Live24
Մայիսի 06, 2025
Live24

Live24

Լուրեր

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը լեզվի սայթաքում է թույլ տվել՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանն իսրայելցի պատանդների փոխարեն կոչ անելով «ազատ արձակել նրբերշիկներին»:

Միջադեպը տեղի է ունեցել Լիվերպուլում իշխող Լեյբորիստական կուսակցության համագումարում կառավարության ղեկավարի ելույթի ժամանակ։

Նա դիմել է ՀԱՄԱՍ շարժմանը՝ ցանկանալով կոչ անել ազատել իսրայելցի գերիներին, սակայն free hostages արտահայտության փոխարեն սխալմամբ ասել է՝ free sausages (ազատեք նրբերշիկներին):

Նշենք, որ ՀԱՄԱՍ-ն անցած տարվա հոկտեմբերից իր մոտ է պահում հարյուրից ավելի իսրայելցի պատանդների, որոնց վերադարձի շուրջ բանակցություններն առայժմ անարդյունք են:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է 2024թ. ապրիլի 10-ին ավազակությամբ առանձնապես խոշոր չափի՝ 38,250կգ. քաշով ոսկյա ձուլակտորների և 293 մլն ՌԴ ռուբլի գումարի հափշտակության դեպքի քրեական վարույթով 8 մեղադրյալի մասով նախաքննությունը:

Քննությամբ պարզվել է, որ հանցագործությունը կատարվել է կազմակերպված հանցավոր խմբի կողմից, որոնցից 11-ի ինքնությունը, վարույթի շրջանակներում քննիչների կողմից իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների, ոստիկանության ծառայողների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզվել է:

Ձեռնարկված քննչական գործողություններով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ հիշյալ անձինք, նախաքննությամբ չպարզված անձի կողմից ստեղծված և այլ անձանց հետ հանցավոր կազմակերպության կազմում, նախապես տեղեկացել են, որ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող գործարարն իրեն պատկանող առանձնապես խոշոր չափի՝ 1,090,060,000 ՀՀ դրամ արժողությամբ 38,250 կգ քաշով 999 հարգի ոսկյա 3 ձուլակտոր և 298,500,000 ՌԴ ռուբլի գումարը Դ.Ի.-ի միջոցով 2024թ․ ապրիլի 10-ին ՌԴ-ից «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխելու է Հայաստանի Հանրապետություն:

Տեղեկանալով այդ մասին՝ հանցավոր կազմակերպության ինն անդամները՝ Գ.Բ.-ն, Կ.Մ.-ն. Ա.Ս.-ն, Վ.Զ.-ն, Ո.Բ.-ն Ս.Դ.-ն և վերջինիս եղբայր Ա.Դ.-ն, ինչպես նաև Ս.Հ.-ն, Ս.Մ.-ն քննությամբ դեռևս չպարզված մյուս մասնակիցները, նպատակ հետապնդելով Հայաստան փոխադրվող առանձնապես խոշոր չափի գույքը զենքի գործադրմամբ, բռնություն գործադրելով հափշտակել, նախապես հավաքվել են, պլանավորել և հստակ դերաբաշխել հանցավոր կազմակերպության անդամներից յուրաքանչյուրի գործողությունները:

Իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու, մասնակիցների տեղաշարժն ապահովելու, հնարավոր շարժը քողարկելու և չբացահայտվելու նպատակով խմբի անդամներից մեկը իր ծանոթից, գնելու պատրվակով, վերցրել է վերջինիս որդուն պատկանող «Պորշ» մակնիշի ավտոմեքենան, իսկ դեպքից ժամեր առաջ Երևան քաղաքի Զաքյան և Խորենացի փողոցների հատման խաչմերուկում կայանված այլ անձի անվամբ հաշվառված «Պորշ» մակնիշի ավտոմեքենայի վրայից հափշտակել են պետհամարանիշները և այն ամրացրել իրենց կողմից ձեռք բերված «Պորշ» մակնիշի ավտոմեքենային:

