները, սենատորը խոստացել է հեշտացնել Եգիպտոսին ռազմական մատակարարումների և օգնության համակարգումը։

Դատավճռի հրապարակումից անմիջապես հետո Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը Մենենդեսին կոչ արեց հեռանալ պաշտոնից, իսկ սենատորը օգոստոսին հրաժարական տվեց։ Նա դարձավ առաջին պետական ​​պաշտոնյան, ով դատապարտվեց պաշտոնավարման ընթացքում որպես օտարերկրյա գործակալ հանդես գալու համար:

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական նախկին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հիմնած Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության (ՄԱՍԿ) հիմնադիր համագումարը տեղի կունենա փետրվարի 8-ին։

Այս մասին մեր լրագրողին ասել է ԱԺ պատգամավոր, նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը։

Նա նաեւ նշել է, որ կուսակցության նախագահին կընտրի համաժողովը։ Հիմնադիր համագումարին այլ քաղաքական ուժերի հրավերներ չեն ուղարկվել, կլինեն միայն նորահայտ ուժի 300 պատվիրակները։

Համագումարի համար պատգամավորները վարձակալել են «Մարիոթ» հյուրանոցի սրահներից մեկը, սակայն բավականին համեստ միջոցառում են նախատեսել՝ առանց հյուրասիրության»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամերիկյան ավիաուղիների ուղևորատար ինքնաթիռը Վաշինգտոնում վայրէջքի ժամանակ բախվել է ռազմական ուղղաթիռի հետ: Այս մասին հայտնում է Associated Press-ը

Չորեքշաբթի երեկոյան Վաշինգտոնի մերձակայքում ռազմական ուղղաթիռի հետ բախման հետևանքով վթարի է ենթարկվել American Airlines ավիաընկերության տարածաշրջանային ուղևորատար ինքնաթիռը:

Նախնական տվյալներով ՝ Կանզասի Վիչիտա քաղաքից Վաշինգտոն չվերթ իրականացնող ինքնաթիռում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ:

Հաղորդվում է, որ Bombardier CRJ700 ինքնաթիռի եւ Sikorski H-60 ռազմական ուղղաթիռի բախումը տեղի է ունեցել Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայանին մոտենալու ժամանակ ։

Օդում բախումից հետո ուղևորատար ինքնաթիռն ու բանակային ուղղաթիռը, որում եղել են երեք զինծառայողներ, ընկել են Պոտոմակ գետը ։ Հաղորդվում է, որ ուղղաթիռը ուսումնական թռիչք էր իրականացնում։

 

«Փաստ» օրաթերթը գրում է. «Առանց այդ էլ պարզ էր, որ Փաշինյանն ու իր ՔՊ իշխանություններն անհանգիստ են, իսկ վերջին օրերին արդեն բոլորը բացեիբաց տեսան, որ նրանք լրջորեն վախեցած են, եթե ավելին չասվի: Փաշինյանն ու նրա քպականները երևի այն աստիճան են կտրվել իրականությունից, որ չէին պատկերացնում, թե ինչ կարգի բացասական հույզեր են հարուցում նույնիսկ միայն էկրաններին երևալով, էլ չասած՝ հարկային տեռորի, կտրուկ թանկացող ուղեվարձի, մի խոսքով՝ ժողովրդի «կաշին քերթելուն» նպատակաուղղված նրանց որոշումներով:

Տեսեք. եկամուտների համընդհանուր հայտարարագրման դեմ իրապես համընդհանուր դժգոհությունը նկատելով ու իբր թե «լավություն» անելով՝ էլեկտրոնային ստորագրության համար տարեկան 3000 դրամ «պլոկելը» չեղարկեցին: Կամ՝ իրենց իսկ առաջարկած 300 դրամ ուղեվարձը կիսով չափ իջեցրին՝ դարձնելով 150, չնայած դա էլ ինքնին թանկացում է:

