ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը որևէ կապ չունի սոցիալական ցանցի էջում Հռոմի Պապի կերպարով պատկերված իր նկարի հետ՝ նշելով, որ չգիտի, թե ով է այն ստեղծել և տեղադրել համացանցում։ Նրա խոսքերը փոխանցում է NBC News-ը։
«Ինչ-որ մեկը պատկերել է ինձ Հռոմի Պապի հագուստով, և տեղադրել այն համացանցում։ Սա ես չեմ արել։ Հնարավոր է՝ արհեստական բանականությամբ է ստեղծվել, այդ մասին ոչինչ չգիտեմ։ Պատկերացում անգամ չունեմ, թե նկարը որտեղից է, ես այն տեսել եմ երեկ երեկոյան։ Կնոջս, սակայն, նկարը դուր է եկել»,- ասել է նա։