Որպեսզի վերահսկեն Հայաստան տեղափոխվող ոսկու և գումարի տեղաշարժը, խմբի անդամները «Զվարթնոց» օդանավակայանում թողել են խմբի անդամներից մեկին՝ Ո.Բ.-ին՝ տուժողների շարժի մասին տեղեկացնելու, հնարավոր խոչընդոտները վերացնելու նպատակով, իսկ մի քանիսը դարանակալել են Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Խորհուրդների և Երևանյան փողոցների հատման խաչմերուկում:

ՌԴ–ից ՀՀ օդանավի վայրէջք կատարելուն պես՝ նույն օրը՝ ժամը 06։25-ին, «Զվարթնոց» օդանավակայանում գտնվող Ո.Բ.-ն տուժողների շարժվելու մասին տեղեկացրել է հանցավոր կազմակերպության անդամներին։ Ապա Ս.Դ.-ն, Ա.Ս.-ն, Ս.Հ.-ն և Գ.Բ.-ն, կատարված դերաբշխման համաձայն, «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են նրանց և ժամը 07:15-ից մինչև 07:20-նն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մայրաքաղաքային փողոցում արհեստական խոչընդոտ ստեղծելով, ավտոմեքենայի պատուհանից, զենքի գործադրման սպառնալիքով, կանգնեցրել են տուժողներին տեղափոխող «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան:

Կանգնեցնելուց հետո Ս.Դ.-ն, Ա.Ս.-ն, Ս.Հ.-ն և Գ.Բ.-ն, ԱԱԾ աշխատակիցների համազգեստին նմանվող համազգեստով և դիմակավորված, ներկայացել են իբրև ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ և մոտենալով «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենային, դրանում գտնվող երեք անձանց նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելով՝ հարվածներ հասցնելով, նրանց դուրս են բերել ավտոմեքենայից և թմրամիջոց ու այլ արգելված իրեր փնտրելու ու նրանց ձերբակալելու պատրվակով ձեռնաշղթաներ են անցկացրել։

Ապա «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենայից հափշտակել են առանձնապես խոշոր չափի՝ 38,250 կգ քաշով 999 հարգի ոսկյա 3 ձուլակտորները և 298,500,000 ՌԴ ռուբլի գումարի պարունակությամբ պայուսակները, նշված երեք անձանց, բռնություն գործադրելով, նստեցրել «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան և արցունքաբեր գազ փչելով ավտոմեքենայի մեջ՝ «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի՝ ուղևորվելով Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրում գտնվող քարի հանքի տարածք:

Մինչև հանցավոր խմբի անդամների ժամանումը, հանքի պահակը, նախնական համաձայնության գալով հանցավոր կազմակերպության անդամ Ա.Մ.-ի հետ, հանցագործությունը պարտակելու և հանցանք կատարած անձանց աջակցելու նպատակով, խոչընդոտելով հանցագործության բացահայտմանը և քողարկելով նրանց գործողությունները, միասին անջատել են տարածքը տեսանկարահանող սարքերի հիշողության կրիչը և հանքի տարածքում՝ հողում, թաղել այն, որը հետագայում հայտնաբերվել է դեպքի վայրի զննությամբ:

Այնուհետև, թաքցնելու նպատակով, հանցագործության միջոց «Պորշ» մակնիշի ավտոմեքենան կայանել են նախապես փորված փոսի մեջ, և հանքի տրակտորիստին հրահանգել տեխնիկայի միջոցով հողով ծածկել այն:

Վերջինս, գիտակցելով իր արարքի հակաիրավական լինելու հանգամանքը, նախնական համաձայնության գալով հանցավոր կազմակերպության անդամների հետ, խմբի կազմում, էքսկավատորի միջոցով հող լցնելով, թաղել է հանցագործության միջոց հանդիսացող ավտոմեքենան, այդ կերպ պարտակել և աջակցել հանցանք կատարած անձանց՝ խոչընդոտելով հանցագործության բացահայտմանը։ Այդ գործողություններով դիտավորյալ վնասել է «Պորշ» մակնիշի ավտոմեքենան, որը հետագայում հայտնաբերվել է դեպքի վայրի զննությամբ:

Հանցակիցների աննկատ փախուստն ապահովելու նպատակով Ս.Դ.-ի եղբայրը՝ Ա.Դ.-ն, տեղեկանալով կատարված հանցանքի բարեհաջող ավարտի մասին, նույն օրը՝ ժամը 08:35-ի սահմաններում, իր քենակալ Կ.Մ.-ից վերցրել է վերջինիս պատկանող «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենան, ապա եղբոր կանչով գնացել է նախապես պայմանավորված վայր՝ Էրեբունի վարչական շրջան, և սպասել հանցակիցներին:

Ս.Դ.-ն, Ա.Ս.-ն, Ս.Հ.-ն, Կ.Մ.-ն և Գ.Բ.-ն իրենց տեղաշարժը քողարկելու նպատակով, պատահական տաքսի ավտոմեքենայով գնացել են Էրեբունի վարչական շրջան, որտեղ նստել են նախապես պայմանավորված վայրում իրենց սպասող Ս.Դ.-ի եղբոր կողմից վարվող «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենան, ով ապահովելով նշված անձանց փախուստը, վերջիններիս տեղափոխել է Երևան քաղաքի Էրեբունի թաղամասում գտնվող իրենց ամառանոց։ Դրանից հետո Ա.Դ.-ն եղբոր՝ Ս.Դ.-ի հրահանգով խմբի անդամներին կրկին տեղափոխել է Երևան քաղաքի Չարբախ թաղամասի տարածք, որտեղից էլ հիշյալ անձինք դիմել են փախուստի:

Ո.Բ.-ի և Կ.Մ.-ի՝ հանք գալուց հետո Վ.Զ.-ի ցուցումով հանքի աշխատակիցն իր անձնական օգտագործման «Գազ 3102» մակնիշի ավտոմեքենայով խմբի 5 անդամներին՝ վերջիններիս կողմից հափշտակված երկու պայուսակներով, տեղափոխել է Երևան քաղաք: Իսկ այդ ընթացքում Վ.Զ.-ն, Ո.Բ.-ն և Ա.Մ.-ն վերջինիս «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:
Քննությամբ պարզվել է նաև, որ հանցավոր խմբի անդամներից Ա.Ս.-ն, քննությամբ չպարզված ժամանակահատվածում, իր կնոջն իրացնելու նպատակով, դեռևս չպարզված հանգամանքներում, ապօրինի ձեռք է բերել, փոխադրել, և առանց իր մտերիմին տեղյակ պահելու վերջինիս պատկանող «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայում պահել է ինչպես հափշտակված գումարների մի մասը, այնպես էլ՝ խոշոր չափերով՝ ընդհանուր 51,594 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը 19.980.000 ՌԴ ռուբլի գումարի հետ միասին հայտնաբերվել է ավտոմեքենայում, իսկ 58,000,000 ՌԴ ռուբլին և համապատասխանաբար 12,78կգ. ու 12,74կգ. քաշով ընդհանուր 726,363,555 ՀՀ դրամ արժողության երկու ոսկյա ձուլակտորը 12.04.2024 թվականին հայտնաբերվել են Ա.Ս.-ի անձնական խուզարկությամբ:

Հետագայում հանցավոր խմբի կողմից հափշտակված գումարներից 570,000 ՌԴ ռուբլի գումարը հայտնաբերվել է Ս.Հ.-ի անվամբ հաշվառված, վերջինիս պատկանող «Տոյոտա Քեմրի» ավտոմեքենայի խուզարկությամբ:

Բացի այդ, հանցավոր խմբի անդամներից Ա.Դ.-ն, խախտելով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջները, չունենալով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու իրավունք, քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում, ապօրինի կերպով ձեռք է բերել և իր բնակության վայրում ապօրինի պահել է 17 հատ 7,62մմ տրամաչափի «AK» տեսակի ինքնաձիգներից, «РПК» տեսակի գնդացիրներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակելու համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են կատարված խուզարկության ընթացքում:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա չորս անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 264-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով,
մեկին՝ 319-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 264-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով,
մեկին՝ 319-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 264-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 335-րդ հոդվածի 1-ին մասով,
մեկին՝ 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 474-րդ հոդվածի 1-ին մասով, ևս մեկին՝ 474-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում մեղադրյալներից չորսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, երկուսի նկատմամբ՝ տնային կալանքը, իսկ երկուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Ութ մեղադրյալի մասն առանձնացվել է առանձին վարույթում, հայտարարվել նախաքննությունն ավարտի մասին, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:

Եվս երեք անձի նկատմամբ, ովքեր հանցանքը կատարելուց հետո դիմել են փախուստի, որպես խափանման միջոց կիրառվել է կալանք և հայտարարվել հետախուզում:
Ձեռնարկվում են միջոցառումներ ինչպես վերջիններիս, այնպես էլ հանցավոր կազմակերպության մյուս անդամներին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

SKIMS ապրանքանիշի նոր ֆոտոշարքում Քիմ Քարդաշյանին համեմատել են Պոկահոնտասի, Մադոննայի և Մոնիկա Բելուչիի հետ։

IMG_8968.jpeg (337 KB)

Քիմի Instagram-ում տեղադրված լուսանկարում նրա մազերն ուղիղ են, իսկ հոնքերը՝ շատ մուգ ու հաստ: Քիմը կրել է XS չափսի SKIMS ներքնազգեստ։

IMG_8969.jpeg (292 KB)

Որոշ երկրպագուներ կարծիք են հայտնել, որ նա նման է Պոկահոնտասին՝ Փոուաթանի բնիկ ամերիկուհուն, որը հայտնի է Վիրջինիա նահանգի Ջեյմսթաուն գաղութային բնակավայրի հետ իր կապով. «Այստեղ Պոկահոնտասին նմանություն կա»: Ոմանք նրան համեմատել են Մադոննայի հետ, իսկ ոմանք էլ նշել են, որ նա նման է Մոնիկա Բելուչիին՝ Beetlejuice ֆիլմում։

IMG_8970.jpeg (282 KB)

Սիրիայից, Իրաքից և Եմենից մոտ 40 հազար գրոհայինների ժամանումին Գոլանի բարձունքներ, ովքեր սպասում են Սայիդ Հասան Նասրուլլայի հրամանին՝ ցամաքային պատերազմ սկսելու համար։

Այս մասին գրում է ParsToday-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ Իսրայելի բանակն անհանգստությամբ հետևում 40 հազար գրոհայինների տեղաշարժին։

16-ամյա երկու դեռահասներ Օմսկի մարզի ավիաբազայի տարածքում այրել են Մի-8 ուղղաթիռը, ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմիններից։ Անչափահասներին բերման են ենթարկել, նրանցից մեկը խոստովանել է, որ գործել է Telegram-ի միջոցով իր հետ կապ հաստատած անհայտ անձի ցուցումով, իրեն խոստացել են վճարել 20 հազար դոլար։

Տեղական NGS55.Ru պորտալը պարզաբանել է, որ միջադեպը տեղի է ունեցել Օմսկ-Սևերնի ռազմական օդանավակայանում։ Սեպտեմբերի 21-ի երեկոյան դպրոցականները մտել են հաստատություն, Մոլոտովի կոկտեյլ նետել ուղղաթիռի վրա, նկարահանել տեղի ունեցողը ու անհետացել։ Արդյունքում ամբողջությամբ այրվել է Մի-8-ի օդաչուների խցիկը և նրա ողջ ճակատային հատվածը։ Այս տեսակի նոր ուղղաթիռի արժեքը կազմում է ավելի քան 490 միլիոն ռուբլի։