Ժողովրդական բառուբանով ասած՝ Փաշինյանը հապշտապ «զադնի է դնում», զուգահեռաբար՝ ձգտում է թեմաներն իրենով անել, այսինքն՝ «մեդիաբեռը» ամբողջությամբ նորից իր վրա է վերցնում, չնայած իրականում դա էլ աշխատում է կամ ազդեցություն է գործում բացառապես «իր մասսայի» վրա, որը արդեն այնքան էլ «մասսա» չէ, այլ երկրաչափական պրոգրեսիայով նվազող մի խումբ:

Իմիջիայլոց նշենք, որ GALLUP -ի հերթական հարցման արդյունքներով, եթե առաջիկա կիրակի օրը ընտրություններ լինեին, ապա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել միայն 11,3 տոկոսը։ Սա բառի բուն իմաստով ռեկորդային ցածր ցուցանիշ է նախկին բոլոր հարցումների համեմատ ու չափազանց խոսուն է թե՛ իրական պատկերի, թե՛ «զադնի դնելու» բուն պատճառների առումով:

Այսինքն, այստեղ Փաշինյանի իշխանության հիմնասյուն համարվող «լրահոսային ներկայությունն» ապահովելու (մեդիա դաշտում մնալու) մղումից զատ, գործ ունենք նաև գիտակցման հետ, որ նշված ու նաև չնշված խնդիրները ծանրորեն ոտքներին են գցել և տակից դուրս չեն գալու:

Ամենից կարևորը՝ նրանք արդեն տեսնում են, որ լուրջ բունտ է հասունանում: Ըստ որում, արդեն կարևոր չէ, թե հասարակության համատարած դժգոհության ու խռովության համար հարցերից որ մեկն է կատալիզատորը: Փաշինյանը գուցե հասկանում է, որ ժողովրդի համբերության բոլոր տարաները պռնկեպռունկ լցված են, ինչից էլ գալիս է նրա սուտ «զիջողականությունը»:

Առաջիկայում շատ հնարավոր է, որ Փաշինյանն էլի ինչ-որ «զիջումների» գնա: Հավանական է՝ այլ փոփոխություններ էլ լինեն, որոնք արդեն խմբաքանակով կարող են չեղարկել զանազան հակասոցիալական որոշումներ: Բայց դրանք կլինեն միայն «փիառային», աչքփակոցու համար, և ոչ մի իրական քայլ չեն անի՝ ձեռքները ժողովրդի վաղուց ծակ գրպանից հանելու համար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տրանսպորտի թանկացման իրենց նախաձեռնությունը 4 անգամ փոփոխած, «կարած-ձեւած» քաղաքային իշխանությունը օրերս հերթական հետքայլը կատարեց՝ 1 ուղեւորությունը 150 դրամ՝ 300-ի փոխարեն դարձնելով:

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստին նախօրեին պնդում էր՝ հնարավոր չէ որեւէ փոփոխություն թույլ տալ, այդ թվում՝ հնարավոր չէ, որ ուղեվարձը 150 դրամ դառնա, բայց արի ու տես՝ անհնարին ոչինչ չկա: Իսկ ի՞նչն է անդրդվելի ՔՊ քաղաքապետին ստիպել հետքայլ կատարել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հասարակության դժգոհությունների ալիքը խիստ անհանգստացրել է ՔՊ-ին, մի քանի անգամ նեղ կազմով նիստ են արել: Վերջին անգամ նախօրեին կայացած վարչության նիստի ժամանակ Փաշինյանի գլխավորությամբ քննարկել են ուղեվարձի հարցը եւ հասկացել, որ տրանսպորտային համակարգում ռեֆորմներ անելը հեշտ չի լինի, մարդիկ կբոյկոտեն: Քննարկվել է նաեւ վիճակագրությունը, որ մինչ օրս հանրության քիչ տոկոսն է ձեռք բերել իրենց մշակած տրանսպորտային փաթեթները: Այսպիսով՝ երկար ու բուռն քննարկումներից հետո որոշել են ռիսկի չգնալ ու հասարակության «նյարդերի» հետ չխաղալ, այն էլ՝ ընտրությունների շեմին:

