Պուտինը հայտարարել է, որ միշտ մտածում է իրավահաջորդի մասին
Հունիսի 08, 2025

Պուտինը հայտարարել է, որ միշտ մտածում է իրավահաջորդի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անընդհատ մտածում է իրավահաջորդի մասին, սակայն վերջնական ընտրությունը պետք է լինի ռուսաստանցիներինը, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

«Ես միշտ դրա մասին եմ մտածում», – ասել է նա «Ռոսիա 1» (ВГТРК) հեռուստաալիքի «Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» վավերագրական ֆիլմում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք մտածում է նրա մասին, թե ով ապագայում կղեկավարի երկիրը։

«Բայց վերջնարդյունքում ընտրությունը մարդկանցն է, Ռուսաստանի ժողովրդինը, քաղաքացիներինը, ընտրողներինը», – շարունակել է Ռուսաստանի նախագահը։

Պուտինը նաև համաձայնել է այն պնդման հետ, որ ինքն անընդհատ նայում և գնահատում է յուրաքանչյուր հնարավոր թեկնածուի ներուժը։

Նա նշել է, որ «լուրջ բան անելու շանսեր դժվար թե ունենա այն մարդը, որի հետևում չկա ժողովրդի վստահությունը»։

«Որպեսզի երկիրը կայուն լինի, որպեսզի լինեն պայմաններ, որոնք կապահովեին նրա զարգացումը, անվտանգությունը, պետք է մեկ շատ կարևոր պայման՝ մարդկանց վստահությունը երկրի բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ։ Բայց որպեսզի հասնենք այդ վստահությանը, պետք է, իհարկե, արդյունավետ և ազնվորեն աշխատել, բարելավել մեր քաղաքացիների վիճակը», – ասել է Պուտինը։

Շարունակելով՝ որպես օրինակ նա բերել է այն փաստը, որ հիմա երկրում աղքատության ամենացածր մակարդակն է։

«Հասկանալի է, որ մարդիկ միշտ նայում են առաջ և միշտ ելնում են նրանից, որ կարող էր ավելի լավ լինել։ Եվ այդ հարցում մարդիկ, իհարկե, ճիշտ են։ Եվ եթե մարդիկ հավատում են, ապա գլխավոր պայմանը, այն է՝ իշխանության նկատմամբ վստահությունը, որոշակի չափով ապահովված կլինի, իսկ դա այն է, առանց որի չի կարող լինել հասարակության միասնություն։ Ահա թե ինչի մասին եմ ես միշտ մտածում։ Հասարակության ներքին համախմբվածությունը մեր բոլոր ձեռքբերումների հիմքն է։ Եվ ես շատ շնորհակալ եմ մարդկանց այն վստահության համար, որը նրանք ինձ ցուցաբերում են, և ոչ միայն ընտրություններում, այլև այսպիսի ընթացիկ աշխատանքում։ Առանց դրա ո՛չ ապրել, ո՛չ աշխատել հնարավոր չէ», – ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը նաև հայտարարել է, որ ավելի լավ կլիներ, որ ինքն ունենար մի քանի իրավահաջորդ, որպեսզի ռուսաստանցիներն ընտրություն ունենային։

«Ես մտածում եմ այն մասին, որ պետք է հայտնվի մի մարդ, իսկ ավելի լավ է՝ մի քանի մարդ, որպեսզի մարդիկ ընտրություն ունենան, ովքեր կկարողանային հասնել երկրի քաղաքացիների կողմից այդ վստահությանը», – ասել է ՌԴ նախագահը վավերագրական ֆիլմում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք մտածում է նրա մասին, թե ով ապագայում կղեկավարի երկիրը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Մասկի հայրը ժամանել է Մոսկվա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. կրկին տեղումներ են սպասվում

Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի հարավին

Մասկը և ԱՄՆ ֆինանսների նախարարը ծեծկռտուք են սարքել Սպիտակ տանը. աղբյուր

Իրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներ

Այցելեք Գորիս եւ զգացեք քաղաքի ջերմությունը․ Փաշինյանն ու Առուշանյանը զբոսնում են Գորիսում

Թրամփի վարչակազմը սպառնացել է ձերբակալել Կալիֆոռնիայի նահանգապետին և Լոս Անջելեսի քաղաքապետին

Մոսկվայի Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը

Որտեղ են Երևանում հանդիպում թունավոր օձեր, և ինչ պետք է իմանալ դրանց մասին

Շիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավոր

Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համար

9-րդ դասարանցին խաբեությամբ թոշակառուից խլել է 4,2 միլիոն ռուբլի

Անհասկանալի է՝ ինչ նպատակ է հետապնդում ՀՀԿ–ն, չենք միանալու «Պատիվ ունեմ»–ին. Աղազարյան

Մուսայելյան համայնքում շուրջ 50 կովի մոտ բրուցելոզ է հաստատվել

«Հերի՛ք է ատես հայ ժողովրդին»․ Ալեն Սիմոնյանը՝ Լևոն Տեր–Պետրոսյանին