Shot-ի հաղորդմամբ, դեռահասներին մեսենջերի միջոցով հավաքագրել են «ուկրաինացի կուրատորները», որոնք անհետացել են հրկիզումից հետո՝ առանց վճարելու և նամակագրությունը ջնջելու։ Քրեական գործ է հարուցվել դիվերսիա կատարելու դեպքի առթիվ (ՔՕ 281 հոդված)։ Դպրոցականներին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում. Միաժամանակ հեռուստաալիքը պնդում է, որ այրված ուղղաթիռը շահագործումից հանվել է։

Baza-ն հրապարակել է ձերբակալության տեսանյութը։ Անվտանգության առնվազն յոթ աշխատակից կոտրել են բնակարանի դուռը, դեռահասներին բերանքսիվայր պառկեցրել հատակին, ապա հարցաքննել են ձեռնաշղթաներով ձեռքերը մեջքի հետևում կապած վիճակում:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում սա երկրորդ նման դեպքն է։ Սեպտեմբերի 11-ի գիշերը Նոյաբրսկի օդանավակայանում 13 և 14 տարեկան երկու դպրոցականներ հոսպիտալացվել են Մի-8Տ ուղղաթիռը հրկիզելուց հետո։ Նրանք խոստովանել են, որ իրենց հետ կապվել են Telegram-ի միջոցով եւ դիվերսիայի համար խոստացել են 5 մլն ռուբլի (ավելի քան 54,5 հազար դոլար)։

Ուղղաթիռը քաղաքացիական է եղել և պատկանել է Utair ավիաընկերությանը, որի արժեքը կազմում է մոտ 300 մլն ռուբլի։ Baza-ն գրել է, որ դեռահասները ցանկապատի անցքից մտել են պաշտպանված տարածք։ Ավելին, նրանցից մեկի հայրը մասնակցում է Ուկրաինայի դեմ պատերազմին։

Սահմանադրական դատարանում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցով գործի քննությունից հետո կանոնակարգը պետք է գա Ազգային ժողով վավերացման և անցնի սահմանազատման հաջորդ փուլը։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը։

Ըստ նրա՝ հանձնաժողովների որոշման խնդիրն է, թե որտեղից է հաջորդ սահմանազատումը սկսվելու։

Հարցին, թե ինչո՞ւ Ադրբեջանը չի հրապարակում կանոնակարգը, սակայն Հայաստանը հրապարակել է, Ղալումյանը նկատեց․ «Հայաստանը իր պայմանավորվածություններն ու պարտականությունները համապատասխանաբար առաջ է տանում։ Ես Ալիևի խոսքերն ու գործողությունները մեկնաբանելու կարիք չեմ զգում։ Հայաստանը իր իրավական հիմք ունեցող պահանջներից երբեք չի հրաժարվել»:

Հարցին, թե արդյոք կուսակցությունում քննարկվե՞լ է առաջիկայում Բաքվում սպասվող COP29-ին մասնակցելու հարցը, վերջինս բացասական պատասխան տվեց. «Ստորագրվող փաստաթղթի մասին նույնպես չեմ կարող որևէ բան ասել։ Կարող եմ ասել, որ Հայաստանը համահունչ է խաղաղության պայմանագրի ստորագրման գործողություններին, և քայլ առ քայլ մոտենում ենք այդ պայմանագրին։ Ադրբեջանն էլ պարբերաբար հայտարարում է, որ պայմանագրի ստորագրումը մոտիկացել է, և այն կետերը, որոնց շուրջ համաձայնություն կա, կեսից շատ են։ Ոչ մի խաղաղության պայմանագիր ամբողջական խաղաղության հարց չի լուծում»։

ՌԴ-ում պատրաստվում են քրեական պատիժ մտցնել երկու տարի ազատազրկմամբ՝ ինտերնետում կամ ԶԼՄ-ներում պաշոնյաներին վիրավորելու համար։ Քրեական օրենսգրքի համապատասխան փոփոխությունը պատրաստել է Պետդումայի անվտանգության եւ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի ղեկավար Վասիլի Պիսկարյովը, գրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով օրինագծի պատճենին։

Փոփոխությունները պատրաստվում են մտցնել ՔՕ 319 հոդվածում, որը վերաբերում է պատասխանատվությանը իշխանության ներկայացուցչի հրապարակային վիրավորանքի համար՝ իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս։