Անգամ «Գելլափ»-ի տվյալներով՝ ռեկորդային ցածր վարկանիշ ունի ՔՊ-ն. եթե այս կիրակի կայանային ընտրություններ, մոտ 11 տոկոսը ընդամենը կքվեարկեր Նիկոլ Փաշինյանի օգտին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը փետրվարի 3-7-ը կայցելի ԱՄՆ, որտեղ կմասնակցի Միջազգային կրոնական ազատության ամենամյա գագաթնաժողովին եւ Ազգային աղոթքի նախաճաշին: Գագաթնաժողովն կանցկացվի հինգերորդ անգամ, սակայն դրան գրեթե ոչ մի լուրջ երկրի ղեկավար չի մասնակցելու: Մեր տեղեկություններով, հայկական կողմը նախապես աշխատանքային հանդիպման խնդրանքով է դիմել Սպիտակ տան վարչակազմին, որ Փաշինյանն ԱՄՆ այցի օրերին կարողանա հանդիպել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Սակայն որեւէ պատասխան մինչ այս պահը դեռ չեն ստացել։

Փաշինյանի խոսնակը, սովորույթի պես, երեկ չպատասխանեց մեր զանգերին, որ ճշտեինք՝ հանդիպում լինելո՞ւ է, թե՞ ոչ։ Չնայած դրան, իշխանական որոշ շրջանակներ պնդում են, որ հանդիպումն անպայման կայանալու է՝ Սպիտակ տանը, փետրվարի 5-ին: Նշենք, որ Ազգային աղոթքի նախաճաշը հենց այդ օրն է նախատեսվում, եւ հնարավոր է, որ հենց այդ նախաճաշի ժամանակ էլ Փաշինյանը հաջողացնի կանգնել Թրամփի կողքին եւ անգամ լուսանկարվել: Հիմա նրա դիրքերը շատ խախուտ են` դրսի աջակցությունն անչափ կարեւոր է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

«Հրապարակ» թերթը գրում է. «Տրանսպորտի ուղեվարձի թանկացումից կես քայլ «զադնի» դնելու որոշումը, պարզվում է, կայացվել է ՔՊ վարչության նախօրեի նիստում։ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից բացի, որը թանկացման համար երեւանցիների գլխավոր թիրախն էր դարձել, վարչության այլ անդամներ եւս ընդունել են, որ իրենց տխուր օրեր են սպասվում, եթե հետքայլ չանեն:

Արձանագրել են, որ «ռեֆորմը» չեն կարողանում «կերցնել» ժողովրդին` որպես բարեփոխում, եւ կարող է իրենց դեմ ընդվզման մեծ ալիք բարձրանալ, ուստի պետք է զիջումների գնալ: Որոշվել է այդ գումարներն այլ` ավելի հնարամիտ ձեւերով քերել ժողովրդից։ Օրինակ, տրանսպորտային երթուղիների վերակազմակերպմամբ կրճատել գծերի երկարությունները։ Որ քաղաքի մի ծայրից մյուսը գնալու համար ոչ թե մեկ ավտոբուս նստեն, այլ առնվազն 2-3, արդյունքում ծախսեն այնքան գումար, որքան թանկացնելու դեպքում կծախսեին։

Եվ որոշել են իջեցնել մեկ ուղեվարձի արժեքը։ Ուշագրավ է, որ վարչության նիստը դեռ չավարտված` Տիգրան Ավինյանը տարածեց տեսանյութ եւ քաղաքացիներին աչքալուսանք տվեց` շեշտելով, որ լսում է բոլորի քննադատությունները, կարդում եւ նման հետեւության է հանգել։