Ներկա պահին դրա համար նախատեսված է տուգանք 40 հազար ռուբլու չափով, պարտադիր աշխատանքներ մինչեւ 360 ժամ կամ ուղղիչ աշխատանքներ մեկ տարի ժամկետով։ Տուգանքի գումարն առաջարկվում է կրկնապատկել մինչեւ 80 հազար ռուբլի, պարտադիր աշխատանքների ժամկետն ավելացնել մինչեւ 460 ժամ, իսկ ուղղիչ աշխատանքների ժամկետը՝ մինչեւ երկու տարի։

Հոդվածն առաջարկում են լրացնել նոր դրույթով այդ նույն արարքների համար նախատեսվող պատասխանատվությամբ՝ կատարված ինտերնետում կամ ԶԼՄ-ներում։ Այս դեպքում մեղավորներին կսպառնա տուգանք մինչեւ 1 մլն ռուբլու չափով, նրանք կզրկվեն մինչեւ երեք տարի որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։ Բացի այդ, նրանց կարող են ուղարկել պարտադիր աշխատանքների՝ մինչեւ 480 ժամ ժամկետով եւ հարկադիր աշխատանքների՝ մինչեւ երկու տարի ժամկետով։

Առավելագույն հնարավոր պատիժը մինչեւ երկու տարվա ազատազրկումն է՝ մինչեւ երեք տարի որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկմամբ։

Ինչպես նշել է ՏԱՍՍ-ը, օրենսդրական գործունեության կառավարական հանձնաժողովը հավանություն է տվել նախաձեռնությանը։

Մինչ այդ գլխավոր դատարանը պարզաբանել էր, որ ՌԴ ՔՕ 319 հոդվածով նախատեսված հանցագործությունը վերաբերում է «իշխանության ներկայացուցչի պատվի եւ արժաապատվության հրապարակային նվաստացմանը՝ նրա անձնային եւ մասնագիտական (ծառայողական) հատկանիշների առումով... արտահայտված անպատշաճ ձեւով»։

«Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ ղեկավար, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանն այն կարծիքին է, որ Սրբազան շարժումը ոչ թե հոկտեմբերի 2-ից պետք է սկսեր իր գործողությունները, այլ սեպտեմբերի 24-ին, երբ ՍԴ-ն քննարկելու է Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման հանձնաժողովների կանոնակարգը:

«Ուղղակի կատաստրոֆա կլինի, եթե այս ՍԴ-ն հաստատի այդ կանոնակարգը, իսկ մենք ավելի քան վստահ ենք, որ հաստատելու է: Այնտեղ պետք է լինի ընդդիմության ներկայություն: Հիմա, երբ սա ասում եմ, վստահ եմ, որ բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ և ուժեր ասելու են՝ դե, դու գնա և արա: Դա ամենաէժանագին մանիպուլյացիան է, երբ ես ասում եմ՝ կարծում եմ՝ այսպես պետք է անել, ասում են՝ հրապարակն ազատ է, գնա, արա: Ես չեմ կարող դա անել բազմաթիվ պատճառներով. Ես չունեմ հնարավորություն, ռեսուրս, ենթակառուցվածքներ, իմ ետևում քաղաքական ուժեր չկան»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ շարժումը պետք է հստակ ճանապարհային քարտեզ ներկայացնի:

Նա համոզված է, որ արտաքին խաղացողները, այդ թվում՝ ՌԴ-ն, աջակցում են Նիկոլ Փաշինյանին, որովհետև վերջինս ձեռնտու է բոլորին.

«Չնայած Զախարովայի կծմծոցներին, Զատուլինի և Լավրովի հայտարարություններին, ՌԴ-ին ևս այս ազգակործան պատուհաս իշխանությունը ձեռնտու է, որովհետև Հայաստանն այսօր դրված է աշխարհաքաղաքական աճուրդի սեղանին, և այս պրոցեսը բոլորին ձեռք է տալիս: Մենք չենք կարող ռուսներին, Իրանին, Արևմուտքին ասենք՝ դուք մեզանից հայ եղեք: Ես հասկանում եմ, որ ցանկացած ընդդիմադիր շարժում այսօր օբյեկտիվ դժվարություն ունի, որովհետև Փաշինյանին իրենց աշխարհաքաղաքական շահերի համար աշխարհաքաղաքական բազմաթիվ կենտրոններ են պաշտպանում: Մի դեպքում է հնարավոր այդ աշխարհաքաղաքական կոնսենսուսը ջարդել, եթե ժողովուրդին առաջարկվի ռեալ գործողությունների ճանապարհային քարտեզ, ոչ թե ելույթ, որ եթե Նիկոլը մնաց, սա է լինելու: Հանրության 80 տոկոսը դեմ է այս իշխանությանը»:

Նա անդրադարձավ Փաշինյանի և տիկնոջ ակտիվությանը, նշելով, որ, օրինակ Գերմանիայում երբ Փաշինյանը գնացքով ճամփորդում էր և տեսանյութ հրապարակում, նրանց հետևում 12 անվտանգության աշխատակից է եղել. «Այդ կապիկությունները թարգեք, ամոթ է: Բայց երբ իրենք կառչում են այս էժանագին PR տեխնոլոգիաներից, սա չափորոշիչ է, որովհետև արդեն իր վստահությունը կորցրած իշխանությունն է այսպիսի էժան քայլերի դիմում: Այդ ամենն ուղղված է իր էլեկտորատին, իրեն հաջողվում է նրանց մագնիսացված պահել: Իր էլեկտորատը 2 սեգմենտից է բաղկացած՝ 90 տոկոսը ցածր ինտելեկտուալ, մտավոր ցենզ ունեցող մարդիկ են, իսկ 10 տոկոսն աբիժնիկներն են»:

Նաիրա Զոհրաբյանը նկատեց՝ ընդդիմադիր անտինիկոլ ճակատը պետք է հասկանա՝ կոնկրետ գործ և գործողություններ պետք է արվեն. «Երբ սրանք շենքեր էին գրավում, ես նստած էի ԱԺ-ում, երբ Արարատ Միրզոյանին հարցին՝ դուք ներխուժել եք ռադիոտուն՝ ռազմավարական նշանակության օբյեկտ, ասաց՝ լավ ենք արել, հղում արեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որտեղ գրված էր, որ եթե իշխանությունների դեմ պայքարում երկրի օրենքները և Սահմանադրությունը բավարար չեն, ժողովուրդն իրավունք ունի ապստամբության, ասաց՝ մենք հեղափոխություն ենք անում, և ցանկացած քայլ օրինական է»:

Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ Փաշինյանի հնչեցրած գնահատականներին և Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի արձագանքին, նա մի մասնավոր խոսակցություն ներկայացրեց. «Չնայած Արայիկ Հարությունյանը Բաքվի բերդում է, բայց ես մի մասնավոր զրույց կբացեմ՝ Արայիկ Հարությունյանի հետ. պատերազմից հետո Արցախի իշխանության կողմից ինձ առաջարկվել է զբաղեցնել Ռուսաստանում Արցախի ներկայացուցչի պաշտոնը, ես հրաժարվել եմ: Այդ ժամանակ, երբ ես Ստեփանակերտում էի, Արայիկ Հարությունյանը մեր զրույցի ժամանակ ասաց, որ Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարումը համաձայնեցված է եղել Նիկոլ Փաշինյանի հետ: Պարզ է, չէ՞, որ համաձայնեցված է եղել, ինչի՞ մասին է խոսքը: Եվ ճիշտ է Ռուբեն Վարդանյանը, երբ ասում է, որ պետնախարար նշանակվելուց հետո Փաշինյանի հետ հանդիպել է, թող այդ հարցերը տար: Հասկանո՞ւմ եք՝ ոչ միայն բարոյական չէ Բաքվի բերդում գտնվող Արցախի քաղաքական էլիտային թիրախավորելը… հիշո՞ւմ եք՝ մի ժամանակ էլ ասաց, որ  ձայնագրություններ ունեն, թե իբր եթե նրանք գային Հայաստան, իր իշխանության դեմ պետական հեղաշրջում էին նախապատրաստում: Հիմա ես իրավունք ունե՞մ լեգիտիմ կասկած ունենալու, որ այս իշխանության համար շատ հարմար է, որ Արցախի քաղաքական էլիտան մնա Բաքվի բերդում»:

Նա տեղեկություններ ունի, որ արցախահայերի դեմ քարոզչության վրա իշխանությունները հսկայական գումարներ են ծախսում մեկ նպատակով, որ արցախցիները հեռանան Հայաստանից. «Փաշինյանը վախենում է, որովհետև արցախցին, որին ինքը զրկել է հայրենիքից, պոտենցիալ հրապարակում կանգնող և իր հրաժարականը պահանջող է: Արցախցիների հետ օրերս հանդիպել էի, և 3 մլն դրամի այդ սերտիֆիկատը, որ տալիս են, էդ որտե՞ղ են մարդիկ էդ բնակարանները գնելու: Ամեն ինչ անում են, որ մարդիկ այդ 3 միլիոնը վերցնեն ընդամենը տոմսի փող և երկիրը լքեն: Արցախահայության դեմ այս տոտալ քարոզչությունը, իգնորը, իրենց պատգամավորների լափառոշ պահվածքը, ձեռ առնելը, հեգնանքը մեկ նպատակ ունի, որ այս մարդիկ իրենց վերջին հայրենիքից էլ հիասթափվեն և գնան»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Իսրայելական օդուժի հարձակումից հետո հարավային Լիբանանի Ալ-Բիսարիա շրջանը.

Առանց մեկնաբանության

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն «Ազատության» եթերում վստահություն է հայտնել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից Հայաստանի ստորագրությունը հետ չվերցնելը Փաշինյանի միակ ճիշտ քայլն է:

«Այդ հայտարարությունն է, որ այսօր պահում է Ադրբեջանին և Հայաստանին զինադադարի վիճակի մեջ, եթե դու դրանից դուրս ես գալիս, դրան անմիջապես կհետևեն մեղադրանքները, որ Հայաստանը պաշտոնապես դուրս է եկել զինադադարից, և, բնականաբար, դրանից Ադրբեջանը կուզի օգտվել, էլ չասած` այն երկրների մասին, որոնք կարող է և սատարել այդ պլաններին»,- նշեց բանախոսը:

Առավել մանրամասն` տեսանյութում: 

 

Ֆոտո

Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում 105 ԱԹՍ է խոցվել

ԱԺ-ն քննարկում է ԲԴԽ անդամի ընտրության հարցը. առաջադրվել է Արմենուհի Հարությունյանի թեկնածությունը

«Ժողովուրդ». Բանակից ազատվելը «Ֆուտբոլի ճանապարհով» նորաձև է. թվեր

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համար

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել թուրքական խոշոր հոլդինգի նկատմամբ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակը Հայաստանում

Տարադրամի փոխարժեքները մայիսի 6-ին

Բժիշկը նշել է այն մթերքները, որոնք փչացնում են քունը

«ԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են տեղի ունենալ շաբաթվա վերջին»․ #Axios

Առանձին վայրերում սպասվում է կարկուտ. եղանակի տեսություն

Երևանում հաշվել են՝ որքան ժամանակում կվերականգնվի Գյումրի-Կարս երկաթգծի հայկական հատվածը

Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել. «Ժողովուրդ»

Թրամփը հայտարարել է, որ ինքը որևէ կապ չունի սոցիալական ցանցի էջում Հռոմի Պապի կերպարով հրապարակված իր նկարի հետ

«Հրապարակ». Ի՞նչ է փոխանցել Կոպիրկինը Ալեն Սիմոնյանին

«Փաստ». Ինչպե՞ս են իրենց «զգում» շինարարության հետ կապ ունեցող ընկերությունները