Դրանից 1-2 ժամ հետո միայն ՔՊ-ական պատգամավորներն ակտիվացան, որոնք ընդամենը օրեր առաջ փրփրաբերան հիմնավորում էին տրանսպորտի թանկացման ծայր անհրաժեշտությունը, որ եթե չթանկացնեն, վերադառնալու ենք «մահվան գազելներին»: Ի դեպ, նիստում խոսել են նաեւ համընդհանուր հայտարարագրման գործընթացի մասին, որն առաջիկայում քննարկման թեմա կդառնա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

«Փաստ» օրաթերթը գրում է. «Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնն ստանձնելու առաջին իսկ օրը մի շարք հրամանագրեր է ստորագրել, որոնցից մեկով 90 օրով դադարեցվում են արտաքին օգնության բոլոր ծրագրերը: Ավելին, նոր վարչակազմը պետք է պարզի, թե արդյո՞ք այդ ծրագրերը համապատասխանում են Թրամփի որդեգրած քաղաքականության նպատակներին:

Սա զգալի անհանգստություններ է առաջացրել տարբեր երկրներում այն շրջանակների մեջ, որոնք տարիներ շարունակ իրենց գոյությունն ապահովել են ամերիկյան, այդ թվում՝ USAID-ի ֆինանսավորմամբ: Թեմային անդրադառնալով՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը տեղեկացնում է, որ Ուկրաինայում USAID-ի մասնաճյուղը հրահանգ է ստացել դադարեցնել այդ երկրի տարածքում բոլոր ծրագրերն ու ծախսերը։ «Հնարավոր է, որ հայաստանյան ՀԿ-ները, որոնք փոխկապակցված են USAID-ի հետ և ստանում են նրանից ֆինանսավորում, մոտ ապագայում նույնպես դադարեցնեն իրենց գործունեությունը ՀՀ տարածքում»,- գրում են հեղինակները և հավելում, որ Հայաստանի «գրանտակեր», ամերիկյան ֆինանսավորմամբ ՀԿ-ների շրջանում Թրամփի վարչակազմի նոր որոշումը խուճապ է առաջացրել, քանի որ նրանք կարող են զրկվել իրենց ֆինանսավորումից և կա՛մ դադարեցնեն իրենց գործունեությունը, կա՛մ սկսեն փնտրել ֆինանսավորման այլ աղբյուրներ։

Նշվում է, որ տասնամյակներ շարունակ ՀՀ-ում ձևավորվել է արևմտյան, հատկապես ամերիկյան ֆինանսավորմամբ ՀԿ-ների ցանց, որոնք զբաղված էին արևմտյան շահերի փիառով, ինչպես նաև հակառուսական քարոզչությամբ։ Խոսքը, ընդ որում, ընդհանուր առմամբ միլիոնավոր դոլարների մասին է:

«Ջորջ Սորոսը ստեղծել է ՀՀ-ում և աշխարհի տարբեր անկյուններում «ՀԿ-ների կայսրություն». նա այդ ՀԿ-ների միջոցով գունավոր հեղափոխություններ է իրականացնում կամ փոխում է տվյալ երկրների արտաքին քաղաքականությունը։ Սորոսն իր առանձին շահերն ունի, որոնք կարող են համընկնել կամ չհամընկնել ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերի ու նպատակների հետ։ Սորոսը կարող է ավելացնել ՀԿ-ների ֆինանսավորման ծավալները, եթե ԱՄՆ-ն որոշի կրճատել ՀՀ-ում գործող ՀԿ-ների ֆինանսավորումը: ՀՀ իշխանություններն ունեին սերտ կապեր այդ ՀԿ-ների հետ, և այդ ՀԿները վայելում էին քպականների աջակցությունը։

Այժմ, երբ գլոբալիստների աջակից Բայդենին փոխարինել է Դոնալդ Թրամփը, որը ցանկանում է դադարեցնել ուկրաինական պատերազմն ու կարգավորել հարաբերությունները ՌԴ-ի հետ, ՀՀ-ի արևմտյան գրանտակեր շրջանակները թայմ-աուտ են վերցրել՝ հասկանալու համար իրենց ապագա ճակատագիրը»,- գրում է «Հանրապետության հրապարակ» ալիքն ու հավելում, որ ՀՀ գործող իշխանությունները նույնպես սպասողական վիճակում են և հայտարարել են, որ ցանկանում են ամրապնդել կապերը Թրամփի նոր վարչակազմի հետ՝ դրանով մեսիջ ուղարկելով Սպիտակ տուն։

 Ըստ հեղինակների, եթե ԱՄՆ-ն որոշի այլևս չֆինանսավորել ՀՀ-ում առկա բազմաթիվ ՀԿ-ներ, ապա ՀՀ իշխանությունները կարող են այդ ՀԿ-ների ֆինանսավորումը վերցնել իրենց վրա՝ տարբեր դրամաշնորհներ տրամադրելով այդ կառույցներին, սակայն այդպես նրանք հակադրվելու են Թրամփի վարչակազմին և ԱՄՆ դեսպանատանը, ինչը կունենա աշխարհաքաղաքական հետևանքներ գործող իշխանությունների համար, ըստ այդմ՝ նրանք բացահայտ ձեռնոց չեն նետի Թրամփին։
 
«Մյուս տարբերակով այդ ՀԿ-ները կարող են գտնել ֆինանսավորում այլ արևմտյան դեսպանատներում. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Շվեյցարիան, միգուցե նաև Կանադան և այլ երկրներ կարող են իրենց վրա վերցնել այդ ՀԿ-ների ֆինանսավորումը՝ այդ կերպ նաև ստանալով ազդեցության լծակներ ՀՀ-ի ներքաղաքական իրավիճակի վրա և հակադրվելով Թրամփին»,-գրում են հեղինակներն ու հավելում, որ ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորման պարագայում Վաշինգտոնն այլևս չի ցանկանա ֆինանսավորել հակառուսական, ռուսաֆոբ քարոզչությամբ զբաղվող ՀԿ-ներին՝ դա նաև կլինի աշխարհաքաղաքական ժեստ Մոսկվային»:
 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ում ներկուսակցական գզվռտոցը շարունակվում է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` սեւ ամպեր են կուտակվել ՔՊ-ական կանանց գլխին. խոսքը Արփի Դավոյան եւ Լուսինե Բադալյան զույգի մասին է: ՔՊ-ական այս կանանց կուսակցությունում մեղադրում են այն բանի համար, որ վերջին շրջանում նրանք զբաղված են մյուս թիմակիցների վրա կոմպրոմատներ փնտրելով, ինչը բարկացրել է նաև Նիկոլ Փաշինյանին:

Դավոյան-Բադալյան զույգը հատկապես ջանք չի խնայել Տիգրան Ավինյանին սեւացնելու համար: Վերջիններս ՔՊ նիստերին պարբերաբար բողոքել են Ավինյանի աշխատանքից, նրան մեղադրել կոռուպցիայում թաթախված լինելու մեջ: Նիկոլ Փաշինյանը պահանջել է, օդում խոսելու փոխարեն, փաստեր ներկայացնել, Լուսինե Բադալյանն ու Դավոյանն էլ զեկույց են ներկայացրել ավելի ուշ, ինչից հետո հայտնվել են «սեւ ցուցակում»: Նրանք, մի կողմ քաշված, գնում-գալիս են ԱԺ, բայց ոչնչի չեն խառնվում՝ ոչ ներթիմային խոսակցություններում կան, ոչ էլ ԱԺ-ում են ելույթներ ունենում. մյուսների հետ չեն էլ շփվում, մեկուսացած են:

Կարելի է ասել՝ «ճամպրուկային» տրամադրություն է նրանց մոտ, անհանգիստ սպասում են, թե ուր որ է Փաշինյանից մի sms կստանան՝ մանդատը վայր դնելու պահանջով: Դե իսկ Ավինյան-Դավոյան հարաբերությունները եւս շարունակում են պայթյունավտանգ լինել, Ավինյանը Արփի Դավոյանին մեղադրում է իրենց անհիմն զրպարտելու, սուտ տեղեկություններ տարածելու համար, Դավոյանն էլ Ավինյանին մեղադրում է իր՝ արդարադատության նախարար ընտրվելը տապալելու համար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «Ռոսիա 1»-ի «60 րոպե» հաղորդման եթերում կոչ է արել ԱՄՆ-ի իր գործընկերներին պատասխանել՝ ծրագրվե՞լ է մահափորձ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ, թե՞ ոչ, փոխանցում է RussianMirror-ը։

Պատգամավորը նշել է, որ Ռուսաստանի ղեկավարի դեմ մահափորձի Վաշինգտոնի հնարավոր նախապատրաստման հարցը լուրջ է։

«Այսպիսով, մենք այս հարցը ուղղեցինք Կոնգրեսի մեր, կարելի է ասել, գործընկերներին, որպեսզի նրանք կարողանան պարզել այն, դա իրո՞ք պլանավորված էր, պլանավորված չէ՞ր, ծրագրված է՞ր, թող խոսեն դրա մասին, առավել ևս, որ դա ասել է Ամերիկայի քաղաքացին, ով բավականին հնարավորություններ և ազդեցության ունի հենց ԱՄՆ-ում»,- ասել է Զատուլինը։

Ավելի վաղ ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը լրագրող Մեթ Թայբիին տված հարցազրույցում հայտնել էր Ջո Բայդենի գլխավորած ԱՄՆ նախորդ վարչակազմի փորձերի մասին՝ «սպանելու» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Հունվարի 29-ին ՌԴ Պետդումայի մամուլի ծառայությունը հայտնել է, որ պատգամավորները դիմում կուղարկեն ԱՄՆ Կոնգրեսին և ՄԱԿ-ին՝ պահանջելով հետաքննել Թակեր Կառլսոնի հայտարարությունը՝ Ռուսաստանի ղեկավարի դեմ մահափորձ նախապատրաստելու վերաբերյալ:

Ֆոտո

Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի մայրաքաղաք Սանային

Դոլարը կայուն է. եվրոն էժանացել է

Համացանցում տարածվել են անչափահաս աղջկա մարմինը դուրս բերելու կադրերը

Բա ինչի՞ չեք պատմում, որ ձեզ հանեցին ԵԺԿ-ի բանաձևերի ընդունման դահլիճից, ուր խաբելով էիք հայտնվել. Մամիջանյան

Դատապարտում ենք նման քաղաքականությունն ու դրա միջազգային լեգիտիմացումը

Ռուսաստանը ուկրաինական գերությունից վերադարձրել է 205 զինծառայողի

Հորդորում ենք աչալուրջ լինել Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության ոչնչացման փաստի նկատմամբ

Թրամփի վարչակազմը զրկել է Հարվարդի համալսարանը բոլոր դրամաշնորհներից

Իրարից նույնքան հեռու եք, որքան Գառնիկ Դանիելյանը և Մոնիկա Բելուչին. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Ֆրանսիայում բանտապահները շփոթել են անունները եւ ազատ արձակել վտանգավոր հանցագործի. Figaro

Պուտինն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել. ինչ է քննարկվել

Շուրջ 15 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ տեղափոխվել է ՀՀ. 4 անձ կալանավորվել է

Փեզեշքիանը կարող է միջնորդ հանդիսանալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում

Փրկարարները Երևանյան լճում հայտնաբերել են որոնվող 13-ամյա Մայա Վորյատկինայի դին

«Հասել ենք վարչապետի թեկնածու առաջադրելու հանգրվանին»․ Էդգար Ղազարյան